Արցախի ինքնիշխանությունն ազգային պահանջատիրության հիմքն է. Արամ Ա

Oct 18, 2017 Comments Off on Արցախի ինքնիշխանությունն ազգային պահանջատիրության հիմքն է. Արամ Ա

Արցախի ինքնիշխանությունն ազգային պահանջատիրության հիմքն է։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն՝ Եվրոպահայության չորրորդ համագումարին ունեցած ելույթում։

«Հայաստանը, Արցախը, Հայ դատի գրասենյակները, մենք բոլորս զանազան կերպով աշխատանք ենք տանում և պետք է տանենք: Ես նկատում եմ Հայաստանի և Սփյուռքի ամբողջական զորակցությունը Արցախի նկատմամբ: Մեր ժողովրդի իրավունքն է Արցախի անկախությունը, ամենից առաջ դա մեր ժողովրդի պատմական իրավունքն է, քանի որ մեր ժողովուրդն այնտեղ է, Արցախում: Մեր ժողովուրդն իր պատմական հողի վրա է»,-ասել է նա։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: