Ադրբեջանը դեռ դժկամություն է ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անել. Միրզոյան

Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ կես միլիոն լսարան ունեցող լրատվամիջոց «Al-Jazeera»-ին։ Հարցազրույցը հրապարակվել է արաբերեն ու անգլերեն տարբերակներով։

Հարցազրույցում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ՀՀ տեսլականին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկին», Գազայի շուրջ իրավիճակի և հակամարտության կարգավորման հարցում ՀՀ մոտեցմանը, ինչպես նաև ՌԴ, ԵՄ ու ԱՄՆ հետ ՀՀ հարաբերություններին առնչվող հարցերի։

Հարց․ Անմիջապես անդրադառնանք Ադրբեջանի հետ հարաբերություններին: Ի՞նչ վիճակում են դրանք հիմա՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներից հետո:

Պատասխան․ Գիտեք, որ մենք սկսել ենք խաղաղության գործընթաց ադրբեջանական կողմի հետ, և հայկական կողմը իսկապես հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն՝ հիմնվելով կոնկրետ սկզբունքների վրա, օրինակ՝ տարածքային ամբողջականության ճանաչումը: Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն հավաստել են, և մենք մի քանի անգամ հաստատել ենք, որ երկրների միջև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը պետք է տեղի ունենա և սահմանի հետագա սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Սա փաստաթուղթ է, որը ստորագրվել է նախկին Խորհրդային Միության տասնմեկ Սոցիալիստական Հանրապետությունների կողմից 1991 թվականին, և այս փաստաթղթում այդ հանրապետություններն արձանագրել են, որ Սոցիալիստական Հանրապետությունների միջև նախկին վարչական սահմաններն այժմ ճանաչվում են որպես արդեն անկախ պետությունների միջև միջազգայնորեն ճանաչված սահմաններ։ Ըստ էության, մենք ունենք սահման, փոխադարձորեն ճանաչված տարածքային ամբողջականություն և սահմանազատում հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա. սա նշանակում է, որ 1991 թվականին եղած սահմանները պետք է ներկայում վերարտադրվեն: Վերջերս սահմանազատման հարցերով զբաղվող կոմիտեի ղեկավարները՝ երկու երկրների փոխվարչապետերը, եկան համաձայնության, որ սահմանազատումը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, իսկ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգում նույնպես պետք է հղում արվի Ալմա-Աթայի հռչակագրին: Սա սկզբունքներից մեկն է, և եթե մեզ հաջողվի հիշատակել Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման քաղաքական հիմք և որպես տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման քաղաքական հիմք խաղաղության պայմանագրի նախագծում, որի շուրջ մենք այժմ բանակցում ենք, ապա կարելի է ասել, որ շատ մոտ ենք վերջնական կարգավորմանը։

Հարց․ Արդյո՞ք կա որևէ խոչընդոտ սահմանների սահմանազատման և պայմանավորված այլ սկզբունքների իրագործման համար: Արդյո՞ք կա խոչընդոտ այս պայմանավորվածությունների ամբողջացման համար՝ Բաքվի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը հասնելու նպատակով:

Պատասխան․ Խնդիրն այն է, որ թեև մեր ղեկավարները բազմիցս վերահաստատել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որի մասին ես հենց նոր խոսեցի, մենք տեսնում ենք, որ մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում, որն ավելի համապարփակ փաստաթուղթ է, հարցում և որը պատրաստվում են ստորագրել երկու երկրները։ Այսպիսով, ինչպես նշեցի, այն ժամանակ, երբ մենք համաձայնության գանք այս հարցում խաղաղության պայմանագրի համատեքստում, մենք շատ կմոտենանք դրա կնքմանը:

Եվս մի քանի խնդիր կա, օրինակ՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, որը նույնպես քննարկման առարկա է: Այս համատեքստում կարևոր է իմանալ, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգռված է դառնալ միջազգային տարանցիկ երթուղիների մաս, այդ իսկ պատճառով մեր կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ. մենք կարծում ենք, որ եթե այդ ապաշրջափակումը տեղի ունենա, դա ոչ միայն տնտեսական բարգավաճման տեսանկյունից ձեռնտու կլինի տարածաշրջանի երկրներին, այլև կդառնա տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևոր գործոն։ Այսպիսով, մենք պատրաստ ենք ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ՝ հասկանալով, որ այս նախագիծը կօգնի կապել Արևելքը Արևմուտքին, Հյուսիսը Հարավին։ Եթե դա իրականացվի, դա կլինի ևս մեկ հետաքրքիր միջոց Պարսից ծոցի երկրները կապելու սևծովյան տնտեսական տարածաշրջանի հետ։ Համաձայն այս հայեցակարգի՝ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգմամբ, բայց նաև՝ համաձայն հավասարության և փոխադարձության սկզբունքների։

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Իր ասածը Նիկոլն արեց՝ կամուրջն էլ, տներն էլ տվեց․ կիրանցեցիներ (video) Ի վերջո՝ Փաշինյանն առողջ մա՞րդ է, թե՞՝ հիվանդ․ մեկնաբանում է հոգեբանը (video) Վախը, որ հենց այդ պահին Փաշինյանը զգում էր, մնալու է նրա մեջ․ Ռոբերտ Մարգարյան (video) Արամ Սարգսյան, դու չգիտե՞ս՝ դատախազն ինչ ասաց «ականջները կտրելու» մասին․ Սամվելյան (video) Սա իսկական վտանգ է․ կիրանցեցիները ոչնչի առաջ չե՛ն կանգնելու․ հոգևորական (video) Սիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհ Թուրքերն անգամ ամենալավ երազում չեն տեսել, որ այդ տները կարող են իրենցը լինել. Կիրանցի բնակիչ (video) Եկեղեցու «քաղաքականությամբ զբաղվելով» ավելի հեշտ ու շուտ է հնարավոր դառնալու վերականգնել մեր կորցրածը. ՀՊՄՀ պրոֆեսոր Կա՛մ Բագրատ Սրբազանը կլինի վարչապետ, կա՛մ մենք տապալված ենք․ Սարգիս Ավետիսյան (video) Պատրաստվեք, լավ պատրաստվեք մեր հաղթանակին․ Բագրատ Սրբազանը՝ ուսանողներին (video) Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը Նիկոլի թուրքական իշխանությունը հավատարիմ շան նման պահող հերթական կարմիր բերետավորը Ռաֆայել Բաղդասարյանն է Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ համակցությամբ 7.000.000 ՀՀ դրամի չափով գրավի «Անվանացանկը թող հրապարակի ում հետ է ուզում հանդիպի». Գուրգեն Արսենյան «Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա». Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ Հիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ. ձեր «տժժացող» նկարները դրեք․ Բագրատ Սրբազան (video) Ժողովրդի մեջ պառակտում գցեց, գնաց, ամեն մեկին մի բան ասեց. Կիրանցի բնակիչները դժգոհ են Մոսկվայում հարձակման է ենթարկվել հայտնի բլոգեր Մինա Խաչատրյանը Ադրբեջանի խորհրդարանում վրդովված են Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի հայանպաստ բանաձևից Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության ՔՊ-ականը՝ իրենց «դուխով» չատում Բագրաստ Սրբազանի շարժումից անհանգստությունների մասին (video) Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին». Հայտարարություն Քննչական կոմիտեն գլուխը պատին է տվել, թող գտնեն փաստեր. Բագրատ Սրբազան Փաշինյանի ստախոսությունները ժապավենի վրա ապացուցված են, չի հերքել, էլ ու՞մ են մեղադրում․ Սրբազան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am