Թիվ 71 դպրոցի տնօրեն. Հանցա՞նք է, որ մեր դպրոցի մի վահանակը հայերեն լինի, մյուս ռուսերեն. Aravot.am

Oct 16, 2017 2 Comments

Aravot.am-ը Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանից հետաքրքրվեց՝ արդյոք ռուսերենով վահանակը և ռուսաց լեզվի այբուբենն իրենց դպրոցի պատին են հայտնվել վերջին շրջանի իրողությունների համատեքստում, երբ Հայաստանում փորձում են շեշտադրել ռուսաց լեզվի դերակատարությունը և դասավանդման հայեցակարգը:

«Ես չեմ նայել շրջանառվող տեսանյութը, բայց զայրացել եմ…Մեր դպրոցը կապիտալ վերանորոգվել է Արթուր Վարժապետյանի ջանքերով: Աշխատանքները չհասցրին ավարտել մինչև սեպտեմբերի մեկը: Նա ուզում էր սյուները նույնպես ձևափոխել, կամարները թարմացնել: Հիմա արդեն մեկ շաբաթ է քարերը Գյումրիից բերվել են ու այդ աշխատանքներն են արվում: Բնականաբար, ռուսերեն և հայերեն վահանակները պետք է հանվեն և վրայից պետք է քար շարվի: Ձախ կողմից են սկսել աշխատել, և հիմնական վահանակը, որ հայերեն է, աշխատողներն արդեն հանել են, ռուսերեն վահանակն էլ պետք է հանեն, քանի որ դրանց վրա քար է շարվելու: Եթե գնաք դպրոց, կտեսնեք, որ շինարարական աշխատանքները դեռ շարունակվում են և մի 10-15 օրից ամեն ինչ կավարտվի: Ինչ վերաբերում է ձախ և աջ մասերին, այնտեղ փոսային հատվածներ կան, որտեղ հայերեն և ռուսերեն այբուբեն է գրված: Այսինքն, որ Երևան քաղաքի բոլոր դպրոցներում հայերեն և անգլերեն է գրվում, քաղաքի հյուրանոցների և խանութների վրա հայերեն-անգլերեն է գրվում, հանցա՞նք է, որ մեր դպրոցի մի վահանակը հայերեն լինի, մյուս ռուսերեն … »,-պարզաբանեց տնօրենը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Գլխավոր Թողարկում

2 Անդրադարձ “Թիվ 71 դպրոցի տնօրեն. Հանցա՞նք է, որ մեր դպրոցի մի վահանակը հայերեն լինի, մյուս ռուսերեն. Aravot.am” հրապարակմանը

  1. Լևոն Մ says:

    Այո հանցանք է, քանի դեռ մեր սուտ բարեկամ Ռուսաստանը չի դադարել զինել մեր ոխերիմ թշնամուն՝ Ադրբեջանին:

  2. Hrant says:

    Levon m mi moracir vor et qo sut barekam [email protected] zinum e haiastanin ev qo nmannerin pashtpanum turqeric,ailapes du hima karogh e lineir voch te LEVON M AIL LEVON ABASOV?????mtacir nor xosa