Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր էր ժամանել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Կիրանցիների հետ զրույցում նախարարն ասաց, թե մենք ուզում ենք ունենալ մեր սահմանը, մեր ունեցած սահմանից չպետք է շեղվենք։
Գյուղի բնակիչներից մեկն էլ, դիմելով Վահե Ղազարյանին, ասաց. «Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել»։
Կիրանցիները հարց բարձրացրին՝ ինչու՞ ենք մեր հողերը թողնում թշնամու կողմը։