«Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենց


«Հրապարակ»-ը հարցազրույց է վերցրել Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանից, որը ներկայացնում ենք ստորև․

«Ինչպե՞ս եղավ, որ ոստիկանությունը հերքեց այն, ինչի մասին հայտնեցին և՛ Բագրատ Սրբազանը, և՛ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, և՛ տեսագրություն տարածվեց։ Խոսքը բռնությունների, ծեծի մասին է, որ կիրառվել է Կիրանցի խաղաղ բնակչության նկատմամբ՝ այսօր լուսադեմին:

Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանն այսպես է բացատրում. «Իրենք չեն իմացել, որ այստեղ կամերա կա, կամերան ֆիքսում ա։ Իրանք հայտարարել են, հետո կադրերը տարածվել են։ Իրենց ապուշությունները քողարկելու համար ինչ ասես, ասելու են։ Այդտեղ եղել են ընդամենը 30 հոգի։ Կադրերը գցած է՝ տեսեք։ Բարձրացրած ձեռքերը ոլորում են, ջարդելով տանում են»։

- Հիմա ի՞նչ վիճակ է։

- Ոստիկանները գյուղը շրջափակել են, ճանապարհները՝ փակած։ Կիրանցիներին թույլ են տալիս ներս ու դուրս անել, բայց մնացածին՝ չէ։

- Բարեկամներ ունեցողներին չեն թողնո՞ւմ։

- Միայն բնակիչներին։

- Ի՞նչ է լինելու վերջը։

- Մենք վերջը չգիտենք՝ ժողովուրդը ինչ ա մտածում, ինչ կարանք անենք։ Բոլորը խառնված են, ամեն մեկը՝ մի մտքի։ Չգիտեմ՝ ոնց կհավաքենք մենք էս ժողովրդին, ոնց կպլանավորենք, չգիտեմ։ Բավականին դժվար հարցեր են։ Բոլորը հավաքված են, նստած գետնին, որ ուզես մի բան էլ անես, անհնարին ա, թուրքին բերում են մեր տուն` էն գյուղ, որը որ հերոս գյուղ ա։ Սա ռեվանշ ա, ուրիշ բան չի։

- Փաշինյանն ասում է՝ մեր անվտանգությունը մեր սահմանի լեգիտիմությունն է, դուք ձեր գյուղում սրան ո՞նց եք վերաբերվում։

- Ինձ մի հարցրեք դրանից։ Ով ինչ ասում ա, ասի, ինչ անում ա` անի։ Եկեք, տեսեք, որ մենք մեր սեփական հողերի համար ենք պայքարում։ Մենք մեր կադաստրային վկայականով տված հողերի համար ենք պայքարում, ուրիշ ոչ մի բանի։ Ադրբեջանը գալիս ա, թող գա, ջհանդամը գա։ Մենք էն մարդիկ ենք, էն հզորությունն ունենք, որ մի անգամ էլ պետք լինի, էլի կհանենք իրանց ստեղից։ Մենք վախող չենք։ Թող ամբողջ աշխարհն իմանա, որ մենք մեր պապական, մեր սեփականաշնորհած, էդ ձեր ասած` լեգիտիմ սանտիմետրերի ճշտության հողի համար ենք պայքարում։

- Որ վաղը տան թուրքին, կարո՞ղ է՝ մնաք։

- Ես չգիտեմ, չեմ կարող ասեմ, թե մի րոպեից հետո մենք ինչ կարող ենք անել»։

դիտվել է 1276 անգամ
Լրահոս
ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, փորձագետ կոչվածներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, դե խոսեք, տղամա՞րդ չեք․ Հազիվ հարձակվում եք էս ժողովրդի վրա Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Մեսչյանը չկա, չկա Երնջակյանը, Խանդիկյանը եւ էլի շատ վախկոտներ ու նիկոլական գործիչներ Վախենալու բանից պետք է վախենալ Սլովակիայի վարչապետի վրա կրակողը կալանավորվել է Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում․ 47-ամյա ծննդկան է մահացել Թուրքիան ավարտել է հարվածային ԱԹՍ-ների մատակարարումը Լեհաստանին Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան Սև ծովում նավ է խորտակվել «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին Մեր երկրում իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Արբազան կոչվեր․ Արմեն Աշոտյան Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն Աշոտյան 35-40 տարեկան տղամարդը ռեստորանային համալիրի տանիքից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին․ Նոյեմբերյանի համայնքապետ (168.am) Քաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեց Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գեւորգ Դանիելյան Սա հակառակորդի թելադրանքը կատարելու մոտեցում է. Տիրան Խաչատրյանը` Տավուշում իրականացվող սահմանազատման մասին Եղանակը Հայաստանում Արևմուտքն օգտագործում է ռուսական սպառնալիքի առասպելը` սպառազինությունների մրցավազքը մեծացնելու համար. Լավրով Սպաներից մեկն ասեց` այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Պահեստազորի սպաների հետ հանդիպումն ավարտվեց «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am