«Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան

Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ, Փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արժանապատիվը՝ Բագրատ Տավուշեցին Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը: Բոլորիս համար ժամանակ, խոսք, գորով, հույս, օրհնանք ու սեր գտնողը: Անընդհատ վերնագիր եմ փնտրում, որ մի քանի բառով ներկայացնեմ շատ շատերի համար սիրասուն ու հերահոտ Արքեպիսկոպոսին: Եկող տարի կլրանա 10 տարին, ինչ Բագրատ սրբազանը Տավուշում է՝ կարիքավորի ու մոլորյալի, վշտակրի ու սգավորի կողքին, դիրքերում՝ զինվորի ու սպայի կողքին, ընտանիքում՝ մեծ ու փոքրի, երիտասարդների ու մանուկների կողքին, ուրախության ու բերկրանքի պահին: Շատ շատերն այդքան դիրքեր չեն գնացել, պատերազմի դաշտում չեն եղել, ինչքան Բագրատ Գալստանյանը: Որտեղ ինքն էր, այնտեղ հույս կար, հավատ ու կորով: Առաջին նախաձեռնությունը «Տահույս»-ն էր՝ աջակցությունը կարիքավորներին: Հետո արդեն սկսեց մարդկանց աշխատանքով ապահովելու նախաձեռնությունը: Հարցիս պատասխանեց՝ արժանապատվություն եմ առաջարկում: Մարդը պիտի ինքը վաստակի իր ընտանիքի ապրուստը: Էլ մեղվի փեթակներ, էլ ընտանի կենդանիներ, անտառի բարիքների համար շուկայի փնտրտուքներ, աշխատանքի, արտադրանքի իրացման ու արդար վաստակի հնարավորություն: Հետո սկսեց սոցիալական, կրթական, հոգևոր, մշակութային կենտրոններ բացել-կառուցել Իջևանում՝ «Արևիկ», Նոյեմբերյանում՝ «Պապոնց տուն», շուտով նաև` Բերդում:

Գետահովիտում անցյալ տարի բացվեց քաղցկեղով հիվանդ երեխաների համար վերականգնողական կենտրոնը, որը պարզապես հրաշք նվեր է երեխաների ու նրանց հարազատների համար: Տաուժ կիրակնօրյա դպրոցներում ու առաջնորդական դասընթացներին ներգրավված են հանրապետության լավագույն կադրերը: «ՏաԼույս» մանկական երգչախմբի մասին խոսելիս ակամա հպարտությամբ ես համակվում: Ինչ արդյունքի կարող ես հասնել, երբ կա սեր, նվիրում, պրոֆեսիոնալիզմ ու երազանք:Այս երգչախմբի ձայնը դեռ շատ ենք լսելու՝ աշխարհի տարբեր բեմերից: Համամարդկային արժեքներից արժանիքներ են ձևավորվում, որոնք բարոյական իրավունք են տալիս խոսք ասելու, լույս ու հույս տարածելու, առաջնորդելու: Չդիմանալու շրջան էր, երբ հրաժեշտ էինք տալիս պատերազմում զոհված տավուշցիներին: Երբ օրը երկու, նույնիսկ երեք թաղում էր լինում: Հավատացնում եմ ձեզ՝ Բագրատը զգացմունքային մարդ է, ու հաճախ էր փլվում, չկարողանալով զսպել արցունքները, բայց միշտ ուժ էր գտնում իր մեջ գիրկն առնելու վշտից կորացած հարազատներին, մխիթարել, հուսադրել: Եվ այդ ընտանիքներ էր մտնում հնարավոր բոլոր առիթներով, հատուկ նրանց համար միջոցառումներ կազմակերպում, գիրք հրատարակում, որտեղ պատմություններ են զետեղված բոլոր զոհված տավուշցիների մասին: Կրթությունից ու գիտելիքներից չեմ խոսի, բոլորը գիտեն, բայց քչերը գիտեն որ կարող է երգել հայոց ամբողջ պատմությունը՝ ժողովրդական, ֆոլկլորային, դասական, հոգևոր: Ասես մեր ինքնության, մշակութային ժառանգության քայլող շտեմարան լինի: Երևի թե շատ ուզենայի, որ Բագրատն ամուսնացած լիներ, իր նման զավակներ ունենար, բայց հոգևոր ծառայության ուղին ընտրած Սրբազանն այսօր շատ շատերի հոգևոր հայրն է, լույսի կանթեղը ձեռքին հույսի ճամփան լուսավորողը, հայկականության ու համամարդկային արժեքների աննահանջ պաշտպանը, արժանապատվության մարմնավորումը»:

դիտվել է 403 անգամ
Լրահոս
Գառնիկ Դանիելյանը Կիրանցից մանրամասներ ներկայացրեց Գլխավոր դատախազի նախընտրելի թեկնածուն ստացել է ընդամենը մեկ քվե Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով․ Hraparak.am Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին Երևի տենց սիգնալ տալով էիր Արցախը պահում հա՞․ Պարեկը՝ արցախցուն ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Ավարտվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները Կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն «Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն»․ Գերմանիայի ԱԳՆ Ադրբեջանի թիրախում Արցախն է, որտեղ ամենօրյա ռեժիմով ոչնչացվում են հայկականն ու քրիստոնեականը Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից Դեսպան Քվինը ԼԳԲՏՔԻ+ համայնքի հետ մասնակցել է PINK ՀԿ-ի կազմակերպած միջոցառմանը Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ՝ անվանելով նրան կեղծավոր Որո՞նք են ՆԱՏՕ-ի 10 ամենաուժեղ բանակները․ Global Fire ՀՀ-ն, լինելով 1-ին քրիստոնյա երկիր, ունի իր ուրույն դերը համաշխարհային քրիստոնեության մեջ․ Հռոմի Պապ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Հաշտությունը զոհաբերություն է պահանջում՝ վասն ընդհանրականի․ Բագրատ Սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա «Չկա այնպիսի դիրք, որ Սրբազանը այցելած չլինի»․ Բագրատ Սրբազանի անցյալը (video) ՀՀ ԶՈՒ սպաներ ու ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են․ Գեղամ Մանուկյան Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա․ Արթուր Դավթյան Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից Բժիշկները գիշեր-ցերեկ ապրում են տառապանքի, մարդկանց դժգոհությունների ու տագնապների հետ․ Բագրատ Սրբազանը՝ բժիշկների հետ հանդիպմանը Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել» Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու մարմինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am