Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագիծը բացասական եզրակացության արժանացավ։

ՔՊ խմբակցության անդամները դեմ քվեարկեցին նախագծին։

Հիմնական զեկուցող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, որ սահմանային հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Այսինքն՝ ամսի 19-ին հայտարարվում է, որ կոորդինատների հստակեցումը պետք է վերջանա 2024 թվականի մայիսի 15-ին, այսինքն՝ սրանից 20 օր հետ, բայց արդեն ոչ թե սահմանազատումն իրականացվեց, այլ սահմանագծումն իրականացվեց։ Ոչ թե քարտեզի վրա իրականացվեց սահմանազատումը, այլ սյունը տնկեցին։ Ո՞վ է այդ իրավունքը տվել միանձնյա գնալ ու կամայականորեն սյուն տնկել ինչ–որ տեղ»։

Արթուր Խաչատրյանը հավելեց․ «Մեր ասածն ի՞նչ է, որ այս իշխանությունները սահմանազատում գեղեցիկ անվան տակ հերթական կապիտուլյացիայի են տանում մեր ժողովրդին։ Սահմանազատման հանձնաժողովների նիստից հետո Շահին Մուստաֆաեւը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասում են՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք վերցրել։ Դե տարեք, մի հատ սյուն էլ տնկեք Ջերմուկում, բա ասում եք, մերն է։ Հայաստանի նախկին որեւէ իշխանության օրոք թուրքը Հայաստանի տարածքից 200 քկմ չի օկուպացրել, դա եղել է ձեր իշխանության օրոք։ Էլ չեմ խոսում Արցախի Հանրապետության 12 հազար քկմ-ի մասին։ Եվ հիմա ասում եք՝ մենք երկրի ինքնիշխանության մասին ենք մտածում։ Մի մտածեք, Աստծու սիրուն, եթե շատ մտածեք, կարող է էլի 200 քկմ զիջեք։ Սա կապիտուլյացիայի սահմանումն է՝ մենք չենք գնում սրման, որովհետեւ ավելի վատ կլինի։ Վերցրեք կարդացեք, թե կապիտուլյացիա ինչ է նշանակում՝ հանձնվում ենք, որ ավելի վատ չլինի։ Սա սահմանազատում գեղեցիկ բառի անվան տակ միակողմանի կապիտուլյացիա է»։

Արթուր Խաչատրյանն ասաց, որ իրենց մոտեցումը հետեւյալն է՝ ՀՀ տարածքից ամեն միլիմետրի փոփոխությունը պետք է կատարվի հանրաքվեի միջոցով։

դիտվել է 824 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզումանյանի գործով «Եթե մնա Նիկոլը…» ԱՄՆ-ն 2020-2023թթ. Վրաստանում փորձել է պետական հեղաշրջում կազմակերպել. Իրակլի Կոբախիձե Վրաստանի նախագահը վետո դրեց «օֆշորների մասին» օրենքի վրա Ռուսաստանը չի ոչնչացնի Հայաստանը, Հայաստանն է ոչնչացնում ինքն իրեն Ուիլյամ Սքոթ Ռիթթեր ՔՊ-ի սրտի դատավորը դարձավ ԲԴԽ դատավոր անդամ Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն Դատախազությունն իր տեղում չի գտնվում. Մենուա Սողոմոնյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան Պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին. Զախարովա Ավտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. Աբրահամյան «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման Թաթոյան Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է ... Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ․ Սուրեն Պետրոսյան Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ Irakanum.am Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am