Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ»

Բրյուսելյան հանդիպումից ավելի քան երկու շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը նախօրեին միայն որոշել է թիմի հետ կիսվել իր տպավորություններով, գնահատականներ տալ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը եւ արդյունքներին։

Հիշեցնենք․ ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյանը հանդիպեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, որի արդյունքում ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն 300 մլն եվրոյից մի քիչ ավելի աջակցություն խոստացան Հայաստանին՝ առաջիկա 4 տարվա համար, գրանտային ծրագրերի իրականացման տեսքով։ Մինչ հանդիպումը, սակայն, ՔՊ-ում շաբաթներ շարունակ քննարկում էին Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածության հայտ ներկայացնելու հարցը եւ մեծ ակնկալիքներ ունեին, որ բրյուսելյան հանդիպումը վճռորոշ կդառնա իրենց համար, եթե տրվեն հստակ երաշխիքներ, որ Արեւմուտքը կդիվերսիֆիկացնի Հայաստանի տնտեսությունը, 1-2 միլիարդ փող կտա՝ այդով երաշխավորելով նաեւ մեր անվտանգությունը: Եվ իշխանությունն առանց վարանելու հայտ կներկայացնի, իսկ եթե ոչ, ապա պետք չէ շտապել։

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը չէր շտապել լուսավորել կուսակիցներին, որոնց ոգեւորությունը՝ Ռուսաստանից պոկվելու եւ Եվրոպայի գիրկը նետվելու հետ կապված, ակնհայտորեն կոտրվել է Բրյուսելից հետո, եւ որոնք հասկացել են, որ Հայաստանին խոստացված չնչին դրամական աջակցությամբ անգամ մի գործարան հնարավոր չէ կառուցել, ուր մնաց՝ ողջ տնտեսությունը դիվերսիֆիկացնել։ Իսկ նախօրեին ՔՊ գրասենյակում, Փաշինյանի մասնակցությամբ, կուսակցության նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել, որին, պատգամավորներից բացի, շարքային կուսակցականներ էլ են ներկա գտնվել։ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց եւ պատասխանել մասնակիցների հարցերին։ Իսկ Փաշինյանն ընդամենը 3 րոպեանոց ելույթ է ունեցել՝ իր գնահատականների եւ տպավորությունների վերաբերյալ, մյուս ելույթների ժամանակ երբեմն-երբեմն տեղից ռեպլիկ-դիտարկումներ է արել։ Հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ։

ՔՊ-ում Փաշինյանի կարճատեւ ելույթից տպավորություն են ստացել, որ նա այնքան էլ գոհ չէ բրյուսելյան արդյունքներից, չնայած ասել է, որ չի կարելի հանդիպման մասին կարծիք կազմել թվերով, այսինքն՝ այն գումարով, որը որպես աջակցություն են մեզ խոստացել, քանի որ դա միայն այսբերգի երեւացող մասն է, իսկ խորքում հավաքական Արեւմուտքն այդ համաձայնագրով պատրաստակամություն է դրսեւորում լայն եւ երկարատեւ համագործակցության: Միեւնույն ժամանակ հասկացրել է, որ երաշխիքներ էլ չի ստացել, որ ԱՄՆ-ն ու Արեւմուտքը ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացիայի գործընթացում առաջացած ցանկացած խոչընդոտ պատրաստ են հարթել, վերացնել անցանկալի հետեւանքները։


Դիցուք, եթե Ռուսաստանը փակի Լարսի ճանապարհը կամ այլ խոչընդոտներ առաջացնի, Եվրոպան չի խոստանում, որ նույն րոպեին կառաջարկի այլընտրանք, ընդամենը ասվել է, որ Հայաստանի տնտեսության եւ անվտանգության հետ կապված բոլոր խնդիրներն իրենց համար քննարկելի են, եթե մեզ ինչ-որ բան է պետք, իրենք պատրաստ են նստել ու քննարկել, կտա՞ն, թե՞ չեն տա, կլուծե՞ն, թե՞ չեն լուծի որեւէ խնդիր, դա արդեն մեծ հարցական է։ Այդուհանդերձ, Փաշինյանն այն կարծիքին է, որ պետք է շարունակել համագործակցությունն Արեւմուտքի հետ։ ՔՊ-ականներից մի քանիսը հետաքրքրվել են արեւմտյան համագործակցության անցանկալի հետեւանքների մասին, ներկայացրել հանրության շրջանում առկա խոսակցությունները, որ Հայաստանին հենց այնպես չեն օգնելու, եւ հարցրել՝ արդյոք մեր երկիրն ինչ-որ պարտավորություննե՞ր է ստանձնել եվրոպական արժեհամակարգի մաս կազմող մերժելի փոխհարաբերությունների առաջ Հայաստանում կանաչ լույս վառելու հարցում: Ասվածը կոնկրետացրել են ԼԳԲՏ համայնքի շահերն առաջ մղելու, Ստամբուլյան աղմկահարույց կոնվենցիան վավերացնելու հետ կապված: Նիկոլ Փաշինյանը հումորով փորձել է շրջանցել հարցը՝ ասելով, թե, հա, եղել է նման պահանջ, էն, որ ասում են՝ «գաղտնի պայմանավորվածություններ», այդ պայմանավորվածությունների ժամանակ ենք քննարկել այդ հարցերը, սակայն իր պատասխանով միեւնույն ժամանակ հասկացրել է, որ կոնվենցիան վաղուց է մեր օրակարգում, եւ այն վաղ թե ուշ պետք է վավերացնել։

Հիշեցնենք, որ Ստամբուլյան կոնվենցիան պարբերաբար բերվում է օրակարգ, այն միշտ եղել է ՀՀ-ին պարտադրվելիք ԵՄ ճանապարհային քարտեզի առանցքային կետերից մեկը, չնայած փորձ է արվում շահագրգիռ շրջանակների կողմից ներկայացնել որպես ընտանիքում բռնությունը կանխարգելելու միջոց: Ոմանց գնահատմամբ, այդ կոնվենցիայի իրական նպատակը հայկական ավանդական ընտանիքի արժեհամակարգը քանդելն է, անհասկանալի հարաբերությունների օրինականացումը:

Ինչ վերաբերում է Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը, ապա այն փոփոխության չի ենթարկվել, բրյուսելյան հանդիպումներից առաջ կուսակցական փակ ֆորմատով քննարկումների ժամանակ, հիշեցնենք, որ ԱԽ քարտուղարը, կուսակիցների պատմելով, վստահություն է հայտնել, որ Հայաստանի զարգացումը չի կարող տարածաշրջանից դուրս լինել: Իսկ նախօրեի հանդիպմանը Գրիգորյանի ամփոփ տեսակետը եղել է այն, որ իր կանխատեսումներն ըստ էության հիմնովին իրականացել են` ինքը չէր էլ ակնկալում, որ Արեւմուտքն ավելին կառաջարկի, քան առաջարկել է։

դիտվել է 632 անգամ
Լրահոս
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ Ռուսաստանի օգնությունից հրաժարվելը Հայաստանի համար մահացու է. Անատոլի Մատվիյչուկ Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Քյոխը առաջին անգամ խոսել է 44-օրյա պատերազմի Մատաղիս բնակավայրի, Շուշիի պաշտպանության մի դրվագի մասին Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը մեկնել էր Էջմիածին Հրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչել Ոստիկանների հակաէսթետիկ ու զզվելի քայլը․ գտա՞ք Սամվելին ստորացնողներին․ Արթուր Խաչատրյան (video) Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը «Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան Հանրահավաք Լոս Անջելեսում` ի պաշտպանություն Տավուշի (video) ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Կիրանցի մուտքերը շարունակում են փակ մնալ Կիրանցի կառուցվող դպրոցի շենքի հեռավորությունը. «սահմանազատումից» հետո կանգնելու է թշնամին Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ճանապարհից երեւում են նշաձողերը ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան Անկախ նրանից, որ Երևանում թվացյալ բնականոն կյանք է, մարդիկ մի կայծի են սպասում Ոստիկաններն անպատիվ օպերացիայի մասնակից են, բայց գիտակցում են քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը. Աբրահամյան 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում Կառավարությունը 210 մլն դոլարի պայմանագիր է կնքել. կկառուցվի «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am