Թուրքիային պետք է, որ թե՛ հայերը, թե՛ վրացիները սերտ կապեր ունենան իրենց հետ․ «Stratfor»-ի վերլուծաբան

ունվարի առաջին օրերին հրապարակված այս տարվա կանխատեսման մեջ ամերիկյան հետախուզա-վերլուծական «Stratfor» (RANE) կենտրոնի վերլուծաբանները հավանական էին համարել, որ Հայաստանը կբավարարի Ադրբեջանի պահանջները սահմանի սահմանազատման և երկրի հարավով այսպես կոչված միջանցքի ստեղծման հարցերում։

Կենտրոնի Եվրասիայի հարցերով վերլուծաբան Մեթյու Օրրը NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում նշել է՝ նման եզրահանգման են եկել, քանի որ եթե Հայաստանը չբավարարի այդ պահանջները, Ադրբեջանը, ըստ ամենայնի, կսրի իրավիճակը սահմանին, և ռազմական բախումների հավանականությունը կմեծանա։

«Իմ կարծիքով, դժվար թե դա շատ ձեռնտու լինի Հայաստանին, եթե այս իրավիճակը երկար շարունակվի։ Ուստի եկանք այն եզրակացության, որ դա ամենահավանական սցենարն է։ Այո՛, ժամանակի ընթացքում և Հայաստանի համար բավականին թանկ գնով, բայց, ամենայն հավանականությամբ, իրադարձությունները հենց այդպես էլ կզարգանան։ Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ նախընտրում է նման գործողություններ իրականացնել ամռան վերջին կամ վաղ աշնանը։ Սա օրինաչափություն է: Հավանաբար, այս տարի Ադրբեջանը կփորձի առնվազն սպառնալ նմանատիպ սցենարով»,- նշել է վերլուծաբանը։

«Stratfor»-ը կանխատեսել է, որ Ադրբեջանը, գուցե, փորձի ներխուժել Հայաստանի տարածք և Սյունիքում նշանակալի տարածքներ նվաճել։ Այս պահին, ըստ կենտրոնի վերլուծաբանի, դրա հավանականությունը այդքան էլ մեծ չէ։

«Այժմ խոսքն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կամ Հայաստանի հարավում խոշոր տարածքներ զավթելու մասին չէ, բայց այնպիսի բախումներ, ինչպիսին տեսանք 2021-2022 թվականներին, երբ Ադրբեջանը գրավեց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված որոշ տարածքներ, միանգամայն հնարավոր են։ Եթե ​​բախումները սահմանափակվեն փոքր տարածքներով, ապա Արևմուտքը կասի, որ սա հսկայական էսկալացիա չի համարվում և էական պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի դեմ։ Ուստի ադրբեջանցիները, հնարավոր է, մտածում են, որ իրադարձությունների այս զարգացումը բարենպաստ միջոց է ազդելու Հայաստանի վրա, որպեսզի վերջինը զիջումների գնա սահմանազատման բանակցություններում»,- նշել է Օրրը։

Վերլուծաբանը կանխատեսում է՝ եթե, այդուհանդերձ, Ադրբեջանն ինչ-որ փուլում լայնածավալ հարձակում սկսի Հայաստանի դեմ, Արևմուտքում, գուցե, ինչ-որ պատժամիջոցներ սահմանվեն, սակայն որոշ ժամանակ անց տիրապետող կդառնա այն մտայնությունը, որ այդ պատժամիջոցները պահպանելը նպատակահարմար չէ։

«Ամեն դեպքում, սա շատ ռիսկային քայլ կլինի Ադրբեջանի համար, և այս ու այլ պատճառներով է, որ լայնածավալ հարձակումն այս տարի քիչ հավանական է։ Դժվար թե ադրբեջանցիներն առանց կոնկրետ արդյունքի հասնելու հստակ երաշխիքների որոշեն խոշոր հարձակում կատարել»,- ընդգծել է Օրրը։

Թուրքիան, ըստ վերլուծաբանի, ամեն կերպ փորձում է ընդլայնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար։ Միաժամանակ, ըստ վերլուծաբանի, Թուրքիային ձեռնտու է կայունության պահպանումը Հարավային Կովկասում, որպեսզի թե՛ հայերը, թե՛ վրացիները պատրաստ լինեն սերտ հարաբերություններ ունենալ իրենց հետ։

«Մենք չենք կարծում, թե Թուրքիան ուղղակիորեն կաջակցի Հայաստանի դեմ Ադրբեջանի էսկալացիային՝ առանց որևէ սահմանափակումների։ Թուրքիայի շահերից է բխում, որ հավասարակշռված իրավիճակ ստեղծվի, և, որ և՛ հայերը, և՛վրացիները պատրաստ լինեն իրենց հետ սերտ հարաբերությունների։ Եթե ​​Թուրքիան իրեն դիրքավորի որպես Հարավային Կովկասի ամենապակայունացնող երկիր, դա հետեւանքներ կունենա Թուրքիայի ղեկավարության համար։ Չեմ կարծում, որ Արևմուտքը կաջակցի Թուրքիային և Ադրբեջանին էսկալացիոն սցենարներում։ Արևմտյան երկրները բազմիցս հասկացնել են տվել Թուրքիային, որ եթե նա աջակցի ադրբեջանական կողմի էսկալացիոն տարբերակներին, դա հսկայական հետևանքներ կունենա արևմտյան երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների համար»,- շեշտել է վերլուծաբանը։

Արդյո՞ք Միացյալ Նահանգներն ու արևմտյան մյուս խաղացողները պատրաստ են և անվտանգության երաշխիքներ կտրամադրեն Հայաստանին, եթե թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, որոնցից գոյաբանական սպառնալիք է զգում Հայաստանը, մեծ կարևորություն ունեն իրենց համար։ Ըստ վերլուծաբանի՝ աստիճանաբար կարող է Հայաստանի և արևմտյան երկրների միջև համագործակցությունն այս ուղղությամբ խորանալ, բայց ոչ կտրուկ։

«Չեմ կարծում, թե Հայաստանի անվտանգության երաշխիքները որևէ կոնկրետ փաստաթղթում կարձանագրվեն։ Ամեն ինչ կսկսվի Հայաստանի եւ արեւմտյան երկրների միջեւ երկկողմ համաձայնագրերից։ Դա կլինի դանդաղ աստիճանական գործընթաց։ Անգամ Հայաստանին ձեռնտու չէ անմիջապես եվրոպական երկրների հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ որեւէ հսկայական համաձայնագիր կնքել, իսկ հետո Ադրբեջանը կարող է որոշել փորձարկել այդ համաձայնագիրը։ Իսկ եթե պարզվի, որ աջակցությունը չի ընդլայնվում կամ չի իրականացվում, ապա սա միայն կվատթարացնի իրավիճակը»,- ​​եզրափակել է վերլուծաբանը։

դիտվել է 727 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզումանյանի գործով «Եթե մնա Նիկոլը…» ԱՄՆ-ն 2020-2023թթ. Վրաստանում փորձել է պետական հեղաշրջում կազմակերպել. Իրակլի Կոբախիձե Վրաստանի նախագահը վետո դրեց «օֆշորների մասին» օրենքի վրա Ռուսաստանը չի ոչնչացնի Հայաստանը, Հայաստանն է ոչնչացնում ինքն իրեն Ուիլյամ Սքոթ Ռիթթեր ՔՊ-ի սրտի դատավորը դարձավ ԲԴԽ դատավոր անդամ Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն Դատախազությունն իր տեղում չի գտնվում. Մենուա Սողոմոնյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան Պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին. Զախարովա Ավտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. Աբրահամյան «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման Թաթոյան Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է ... Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ․ Սուրեն Պետրոսյան Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ Irakanum.am Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am