Խուճապ էր, բոլորը լացում, գոռում էին. Աբու Դաբի-Երևան չվերթի կայծակնահարված օդանավի ուղեւորը մանրամասներ է պատմում

Ապրիլի 16-ին կայծակի հարվածի պատճառով «Wizz Аir»-ի Աբու Դաբի-Երևան չվերթի ՝ օդանավակայան վերադարձած ինքնաթիռի ուղևորներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ է պատմել այդ օրվա իրադարձությունների մասին։

Զավեն Խաչատրյանը Դուբայ էր մեկնել իր պարային խմբի՝ ԱԶԴ-ի հետ: Խմբի 18 անդամները, որոնցից 12-ը անչափահաս էին, Հայաստան էին վերադառնում հենց այդ չվերթով: Նրա խոսքով, երբ արդեն օդանավակայանում էին, և սպասում էին իրենց թռիչքին, իմացան, որ եղանակային պայմանների պատճառով չվերթների մի մասը հետաձգվել է, սակայն իրենց թռիչքը կայանալու է:

«Ինքնաթիռը մեր թռիչքից մեկ ժամ առաջ էր վայրեջք կատարել, և մենք մտածեցինք, որ մարդիկ նոր են իջել, ուրեմն ամեն ինչ նորմալ է: 5-ին 15 պակաս գեյթը բացեցին, գնացինք դեպի ինքնաթիռ: Անհանգստություն կար թե՛ բորտուղեկցորդների, թե՛ աշխատակիցների շրջանում: Մարդիկ անհանգիստ գնում գալիս էին, ինչ-որ բան էին քննարկում, բայց 5 անց 15 ինքնաթիռը շարժվեց։ Բարձրացանք օդ, ու 10-15 րոպե անց հարված զգացինք ու մեծ տատանում եղավ: Մի քանի րոպե անցավ եղավ կայծակը, և ինքնաթիռը սկսեց կորցնել բարձրությունը: Խուճապ էր, բոլորը լացում, գոռում էին»,-պատմեց նա:

Զավեն Խաչատրյանի խոսքով, կայծակի հարվածից հետո ինքնաթիռը սկսել է կորցնել բարձրությունը, ինչի պատճառով ուղևորները խուճապի են մատնվել՝ կարծելով, թե օդանավը կործանվում է: Որոշ ժամամակ անց, սակայն, անձնակազմի հրամանատարը հայտնել է, որ օդանավը կրկին վայրէջք է կատարելու Աբու Դաբիի օդանավակայանում:

Ուղևորը պատմում է, որ օդանավակայանում նրանց ոչ ոք չի դիմավորել, ոչինչ չի բացատրել: Նրանք ինքնուրույն են ստիպված եղել հասկանալ, թե ինչ է իրենց սպասվում, ինչպես են գալու Հայաստան, և որտեղ են սնվելու։ Սակայն ամեն ինչ հարթվել է, ժամեր անց ուղևորներն այլ չվերթով բարեհաջող վերադարձել են Հայաստան:

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը Կարո՞ղ եք ասել, որ ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. ընդդիմադիր պատգամավորը՝ գլխավոր դատախազին (video) Այս տվյալները ցույց են տալիս, որ ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը․ Բենիամին Մաթևոսյան Գլխավոր դատախազի աբսուրդային հայտարարությունը 44-օրյա պատերազմի պարտության վերաբերյալ (video) Շվեդիայի համայնքային խորհուրդը դատապարտում է Փաշինյանի միակողմանի զիջումները «Մալյան, Մախսուդյան․․․հոդվածները ծանր չեն, կալանք է կիրառվել», «Կարծում էի՝ ավելի պատրաստված կլինեք» (video) Մինչ Հայկազն իր մյուս հաստագլուխների հետ ծեծում է նվիրյալ հայերին, ես և ընկերներս ուժեղացնում ենք իր հարազատ Ջիլ գյուղի դիրքերը․ Հոխիկյան Ոտքի՛ կանգնենք, Հայաստանը չպետք է կրկնի Արցախի ճակատագիրը․ «Մայր Հայաստանի» ակցիան՝ Վանաձորում (video) Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․ Գառնիկ Դանիելյան Ռուսաստանի օգնությունից հրաժարվելը Հայաստանի համար մահացու է. Անատոլի Մատվիյչուկ Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքում է տարածել Ագրարայինը կուտակել է գույքահարկի 350 միլիոն դրամի պարտք Իրազեկման ակցիա ԵՄ գրասենյակի մոտ՝ ի պաշտպանություն Տավուշի, Արցախի, ռազմագերիների և քաղբանտարկյալների Վեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ (video) Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ Նիկոլը պաչկեքով դոլարները շարել է դիմացն ու նստել․ Հովհաննես Շահինյան (video) Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները Դե Փաշինյան, մայիսի 28-ին կտեսնեք․ Արշակ Կարապետյան (video) Հնարավոր է՝ Կիրանցից տեսախցիկները հեռացնում են նոր գործողության համար․ Արսեն Բաբայան (video) Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Սրբազաննե՛ր, ձեզ սպասում ենք Երևանում․ Ռուբեն Հակոբյան (video) Վայոց ձորում «UAZ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am