42-ամյա որդին կասկածվում է 73-ամյա հորը դանակահարելու մեջ. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Oct 21, 2017 Comments Off on 42-ամյա որդին կասկածվում է 73-ամյա հորը դանակահարելու մեջ. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևանի շտապօգնության թիվ 01 խումբը Նար-Դոսի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխել «առաջային անոթափոսային գծով, առաջային որովայնի պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ մի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը 73-ամյա Գալուստ Փ-ն է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Էրեբունու ոստիկանները պարզել են, որ նրա որդին՝ 42-ամյա Արամ Փ.-ն, տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է հորը՝ պատճառելով վնասվածք: Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժշետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Արամ Փ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: