Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շուտով կլրանա 2018 թ. իշխանափոխության 6 տարին, և վաղուց պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն չեն կատարել իրենց խոստումներն ու հայտարարությունները, այլև կատարել են դրանց տրամագծորեն հակառակ քայլեր: Մենք առիթ ունեցել ենք հրապարակումների շարքով ներկայացնել մի քանի տասնյակ նման օրինակներ: Այդ շարքը կարելի է անվերջ շարունակել: Այս անգամ ամփոփ անդրադառնում ենք քսան հիմնական կետերին.

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»:Պատերազմից հետո Պրահայում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո նա զարմացած հարցնում է, թե այդ ե՞րբ է շանս եղել, որ Արցախը լիներ անկախ կամ Հայաստանի կազմում:
2016 թվականին Փաշինյանին մտահոգում էր Տավուշի անվտանգությունը, իր ընտանեկան թերթում նա գրում էր, որ տավուշցիները ունեն անվտանգ ապրելու իրավունք, մինչդեռ այսօր այդ նույն գյուղերի բնակիչներից պահանջում է լքել սեփական տները, հակառակ դեպքում՝ Ադրբեջանի անունից սպառնալով պատերազմով:
Իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները հանրությանը խոստանում էին, այսպես կոչված, «կարմիր գծերի» վերացում, տուգանքների ներում: Ի վերջո, հենց Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք Երևանում «կարմիր գծերի» վճարն աճեց 13 անգամ:
2018 թ. մայիսի 5-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում խոստացավ. «Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաև գյուղատնտեսության ոլորտում»: Մինչդեռ ոչ միայն առաջին իսկ քայլերով փակեց գյուղնախարարությունը, այլև արդեն մի քանի տարի է՝ տնտեսական աճի պատկերում այս ոլորտի դիմաց տոկոսը 0-ից ցածր է։
2018 թ. ապրիլին՝ Շիրակի մարզից սկսած քայլարշավի ժամանակ, ճանապարհներին Փաշինյանը փակում էր արագաչափերը, խոստանում վերացնել դրանք: Այսօր Փաշինյանի արարքը կրկնած քաղաքացուն կալանավորում են, իսկ բուն արագաչափերի թիվը Հայաստանում կրկնապատկվել է:
Փաշինյանն ու թիմակիցները հանրությանը համոզում էին, որ բարելավելու են հարաբերությունները ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ, մինչդեռ այսօր տեսնում ենք ակնհայտ «դրեյֆ» դեպի արևմուտք և ՌԴ-ի հետ հարաբերությունների աննախադեպ լարում:
Հանրությանը վստահեցնում էին, որ կոպեկ առ կոպեկ վերադարձնելու են «թալանված» գումարները, մինչդեռ բյուջե են վերադարձվել իսկապես կոպեկներ՝ խոստացածի համեմատ:
Հեղափոխության ժամանակ հայտարարվում էր, որ այլախոհների հանդեպ վենդետա և հետապնդում չի լինելու: Մինչդեռ այսօր մենք տեսնում ենք, որ կալանավորվում են ոչ միայն ընդդիմադիր քաղաքական գործիչներ, այլ նաև Փաշինյանի ու թիմակիցների հասցեին թթու խոսք ասած շարքային քաղաքացիները:
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ կրճատելու է ՀՀ արտաքին պարտքը, ավելին՝ խոսել էր այն աուդիտի ենթարկելու անհրաժեշտության մասին: Մինչդեռ, եթե 2018-ին այն 6 միլիարդ էր, ապա այսօր՝ 12:
Նույն Փաշինյանը որպես կարևորագույն սկզբունք էր հռչակել խորհրդարանական ընդդիմության լիազորությունների ընդլայնումը, մինչդեռ հեղափոխությունից հետո ընդլայնվել են միայն իր՝ Փաշինյանի լիազորությունները:
Որպես իրենց սկզբունք հայտարարում էին, որ պետք է բացառվի պաշտոնյաների՝ բիզնեսով զբաղվելը: Ինքներդ կարող եք հաշվել, թե գործող քաղաքական թիմում քանի բիզնեսմեն պաշտոնյա կա:
Ասում էին՝ հանքերի շահագործման հարցում բնապահպանների գնահատականներով պետք է առաջնորդվել: Մինչդեռ որևէ բնապահպանի կարծիք այդպես էլ չհարցրեցին՝ Ամուլսարի և Թեղուտի հանքերը շահագործման հանձնելով:
Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքի բացառումը ևս հռչակվել էր առաջնային խնդիր: Թերթի ամբողջական համարներ չեն բավականացնի՝ թվարկելու այն պաշտոնյաներին, որոնք իրենց ԽԾԲ-երին հարմարավետորեն դասավորել են պետական կառավարման համակարգում
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հանրությանը համոզում էին, որ «կոմունալ» թանկացումներ չեն լինելու: Մինչդեռ թանկացավ և՛ գազը, և՛ էլեկտրաէներգիան, և՛ ջուրը: Գումարած, որ անընդհատ համընդհանուր թանկացումներ են՝ շարքային քաղաքացիների եկամուտների աճի փաստացի բացակայության պայմաններում:
Մինչ իշխանափոխությունը այս թիմի ներկայացուցիչները դեմ էին կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, գալով իշխանության՝ այդ համակարգը ներդրվեց առանց վարանելու:
Գրեթե բոլոր հայտարարություններում նշվում էր, որ պատմական նոր որակ պետք է ձևավորվի Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Երբեք այդ հարաբերությունները չեն եղել այդքան լարված, որքան այս իշխանությունների օրոք:
Հավատացնում էին, որ չի լինելու նաև կադրային ջարդ: Բայց այս իշխանությունները առաջնորդվեցին բացառապես «պոլի փայտ լինի, բայց մերը լինի» հայտնի սկզբունքով, հանրությանը բաժանեցին սևերի ու սպիտակների, պետական կառավարման համակարգը պարզապես մաքրեցին պրոֆեսիոնալ կադրերից, առաջնայնությունը տվեցին բացառապես քպական լինելուն կամ առնվազն ՔՊ-ին լոյալ լինելուն:
Փաշինյանի և նրա թիմի նոու-հաուն պայքարն էր կոռուպցիայի դեմ, մինչդեռ ընդամենը ամիսներ առաջ կառավարության նիստին հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարել է, որ պայքարը կոռուպցիայի դեմ փաստացի տապալվել է: Այս մասին են վկայում նաև Freedom House-ի և այլ միջազգային կառույցների զեկույցները:
2018 թ. մայիսի 8-ին նոր-նոր վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից «համաժողովրդական շարժման անունից» հայտարարում էր, թե «ատելությունը և ատելության քարոզը մեր ոճը և ոճաբանությունը չէ, և, մեր համոզմամբ, Հայաստանում չպիտի տեղ լինի նման երևույթների համար»: Այսօր հենց իշխանության ներկայացուցիչներն են աչքի ընկնում ատելության քարոզով, ընդդիմադիրների հասցեին հնչող սպառնալիքներով: Ավելին, նաև սպառնալիքների կյանքի կոչմամբ:
Գրեթե բոլոր խոսափողներից ՔՊ-ի համար առաջնային հարց էր համարվում գործազրկությանկրճատումը: Մինչդեռ 2023-ին գործազուրկների քանակը 2022-ի համեմատ ավելացել է 13,8 հազարով, և դա որևէ պաշտոնյայի այսօր չի հուզում:
Ինչպես ասվում է՝ շարունակելի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 124 անգամ
Լրահոս
11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում Ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացվել ՀՀ քաղաքացիները դեմ են ադրբեջանցիների հետ համակեցությանը․ հարցում «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում Անօդաչու թռչող շիշ եք ուղարկել ամբիոն...լարված զրույց Հակոբ Արշակյանի և Սեյրան Օհանյանի միջև (video) Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ին (video) Այ խուժան մլիցե՛ք, էս ի՞նչ եք անում Կիրանցում․ թքե՛լ եմ ես ձեր երեսին․ Գևորգ Պետրոսյան (video) Լարված վիճակ ու քաշքշուկ. ոստիկանները թույլ չտվեցին Սրբազանին և մյուսներին գնալ Կիրանց (video) ԱԺ-ում լարված իրավիճակ է․ «Հանգստացե՛ք հլը», «անբարոյական ստեր եք ասում» (video) Ագրարայինը կուտակել է գույքահարկի 350 միլիոն դրամի պարտք. Yerkir.am Դուք թքող, ականջ կտրող ու ասֆալտին փռող ՔՊ-ի պաշտպանն եք․ Թագուհի Թովմասյանը՝ ՄԻՊ-ին (video) Հրատապ. Ոստիկանները սահմանափակել են Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժը Նայե՛ք սրանց դեմքերին՝ անչափահասներին ծեծել, ջարդել, խոշտանգել են․ Գառնիկ Դանիելյանը պոռթկաց (video) Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ Բեգլարյան «Մեզնից յուրաքանչյունը թող մի պահ մտածի, արդյո՞ք արել է ամեն ինչ, որ իր մասով պաշտպանի Ճշմարտությունը, ՀԱՅԿԱԿԱՆ Ճշմարտությունը»․ Էդուարդ Աբրահամյան Արման Թաթոյանը որոշում ունի. նա առաջիկայում կարող է հայտարարել ակտիվ քաղաքականություն մտնելու մասին Ադրբեջանում արտահերթ ընտրությունները կարող են փոխկապակցված լինել Հայաստանի վրա պատրաստվելիք նոր հարձակմամբ. Վարուժան Գեղամյան Գետինը մտնեք․ Սրբազանը պոլին նստած ա, դուք հպարտ կանգնած եք․ քաղաքացին` ոստիկաններին (video) Մարդու իրավունքների միջազգային ընկերակցությունը Ալիեւի դեմ հայց է ներկայացրել ՄՔԴ Ոստիկանները դարձյալ արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց գյուղ (video) Լարված իրավիճակ․ «Ընգեր, չափի մեջ մնա», «էս պաշտոնը միշտ չի լինելու»․ քաղաքացին՝ ոստիկանին (video) Սաղս ողբի մեջ ենք,սրանք ուրախանում են, իրենց լավ են զգում, շնորհավորում են․պատգամավորը՝ ոստիկաններին (video) Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մեր պետության համար․ Ռուբեն Հակոբյան Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել ՇՏԱՊ․ «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրողի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am