«Աուլից եկածներն են որոշել, թե Երեւանի հետ ոնց վարվել». Հրանտ Վարդանյան

Apr 13, 2017 Comments Off on «Աուլից եկածներն են որոշել, թե Երեւանի հետ ոնց վարվել». Հրանտ Վարդանյան

«Առավոտ» թերթը գրում է. Aravot.am-ը ռեժիսոր եւ Երեւանով մտահոգ քաղաքացի Հրանտ Վարդանյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է վերաբերվում վերջին շրջանում քննարկումների տեղիք տված այն հայտարարությանը, թե Երեւանի քաղաքապետն անպայման պետք է երեւանցի լինի: «Ես կարծում եմ, որ երեւանցի լինելն այդքան էլ կարեւոր չէ, ինչքան Երեւանով ապրելը, որովհետեւ կարող է մարդը երեւանցի լինի, բայց Երեւանը բոլորովին իր պետքը չլինի»,-ասաց ռեժիսորը:

Հարցին` ի՞նչ կուզենար փոխվեր Երեւանում, եւ ի՞նչ է ակնկալում ապագա քաղաքապետից, արվեստագետը պատասխանեց. «Կուզենայի Հյուսիսային պողոտան քանդեին, լարերը փողոցներից վերանային, մաքրություն ապահոված լիներ, դաստիարակչական ֆիլմեր նկարվեին քաղաք պահելու մասին… Այնքա~ն գործ կա անելու այս քաղաքի համար…»:

Ռեժիսորը նաեւ հավելեց. «Մարդիկ եկան այստեղ աշխարհի ծայրերից, Երեւան սարքեցին, ու միտքը սարքելն էր, ոչ թ ե բարբարոսաբար փչացնելը, մինչդեռ այն, ինչ քաղաքի հետ արվեց Ռոբերտ Քոչարյանի օրոք, աններելի է, Նարեկ Սարգսյանին մոտ չպետք է թողնել Երեւանի որեւէ նախագծի: Բարձրահարկ շենքերն ուղղակի այլանդակում են քաղաքը, ո՞ր մեկն ասեմ…լարանցումները, Երեւանի գազի խողովակները փողոցով են անցնում, մայրաքաղաքը աուլ են սարքել, որովհետեւ աուլից եկածները որոշեցին, թե մայրաքաղաքի հետ ոնց վարվել…»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: