Ինչ են քննարկել Էդվարդ Նալբանդյանն ու ԵԱՀԿ ՄԽ միջնորդները /տեսանյութ/

Oct 06, 2017 Comments Off on Ինչ են քննարկել Էդվարդ Նալբանդյանն ու ԵԱՀԿ ՄԽ միջնորդները /տեսանյութ/

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։

Հանդիպմանը շարունակվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերյալ քննարկումները։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի, հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերի շուրջ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: