Ռուսաստանը և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են. ինչ են քննարկել նախագահները

Nov 02, 2017 Comments Off on Ռուսաստանը և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են. ինչ են քննարկել նախագահները

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն ունեն ռազմավարական գործընկերության բնույթ: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Հանդիպումն անցկացվել է Թեհրանում ընթացող Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովի շրջանակում:

«Մեր երկրների միջև հարաբերությունները յուրահատուկ բնույթ են կրում: Անկասկած, դա ռազմավարական գործընկերության բնույթ է: Մենք Ձեզ հետ գիտենք՝ քանի թելերով են կապված Ադրբեջանը և Ռուսաստանը: Եվ պետք է նշեմ, որ մեր ջանքերը, ընդհանուր առմամբ, զուր չեն անցնում՝ երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից. նկատի ունեմ առաջին 9 ամիսներին ապրանքաշրջանառության աճը, դա մոտ 62 տոկոս է» ,- ասել է Պուտինը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: