Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը, մասնավորապես` ներկայումս Տավուշի մարզի նկատմամբ։
Ասված է կառույցի հայտարարության մեջ․
«Ադրբեջանի անհիմն տարածքային պահանջները, այդ թվում՝ Հայաստանի Տավուշի մարզի և, այսպես կոչված, «անկլավների» նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի Սյունիքի մարզով արտատարածքային տրանսպորտային կապի վերաբերյալ, բացարձակապես անընդունելի են։
Ադրբեջանը, հրաժարվելով դուրս բերել իր զինված ուժերը 2021թ. ի վեր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառ․ կմ տարածքից, ճնշում է գործադրում Հայաստանի Հանրապետության վրա՝ իր վերահսկողության տակ առնելու ՀՀ Տավուշի մարզի ռազմավարական տարածքները։ Այսպիսով` Ադրբեջանը «սահմանազատման և սահմանագծման» քողի տակ իրականացնում է հողազավթում, ինչն էլ ավելի կխորացնի Հայաստանի խոցելիությունը։
Եթե Ադրբեջանը վերահսկողության տակ վերցնի Հայաստանի Տավուշի մարզի ռազմավարական նշանակություն ունեցող տարածքները, դա մեծապես կվտանգի Վրաստանի հետ Հայաստանի միջպետական կապը, Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող գազատարը և կշրջափակի մի շարք հայկական գյուղեր, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի նրանց հայաթափմանը։ Բացի այդ, նոր իրավիճակը նաև կվտանգի Լոռու մարզի անվտանգությունը։
Չնայած գործընթացում ներգրավվմանը` Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ սա անվտանգության ամուր երաշխիքներ չի ստեղծում Ադրբեջանի կողմից հնարավոր ապագա ագրեսիայի դեմ։ Այսպիսով` Հայաստանի իշխանության ներկայիս գործողությունները, որոնք իրականացվում են առանց տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու երաշխիքի, հետագա կապիտուլյացիա են և հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Ավելին՝ դա թույլ կտա Ադրբեջանին ավելի լավ դիրքերից նոր ագրեսիա իրականացնել։
Մենք խորապես համոզված ենք՝ Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանը պատասխանատվության չի ենթարկվել Արցախում իր ցեղասպան քաղաքականության, Արցախի բնիկ ժողովրդի նկատմամբ իրականացրած էթնիկ զտումների համար։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում ներգրավված բոլոր հիմնական դերակատարներին՝ ներառյալ ԵՄ-ին, ԱՄՆ-ին և Ռուսաստանին, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի նավթային բռնապետությանը՝ Հայաստանի և հայության նկատմամբ իր շարունակական ֆաշիստական քաղաքականության համար: Որպես եվրոպական քաղաքացիակա հասարակաության կազմակերպություն՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ափսոսում է ԵՄ գործադիր իշխանության կողմից Ադրբեջանի բռնապետության նկատմամբ ցուցաբերած երկակի ստանդարտների համար:
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը համոզված է՝ Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը։ Վերջինս շարունակում է քարոզել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը, որը ենթադրում է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքի յուրացում։
Ադրբեջանի համար շոշափելի ուժի և հետևանքների վրա հիմնված միասնական և ամուր դիմադրությունը ներկայումս միակ գործոնն է, որը կարող է զսպել ադրբեջանական բռնապետությունը և նրա ծավալապաշտական օրակարգը»։

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Գառնիկ Դանիելյանը Կիրանցից մանրամասներ ներկայացրեց Գլխավոր դատախազի նախընտրելի թեկնածուն ստացել է ընդամենը մեկ քվե Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով․ Hraparak.am Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին Երևի տենց սիգնալ տալով էիր Արցախը պահում հա՞․ Պարեկը՝ արցախցուն ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Ավարտվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները Կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն «Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն»․ Գերմանիայի ԱԳՆ Ադրբեջանի թիրախում Արցախն է, որտեղ ամենօրյա ռեժիմով ոչնչացվում են հայկականն ու քրիստոնեականը Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից Դեսպան Քվինը ԼԳԲՏՔԻ+ համայնքի հետ մասնակցել է PINK ՀԿ-ի կազմակերպած միջոցառմանը Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ՝ անվանելով նրան կեղծավոր Որո՞նք են ՆԱՏՕ-ի 10 ամենաուժեղ բանակները․ Global Fire ՀՀ-ն, լինելով 1-ին քրիստոնյա երկիր, ունի իր ուրույն դերը համաշխարհային քրիստոնեության մեջ․ Հռոմի Պապ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Հաշտությունը զոհաբերություն է պահանջում՝ վասն ընդհանրականի․ Բագրատ Սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա «Չկա այնպիսի դիրք, որ Սրբազանը այցելած չլինի»․ Բագրատ Սրբազանի անցյալը (video) ՀՀ ԶՈՒ սպաներ ու ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են․ Գեղամ Մանուկյան Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա․ Արթուր Դավթյան Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից Բժիշկները գիշեր-ցերեկ ապրում են տառապանքի, մարդկանց դժգոհությունների ու տագնապների հետ․ Բագրատ Սրբազանը՝ բժիշկների հետ հանդիպմանը Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել» Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու մարմինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am