ԼՂ-ն բացառված չէ մեր կազմակերպությունից. Յոզեֆ Սիգելը հերքել է Բաքվի ապատեղեկատվությունը

Oct 06, 2017 Comments Off on ԼՂ-ն բացառված չէ մեր կազմակերպությունից. Յոզեֆ Սիգելը հերքել է Բաքվի ապատեղեկատվությունը

Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան մասնակցել է Բուխարեստում անցկացված Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի (EOI) գլխավոր ասաբլեայի նիստին։

Ադրբեջանցի օմբուդսմենի գրասենյակի հաղորդամբ՝ գլխավոր ասամբլեայում կանխվել է ԼՂ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանիելույթը։

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածել, թե Սուլեյմանովան բողոք է արտահայտել՝ կապված նախկինում Մելիքյանի արած հայտարարությունների հետ, որոնք «անջատողական ռեժիմի աջակցման կոչ են արել»։Հաղորդվել էր նաև, որ ակնաջալուր լինելով Սուլեյմանովային՝ նիստի մասնակիցները որոշել են զրկել Մելիքյանին Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտում անդամակցությունից։

Ավելի ուշ կազմակերպության կայքում ինստիտուտի գլխավոր քարտուղար Յոզեֆ Սիգելըխնդրել է շտկել ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը Սուլեյմանովայի պահանջով ԼՂ-ի օմբուդսմենին անդամակցությունից զրկելու մասին։ Հայտարարությունում նշվում է, որ EOI-ն հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անկախ միջազգային կազմակերպություն։ Կազմակերպության անդամներ են հանդիսանում գերատեսչական կամ մասնավոր կառույցները, ինչպես նաև մասնակիցները, ովքեր համապատասխանում են դրա կանոնադրության նորմերին։ Իսկ ԼՂ տարածքում օմբուդմենի կառույցը EOI-ում գրանցված է որպես անհատ մասնակից։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: