Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի միջեւ, ակնհայտ դարձավ քաղաքական հետապնդման գործիք։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով գնահատական տալ կատարված խայտառակ աննախադեպ բռնությանը եւ սեռական նսեմացման դեպքին:

Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած դիմակավորված անձինք ոստիկանական մեքենայից դուրս էին հանել Սամվել Վարդանյանին, տարել էին մի քանի մետր այն կողմ՝ խոտերի մեջ, չոքեցրել, գլուխը խփել գետնին (ըստ երեւույթին՝ նրա ճակատի ուռածությունը հենց այդ դեպքի հետեւանքն էր) ու սկսել էին ձեռքերով հարվածել։ Այդ ամբողջ գործընթացը ուղեկցվել էր սեռական բնույթի հայհոյանքներով, վերջին խոսքերով։

Ընդ որում, ծեծողները պահանջել էին Սամվելից, որ կրկնի իր նկատմամբ հնչեցրած սեռական բնույթի հայհոյանքները, վերջում թքել էին նրա վրա։ Այնուհետեւ, նրան՝ չոքած վիճակում, ձեռքերը՝ հետեւի կողմից ձեռնաշղթայված, տաբատը իջեցրել էին, փայտը կամ «դուբինկան» դեմոնստրատիվ պահել ոտքերի արանքում՝ այդպիսով ցանկանալով ինչ-որ բան ցուցադրել, սպառնալ կամ վախեցնել։

Ժողովրդավարությունը որպես թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավար, ի՞նչ գնահատական ունեք այս երեւույթին եւ ինչ քայլեր եք ձեռնարկել այս անպատժելիության առիթով:

«Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին, սակայն, Նիկոլ Փաշինյանը, խուսափել է պատասխանելուց եւ հանձնարարել է այն հասցեագրել դեպքի փաստացի հանցակից ՀՀ ներքին գործերի նախարարությանը։

ՆԳՆ-ից մեզ պատասխանել են, որ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն։
Հավելել են. «Արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ»։

Ստացվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմում ոչ միայն հարցերի բովանդակությունը չեն կարդում, այլեւ խմբային խուսափում են գնահատական տալուց իրենց իշխանության օրոք տեղի ունեցած խայտառակ բռնությունների կոնկրետ դեպքին»:

 

դիտվել է 194 անգամ
Լրահոս
Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման Թաթոյան Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է ... Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ․ Սուրեն Պետրոսյան Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ Irakanum.am Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի Կարո՞ղ է Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ–ից. ռուս լրագրողը՝ Զախարովային (video) Ոտքի՛ հայ կանայք, հա՛յ մայրեր․ կանանց կոչը (video) Մի հատ էլ էդ ձողերից վերցրեք, ձևի համար Ջերմուկում դրեք. Խաչատրյանի ելույթից հետո իրավիճակը սրվեց (video) Ապուշնե՛ր, ավելի լավ է հիմա մեռնեմ էստեղ, քան թե իմ գերեզմանը պղծեն սրանք․ քաղաքացին՝ ՆԳՆ-ի դիմաց (video) Հարցվածների 54%-ը Անդրանիկ Քոչարյանի խոսքերի համարում է թուրքական ծրագիր (video) Ձեր մեջքի հետևում նստած Արշակյանի բռնությունն արդարացնու՞մ եք․ Աննա Գրիգորյանը՝ գլխավոր դատախազին (video) Աննա Վարդապետյա՛ն, դու հենց հիմա հանցագործություն ես կոծկում․ քաղաքացի (video) 82% հարցված ՀՀ քաղաքացիները Բաքվի հետ պատրաստ չեն ապրել․ «GALLUP»-ի արդյունքները (video) Այո՛, վրիպակ է տեղի ունեցել. Գլխավոր դատախազը՝ Աշոտյանի գործի մասին (video) «Յաշման» եկավ, բրավո՛. Կիրանցում քաղաքացիները դիմավորում են սև բերետավորներին (video) Գլխավոր դատախազը՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ միջադեպի մասին (video) Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա. Վարդան Ոսկանյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին ՇՏԱՊ․ Հենց հիմա կիրանցիները շրջափակման մեջ են․ ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյան (video) Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը Կարո՞ղ եք ասել, որ ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. ընդդիմադիր պատգամավորը՝ գլխավոր դատախազին (video) Այս տվյալները ցույց են տալիս, որ ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը․ Բենիամին Մաթևոսյան Գլխավոր դատախազի աբսուրդային հայտարարությունը 44-օրյա պատերազմի պարտության վերաբերյալ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am