Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի իշխանությունները սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ հերթական զիջմանն են գնալու Տավուշի հատվածում:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ տեղի ունեցած պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքում՝ հանձնաժողովները պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից:

ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:

ՀՀ վարչապետի աշխատակազմից էլ, իբր, «մեկնաբանելով» ԱԳՆ-ի այս հայտարարությունը՝ նշել են, որ սահմանազատումից հետո 4 գյուղերի հատվածում զինված ուժերը հետ են քաշվելու եւ տեղը զիջելու են սահմանապահ զորքերին: Արդյունքում՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանց եւ Ոսկեպար գյուղերին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանը պնդում է՝ Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է:

-Պարո’ն Հակոբյան, ծանո՞թ եք Տավուշում սահմանազատման մասով երեկ արված պաշտոնական հայտարարություններին, ինչպե՞ս դա կմեկնաբանեք, Ձեզ համար հասկանալի՞ է՝ ինչ է լինելու Տավուշում:

-Ես չեմ տեսել այդ հայտարարությունը: Ես հոգնել եմ. ամեն ինչ ասել եմ, հենց ձեր օրաթերթի հետ զրույցում մի քանի անգամ ասել եմ՝ նայեցե՛ք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, էնտեղ ամեն ինչ գրված է, հերթով կատարվելու է:

-Այսինքն՝ Տավուշում կատարվո՞ղն էլ է բխում նոյեմբերի 9-ի փաստաթղթից:

-Այո՛, 2 տարի առաջ ինչ ասել եմ, ուժի մեջ է:

-Պարո’ն Հակոբյան, բայց այդ եռակողմ հայտարարությունը միայն Արցախին էր վերաբերում, ՀՀ ինքնիշխան տարածքից զիջումների մասին խոսք չկա այնտեղ:

-Մենակ Արցախին չի վերաբերում, Հայաստանին, Ադրբեջանին ու Ռուսաստանին էլ է վերաբերում:

-Եռակողմ փաստաթղթի ո՞ր կետի համաձայն է Տավուշում զիջումներ արվում:

-5-րդ կետի համաձայն:

-Պարո’ն Հակոբյան, վարչապետի աշխատակազմից իբրեւ թե պարզաբանում են, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում ոչ թե 4, այլ 2,5 գյուղ է ստանում. ի՞նչ է սա նշանակում:

-Չգիտեմ, ես հայրենիքը գյուղով չեմ չափում:

-Պարո’ն Հակոբյան, նաեւ կա համաձայնություն կողմերի միջեւ, որ սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին. սա ի՞նչ է ենթադրում, ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ:

-Իմ հայրենիքը հանձնել են Ադրբեջանին, ես փախստական եմ, գործ չունեմ, չեմ կարող ասել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Դրանից հետո Փաշինյանին մի քանի ժամ է մնալու․ Հովհաննես Շահինյանը (video) Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին․ մահվան հանգամանքների վերաբերյալ կասկածներ կան ՇՏԱՊ․ Կիրանցից հեռացնում են ոստիկանության ծեծուջարդը ֆիքսած տեսախցիկները (video) 11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում Ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացվել ՀՀ քաղաքացիները դեմ են ադրբեջանցիների հետ համակեցությանը․ հարցում «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում Անօդաչու թռչող շիշ եք ուղարկել ամբիոն...լարված զրույց Հակոբ Արշակյանի և Սեյրան Օհանյանի միջև (video) Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ին (video) Այ խուժան մլիցե՛ք, էս ի՞նչ եք անում Կիրանցում․ թքե՛լ եմ ես ձեր երեսին․ Գևորգ Պետրոսյան (video) Լարված վիճակ ու քաշքշուկ. ոստիկանները թույլ չտվեցին Սրբազանին և մյուսներին գնալ Կիրանց (video) ԱԺ-ում լարված իրավիճակ է․ «Հանգստացե՛ք հլը», «անբարոյական ստեր եք ասում» (video) Ագրարայինը կուտակել է գույքահարկի 350 միլիոն դրամի պարտք. Yerkir.am Դուք թքող, ականջ կտրող ու ասֆալտին փռող ՔՊ-ի պաշտպանն եք․ Թագուհի Թովմասյանը՝ ՄԻՊ-ին (video) Հրատապ. Ոստիկանները սահմանափակել են Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժը Նայե՛ք սրանց դեմքերին՝ անչափահասներին ծեծել, ջարդել, խոշտանգել են․ Գառնիկ Դանիելյանը պոռթկաց (video) Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ Բեգլարյան «Մեզնից յուրաքանչյունը թող մի պահ մտածի, արդյո՞ք արել է ամեն ինչ, որ իր մասով պաշտպանի Ճշմարտությունը, ՀԱՅԿԱԿԱՆ Ճշմարտությունը»․ Էդուարդ Աբրահամյան Արման Թաթոյանը որոշում ունի. նա առաջիկայում կարող է հայտարարել ակտիվ քաղաքականություն մտնելու մասին Ադրբեջանում արտահերթ ընտրությունները կարող են փոխկապակցված լինել Հայաստանի վրա պատրաստվելիք նոր հարձակմամբ. Վարուժան Գեղամյան Գետինը մտնեք․ Սրբազանը պոլին նստած ա, դուք հպարտ կանգնած եք․ քաղաքացին` ոստիկաններին (video) Մարդու իրավունքների միջազգային ընկերակցությունը Ալիեւի դեմ հայց է ներկայացրել ՄՔԴ Ոստիկանները դարձյալ արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց գյուղ (video) Լարված իրավիճակ․ «Ընգեր, չափի մեջ մնա», «էս պաշտոնը միշտ չի լինելու»․ քաղաքացին՝ ոստիկանին (video) Սաղս ողբի մեջ ենք,սրանք ուրախանում են, իրենց լավ են զգում, շնորհավորում են․պատգամավորը՝ ոստիկաններին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am