Ամեն ինչ այնպես է, ինչպես Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների դեպքում. Զախարովա
«Ամեն ինչ այնպես է, ինչպես Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների դեպքում, երբ «քաղաքակիրթ» մարդիկ սպանում էին նրանց տասնյակ հազարներով։ Իսկ Մանհեթեն կղզին հնդկացիներից գնել են ուլունքներով։ Բայց ուկրաինացիները դա էլ չստացան, միայն ամերիկյան օղակ` վզին:
Այժմ Զելենսկին Վաշինգտոնի փողերով գայթակղում է վերջին ուկրաինացիներին, որպեսզի նրանց վերջը տա»։
Այսպես է Մարիա Զախարովան մեկնաբանել Ուկրաինայի ԱԳՆ-ի որոշումը՝ զորակոչային տարիքի ուկրաինացիներին հյուպատոսական ծառայություններ չմատուցելու մասին։