Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ այսօր տեղի ունեցող քննչական գործողությունները կրում են ակնհայտ քաղաքական բնույթ:
Կոչ եմ անում ՀՀ իրավապահ մարմիններին՝ մնալ օրենքի սահմաններում, գիտակցել, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի քաղաքական ճանապարհը մոտենում է իր տրամաբանական ավարտին: Բազմաչարչար հայ ազգը դուրս է գալիս հերթական անգամ պարտվողական ճանապարհ ընտրած իշխանություններին վերջին հրաժեշտը տալու: Ծառայեք երկրին այնպես, ինչպես մեծ նվիրումով ծառայել և ծատայում է գնդապետ Մախսուդյանը, այլ ոչ թե երկրի դարպասները թուրքի առաջ բացած այս խաժամուժին
Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում։
Արամ Ավետիսյան