Կողոպուտ Լոռու մարզում. 50-ամյա տանտիրուհին տանը հայտնաբերել է կողոպտչին

Oct 29, 2017 Comments Off on Կողոպուտ Լոռու մարզում. 50-ամյա տանտիրուհին տանը հայտնաբերել է կողոպտչին

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափի գողության փաստով:

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 05:00-ի սահմաններում Գյուլագարակ գյուղի 7-րդ փողոցի բնակիչ, 50-ամյա Անուշ Մատինյանը Ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգել է, որ նույն օրը, ժամը 04:30-ի սահմաններում ինքը արթնացել է և նկատել, որ մի երիտասարդ հյուրասենյակի պատուհանը հրել- բացելու միջոցով ներս է մտել տուն և ննջասենյակի պատուհանի մոտ թաքնվել է:

Նկատելով իրեն՝ կասկածելի երիտասարդը ձեռքին եղած փայտով հարվածել է իրեն և դիմել փախուստի: Արդեն ուշքի գալով՝ նա նկատել է, որ ննջասենյակից բացակայում է 4 ոսկյա և մեկ արծաթյա զարդ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ա. Մատինյանը հայտնել է, որ ինքը կրել է մոտ 800 հազար դրամի նյութական վնաս:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: