Գևորգ Սաֆարյանը դատարան է բերվել կապտուկներով. video

Nov 17, 2017 Comments Off on Գևորգ Սաֆարյանը դատարան է բերվել կապտուկներով. video

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի սկզբում փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարություն արեց, որ Գևորգ Սաֆարյանը ՔԿՀ խցում ծեծի է ենթարկվել:

Դատարանը Գևորգ Սաֆարյանի համար նշանակել էր հանրային պաշտպան Աննա Ջովանովային, ում ծառայություններից Գևորգ Սաֆարյանը հրաժարվել էր օգտվել:

Դատական այս նիստի ընթացքում Սաֆարյան Գևորգը բերվեց դահլիճ, նրա ճակատին առկա էին կապտուկներ, գլխի ճակատային մասում՝ վիրակապ: Երբ Գևորգ Սաֆարյանը առանց դատավորի թույլտվության խոսեց՝ պահանջելով, որ ներկա գտնվի իր փաստաբան Տիգրան Եգորյանը, նախագահողը դարձյալ սանկցիա կիրառեց և Սաֆարյանին հեռացրեց դատարանի դահլիճից:

Տեսանյութը՝ 1in.am-ի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: