Ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացվել

Հայ դատի համակարգում գործող «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC) «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման ապահովման դիմում է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղարություն և ֆինանսների նախարարություն՝ ընդդեմ ավելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների։ Թվով 7 դիմումները ներկայացվել են Երևանում գործող «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» հետ համատեղ աշխատանքի արդյունքում, ինչպես նաև մի շարք միջազգային կազմապերպությունների, այդ թվում, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի ներգրավմամբ։ Այս դիմումներն ուղղակի արձագանք են արցախյան պատերազմի ժամանակ ռազմական հանցագործություններին և մարդու իրավունքների ոտնահարումներին, որոնց գագաթնակետն Արցախի էթնիկ զտումն էր և բնիկ ժողովրդի բռնի տեղահանումը:

Անդրադառնալով այս գործերի ներկայացմանը՝ Հայկական իրավական կենտրոնի նախագահ Քեն Խաչիկյանը նկատել է․ «Հայկական իրավական կենտրոնը հանձնառու է պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարման համար արդարադատության իրականացմանը։ «Մագնիցկու գլոբալ ակտի» շրջանակում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարուցմամբ՝ մենք նպատակ ունենք մեղավորներին պատասխանատվության ենթարկել իրենց գործողությունների համար և ապահովել արդարադատության իրականացումը»։

Հայկական իրավական կենտրոնը ԱՄՆ կառավարությանը կոչ է անում վճռական գործողություններ ձեռնարկել մարդու իրավունքների լուրջ խախտումների համար պատասխանատու անձանց դեմ՝ ներառյալ ռազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները: Կենտրոնն ընդգծել է՝ արցախահայության, Հայաստանի և ողջ հայության դեմ իրականացված վայրագությունները պահանջում են արագ և հաստատակամ արձագանք՝ արդարադատության ապահովման և ապագա վայրագությունների կանխման համար:

Հաշվի առնելով ամերիկյան օրենսդրությամբ նախատեսված՝ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման ընթացակարգերի բարդ բնույթը և իրավաքաղաքական համապատասխան գործընթացների ապահովման հրամայականը, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից անցնող ամիսների ընթացքում ձեռնարկվել են ԱՄՆ պետդեպարտամենտի վրա կոնգրեսական ճնշման ապահովմանն ուղղված գործողություններ, որոնք զուգորդվել են այս աշխատանքներում նաև ամերիկահայ համայնքի ներգրավմամբ և կոնգրեսականների հետ համայնքային աշխատանքով։

Այդ աշխատանքի առաջին արդյունքը հայտնի դարձավ արդեն նախորդ շաբաթ, երբ շուրջ 20 օրենսդիրների երկկուսակցական խումբը՝ Դինա Տիտուսի և Գուս Բիլիրակիսի առաջնորդությամբ, Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ դրեց ադրբեջանցի նույն պաշտոնյաների դեմ թիրախային պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևի նախագիծ։

Առաջարկվող օրինագիծը Բայդենի վարչակազմին պարտավորեցնում է Ադրբեջանի հետ հարաբերությունների համապարփակ վերանայում իրականացնել, իսկ օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո 180 օրվա ընթացքում՝ պարզել, թե արդյոք օրինագծում թվարկված ադրբեջանցի պաշտոնյաները համապատասխանում են ԱՄՆ գործող օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցների չափանիշներին, այդ թվում՝ «Մագնիցսկու գլոբալ պատժամիջոցների» ակտին և հարակից այլ իրավակագրավորումներին:

Օրինագծում նշված ավելի քան 40 ադրբեջանցի պաշտոնյաների ցուցակը կազմել է Հայկական իրավական կենտրոնը՝ համագործակցելով «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» իր գործընկերների հետ, որոնք ստուգել են նշված անձանց մեղսակցությունը՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ կատարելու գործում։

«Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» ակտը, որն ընդունվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից 2016թ․, ԱՄՆ կառավարությանը լիազորում է վիզային արգելքներ և ակտիվների սառեցում սահմանել օտարերկրյա պետական պաշտոնյաների և անհատների նկատմամբ, ովքեր պատասխանատու են խոշորամասշտաբ կոռուպցիայի կամ մարդու իրավունքների ոտնահարման համար:

Վաշինգտոնում տեղակայված Հայկական իրավական կենտրոնը շահույթ չհետապնդող, ոչ կառավարական կազմակերպություն է, որի առաքելությունն է արդարադատություն իրականացնել Հայոց ցեղասպանությունից ու դրա հետևանքներից բխող մարդու իրավունքների խախտումների համար, նպաստել հայկական պետականության անվտանգությունը:

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Գառնիկ Դանիելյանը Կիրանցից մանրամասներ ներկայացրեց Գլխավոր դատախազի նախընտրելի թեկնածուն ստացել է ընդամենը մեկ քվե Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով․ Hraparak.am Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին Երևի տենց սիգնալ տալով էիր Արցախը պահում հա՞․ Պարեկը՝ արցախցուն ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Ավարտվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները Կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն «Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն»․ Գերմանիայի ԱԳՆ Ադրբեջանի թիրախում Արցախն է, որտեղ ամենօրյա ռեժիմով ոչնչացվում են հայկականն ու քրիստոնեականը Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից Դեսպան Քվինը ԼԳԲՏՔԻ+ համայնքի հետ մասնակցել է PINK ՀԿ-ի կազմակերպած միջոցառմանը Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ՝ անվանելով նրան կեղծավոր Որո՞նք են ՆԱՏՕ-ի 10 ամենաուժեղ բանակները․ Global Fire ՀՀ-ն, լինելով 1-ին քրիստոնյա երկիր, ունի իր ուրույն դերը համաշխարհային քրիստոնեության մեջ․ Հռոմի Պապ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Հաշտությունը զոհաբերություն է պահանջում՝ վասն ընդհանրականի․ Բագրատ Սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա «Չկա այնպիսի դիրք, որ Սրբազանը այցելած չլինի»․ Բագրատ Սրբազանի անցյալը (video) ՀՀ ԶՈՒ սպաներ ու ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են․ Գեղամ Մանուկյան Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա․ Արթուր Դավթյան Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից Բժիշկները գիշեր-ցերեկ ապրում են տառապանքի, մարդկանց դժգոհությունների ու տագնապների հետ․ Բագրատ Սրբազանը՝ բժիշկների հետ հանդիպմանը Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել» Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու մարմինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am