«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Միշել

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած Օտարերկրյա գործակալների մասին օրենքը չի համապատասխանում երկրի եվրոպական նկրտումներին:


«Վրաց ժողովուրդն ընտրել է եվրոպական ուղին, ի պատասխան Եվրոպական խորհուրդն անցյալ տարվա դեկտեմբերին թեկնածուի կարգավիճակ շնորհեց Վրաստանին: Թույլ տվեք հստակություն մտցնել. օրինագիծը չի համապատասխանում ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումներին և Վրաստանին ոչ թե կմոտեցնի, այլ կհեռացնի Եվրամիությունից»,- նշված է X սոցիալական ցանցում Շառլ Միշելի գրառման մեջ:

Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ վրացական օրինագիծը «չի համապատասխանում ԵՄ նորմերին և արժեքներին» և կոչ էր արել «ձեռնպահ մնալ այն հաստատելուց»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին») օրենքի նախագիծը։

Իշխող կուսակցությունը պնդում է, որ օրինագիծն ուղղված է բացառապես արտաքին ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների աշխատանքի թափանցիկության բարձրացմանը։ Որոշ հասարակական կազմակերպություններ օրինագիծն անվանում են ծայրահեղական:

Օրինագծի հակառակորդների մտավախությունները կապված են այն բանի հետ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր լրատվամիջոցները, բարեգործական, իրավապաշտպան և քաղաքացիական կազմակերպությունները, որոնք գոյություն ունեն արևմտյան դրամաշնորհների հաշվին, կարող են անվանվել «օտարերկրյա գործակալներ»։ Նմանատիպ միջոցներ կիրառվել են Ռուսաստանում՝ իշխանություններին քննադատող քաղաքացիական հասարակության խմբերին հեռացնելու համար. այնտեղ նույնպես ժամանակին ամեն ինչ բացատրվում էր թափանցիկությամբ։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա, եթե այն ընդունվի։

դիտվել է 176 անգամ
Լրահոս
Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև ՌԴ Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով Հիմա շատ բան է փոխվել, մեկ տարի առաջ եւ հիմա տարբերությունն զգալի է․ Մհեր Մելքոնյան ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել Իհարկե, աջակցում եմ Տավուշյան շարժմանն ու Բագրատ Սրբազանին՝ պարզապես ազնվագույն մի մարդու․ Ժիրայր Դադասյան «Ազգը պիտի լինի Տավուշի հետ»․ Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է Կապ է հաստատվել Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի հետ՝ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ․ ՄԻՊ «Եթե փաստաթղթերն ու քարտեզներն այլևս գոյություն չունեն, ապա ինչո՞վ է առաջնորդվում ՀՀ կառավարությունը». Տիգրան Աբրահմյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց Ճշմարտությունն է իմ խաչը և ես ապրելու եմ այդ ճշմարտության համար. Բագրատ Սրբազան Ադրբեջանը դեռ դժկամություն է ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անել. Միրզոյան Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու Արտակարգ դեպք Կոտայքում Փոխանակ գնաք մոմ վառեք, Աստծուց աղաչեք մեղքերի թողություն, վիրավորում եք Եկեղեցուն ու սրբազաններին․ Արծվիկ Մինասյանը՝ իշխանություններին ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով օրը որոշված չէ. Ղազախստանի ԱԳՆ AntiFake.am-ի հայտարարությունը Վերաքննիչ դատարանի կողմից Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորման դեմ բերված բողոքները մերժելու մասին Տավուշի մարզի նահատակների ծնողները միացել են հանուն Տավուշի շարժմանը Գլխավոր դատախազը հրապարակային անդրադառնալով Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործին թույլ է տվել զրպարտություն․ պաշտպաններ Չի կարելի անվերջ չարաշահել մարդկանց ազնվությունը, վախեցնել պատերազմներով և աղետներով․ Էլինար Վարդանյան Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (video) Կարինե Խոդիկյանը «ք** ի վրայի ճանճ է»․ Արա Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am