Ելքի նախագիծը մերժվեց

May 19, 2017 Comments Off on Ելքի նախագիծը մերժվեց

ԱԺ մշտական հանձնաժողովների թվի մասին նախագիծն անցավ :Այս նախագծով ՀՀԿ-ն առաջարկում է ԱԺ 12 մշտական հանձնաժողովների թիվը կրճատել և սահմանել 9: Ելքը առաջարկում էր հանձնաժողովների թիվը սահմանել 10, չկրճատել Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը: Ելքը ցանկանում էր, որպեսզի իրեն հանձնվեր այս հանձնաժողովը: Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը կմիավորվի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ:

Քննարկվում էր երկու նախագիծ՝ մեկը ՀՀԿ-ի կողմից ներկայացված, մյուսը՝ Ելքի: ԱԺ-ն քվեարկության արդյունքում չընդունեց Ելք խմբակցության նախագիծը, փոխարենն անցավ ՀՀԿ նախագիծը: Կողմ քվեարկեց 64, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 4 պատգամավոր:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: