Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ Irakanum.am

Irakanum.am–ը գրում է․

«Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տարեկան հաղորդումն էր ներկայացնում Ազգային ժողովին, որի ընթացքում ոչ ձեռնտու բոլոր հարցերի դեպքում թաքնվում էր ոչ քաղաքական կառույցի ղեկավարի դերի շղարշով, ինչը նրան երբևէ չի հաջողվելու, որովհետև նա միշտ ընկալվելու է որպես Փաշինյանի օգնական և Աննա Հակոբյանի ընկերուհի։

Ի թիվս նրա, որ պարզվեց պատերազմում պարտության թիվ մեկ պատճառներից մեկը պաշտոնյաների կանանց առևտուր անելն է որոշ քաղաքներում, ոչ թե, ասենք, գերագույն հրամանատարը, Վարդապետյանը նաև մեկ այլ ստախոսությամբ աչքի ընկավ։ Քանի որ, ակնհայտ է, իշխանական լրատվամիջոցի լրագրողի հետ միջադեպի գործով պատգամավորի օգնականը մեկ օր անց արդեն կալանավորված է, Աննա Վարդապետյանին, որպես երկակի ստանդարտներ կիրառող, հարցեր են տրվել համեմատության մեջ, որ իր թիկունքին նստած Հակոբ Արշակյանը հարվածել է լրագրող Փայլակ Ֆահրադյանին և դա որևէ ընթացք չի ունեցել։

Նախ, Աննա Վարդապետյանն այդ օրինակին պատասխանելիս շեշտել է, թե ինքը այդ ժամանակ համակարգում չէր, իբր, որ հիմա ինքն է, ոչ մի անօրինություն չկա, և ոչ ավել, ոչ պակաս, լրագրողին վերագրում է սադրիչ գործողություններ։ Փաշինյանին, ՔՊ-ականներին վերաբերող հարցերին, Տավուշում հող հանձնելուն Վարդապետյանը չի պատասխանում, թե իր լիազորությունը այս կամ այն կերպ է տարածվում այդ արարքի վրա, լրագրող Փայլակ Ֆահրադյանի ու ՔՊ-ական Հակոբ Արշակյանի դեպքում Աննա Վարդապետյանն ասել է․ «Ձեր կողմից նշված դեպքը, որքանով տեղեկացված եմ լրատվամիջոցից, նաև սադրիչ գործողություններ կային լրագրողի կողմից այն իմաստով, այն ինչ կադրից դուրս էր մնացել, թե ինչու է պարոն Արշակյանը նման կերպ արձագանքել։ Կարծում եմ՝ Դուք էլ եք տեղեկացված։ Այդ իրավիճակում արդեն լրագրողական գործունեություն չի, որովհետև, որովհետև հայհոյանքին ի պատասխան, պարոն Արշակյան, ներողություն եմ խնդրում, վարքագիծ է եղել և միջանձնային հարաբերություն է եղել»։

Հարգելի ընթերցողներ ուշադրություն։ Աննա Վարդապետյանը ստախոս է, որովհետև ոչ հայհոյանք է եղել, ոչ էլ կադրից դուրս մնացած սադրիչ գործողություն։ Փաստորեն Աննա Վարդապետյանը նաև զրպարտիչ է, թե ինչն է նրան ստիպել հանուն Հակոբ Արշակյանի այդպես դիմակազերծել իրեն, ժամանակը կամ ժամանակից շուտ ի հայտ եկած հանգամանքեր ցույց կտան։ Եվ, իհարկե, Աննա Վարդապետյանին տալու հարցեր են առաջանում։ Իսկ եթե իրավապահ համակարգում չէիք, ապա ինչպես եք տեղեկացել։

Ինչ կադրից դուրս մնացած գործողության մասին է խոսքը։ Եթե տեղյակ եք կադրից դուրս մնացած գործողության մասին կամ տեղեկացել եք իրավապահ համակարգ պաշտոնապես մուտք գործելուց հետո, ապա ուր է քրեական վարույթը նոր հանգամանք ի հայտ գալու հիմքով նախաձեռնված։ Սրանք ընդամենը մի քանի հարցեր են, որոնց համազգեսատավոր տիկինը պարտավոր է շատ հստակ պատասխանել, թե չէ ստացվում է Վարդապետյանը զբաղվում է միայն յուրայիններին դատախազության համակարգում աշխատանքի ընդունելուց, թանկարժեք գնումներ կատարելուց ու ներկայացումներ նայելուց, (սրանց կանդրադառնանք լրացուցիչ)իսկ ահա ԱԺ ամբիոնն օգտագործում է սուտ խոսելու և զրպարտելու համար»։

դիտվել է 588 անգամ
Լրահոս
Գառնիկ Դանիելյանը Կիրանցից մանրամասներ ներկայացրեց Գլխավոր դատախազի նախընտրելի թեկնածուն ստացել է ընդամենը մեկ քվե Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով․ Hraparak.am Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին Երևի տենց սիգնալ տալով էիր Արցախը պահում հա՞․ Պարեկը՝ արցախցուն ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Ավարտվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները Կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն «Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն»․ Գերմանիայի ԱԳՆ Ադրբեջանի թիրախում Արցախն է, որտեղ ամենօրյա ռեժիմով ոչնչացվում են հայկականն ու քրիստոնեականը Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից Դեսպան Քվինը ԼԳԲՏՔԻ+ համայնքի հետ մասնակցել է PINK ՀԿ-ի կազմակերպած միջոցառմանը Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ՝ անվանելով նրան կեղծավոր Որո՞նք են ՆԱՏՕ-ի 10 ամենաուժեղ բանակները․ Global Fire ՀՀ-ն, լինելով 1-ին քրիստոնյա երկիր, ունի իր ուրույն դերը համաշխարհային քրիստոնեության մեջ․ Հռոմի Պապ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Հաշտությունը զոհաբերություն է պահանջում՝ վասն ընդհանրականի․ Բագրատ Սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա «Չկա այնպիսի դիրք, որ Սրբազանը այցելած չլինի»․ Բագրատ Սրբազանի անցյալը (video) ՀՀ ԶՈՒ սպաներ ու ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են․ Գեղամ Մանուկյան Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա․ Արթուր Դավթյան Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից Բժիշկները գիշեր-ցերեկ ապրում են տառապանքի, մարդկանց դժգոհությունների ու տագնապների հետ․ Բագրատ Սրբազանը՝ բժիշկների հետ հանդիպմանը Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել» Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու մարմինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am