Թուֆենկյան հյուրանոցի մոտ վիրավորված անձին այս պահին վիրահատում են

Sep 14, 2017 Comments Off on Թուֆենկյան հյուրանոցի մոտ վիրավորված անձին այս պահին վիրահատում են

Վերնիսաժի հարեւանությամբ,  Թուֆենկյան հյուրանոցի մոտ հրաձգության արդյունքում վիրավորում ստացած Վահագն Աբգարյանին այս պահին վիրահատում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանն ասաց, որ վիրահատությունը կավարտվի մեկ ժամից: «Վիրավորը կրծքավանդակի աջ կողմում եւ նախաբազկային հատվածում վնասվածք է ստացել»,-ասաց նա:

Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ  սեպտեմբերի 14-ին անհայտ անձը կրակոցներ է հնչեցրել, ինչի արդյունքում սպանվել է  43-ամյա Գ. Մոսինյանը:

Ստեղծվել է քննչական խումբ եւ իրականացվում են ակտիվ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: