Հիմա շատ բան է փոխվել, մեկ տարի առաջ եւ հիմա տարբերությունն զգալի է․ Մհեր Մելքոնյան

Hraparak.am-ի զրուցակիցը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանն է, ով այս օրերին ընդդեմ իշխանության ակցիաներ իրականացնող, Երևան-Գյումրի ճանապարհը փակող քաղաքացիների կողքին է։

-Պարոն Մելքոնյան, որքա՞ն են շարունակվելու եւ ի՞նչ են տալու այս ակցիաները, միայն ճանապարհ փակելով ցանկալի արդյունքի հասնելո՞ւ եք ։

-Ակցիաները չեն դադարելու, ճանապարհ փակելը շարունակական է լինելու, այլ ձևաչափեր ևս կընտրվեն, ու ես լիահույս եմ, որ հասնելու ենք մինչև ԱԺ ամբիոն եւ այս իշխանությանը վերջ ենք տալու հենց ԱԺ-ում։

- Բայց տեսնում ենք՝ իշխանությունն ինչ ուժ է կիրառում, ոստիկանությունն ինչպես է ճնշում քաղաքացիներին․․․․

-Դա միանշանակ սպասելի էր, ոստիկանությունն իրենց պաշտպանող միակ ուժն է, որ մնացել է, եւ ի սկզբանե էլ ոստիկանների միջոցով փորձել ու փորձում են շարժումը ճնշել, բերման են ենթարկում ակտիվիստներին, բայց չի հաջողելու, քանի որ ամեն մի բերման ենթարկած քաղաքացու փոխարեն ոտքի է ելնելու տասը։

-Իշխանության ներկայացուցիչները պարծենում են, թե ճանապարհ փակելը իրենց մեթոդն էր, եւ այսօրվա ընդդիմությունը օգտագործում է հենց իրենց գործիքակազմը։

-Ճանապարհ փակելն իրենց մենաշնորհը չէ, այո, 2018թ-ին իրենք այդկերպ եկան իշխանության, ու այսօր համարում են, թե սահմանադրական խախտումներ են տեղի ունենում, հաշվի չառնելով, որ 6 տարի է՝ մեր իրավունքներն ու սահմանադրությունը ոտնահարում են ։ Եթե այս իշխանությունը մնա, այլևս ոչինչ չենք ունենալու։

-Ի՞նչ եք կարծում, քաղաքացիների գիտակցության մեջ ինչ-որ բան փոխվե՞լ է, հասկանո՞ւմ են, թե պայքարն ինչի համար է։

-Հիմա շատ բան է փոխվել, կասեի՝ նույնիսկ մեկ տարի առաջ եւ հիմա տարբերությունն զգալի է։ Մարդիկ հիմա, երբ տեսնում են ճանապարհը փակ է, բացատրում ենք, թե ինչու՝ հայրենիք ենք կորցնում, եւ սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է, լսում են, համբերատար նստում են մեքենան, սպասում են :

-Սպասելի՞ էր, որ եկեղեցին է պայքարի ազդարարը լինելու, հոգևորականներն են նաև առաջնորդելու այս շարժումը:

-1918թ․-ին էլ, երբ եղավ Սարդարապատը, հայ ժողովուրդը շատ ավելի ծանր վիճակում էր, եկեղեցին միշտ էլ նման ծանր իրավիճակներում ժողովրդի կողքին է եղել: Այն ժամանակ էլ սրբազան հայրերը, կանգնելով հայրենիքի նվիրյալների կողքին, փրկեցին երկիրը, իհարկե, սպասելի էր, եւ ոչինչ պատահական չէ․․․

-Պարոն Մելքոնյան, այսօր ԱԺ-ում միջադեպ է գրանցվել Ձեր խմբակցության պատգամավորի օգնականի եւ լրագրողի միջև, ինչպես կմեկնաբանեք:

-Ես հիմա դա որևէ կերպ չեմ մեկնաբանի, բայց կասեմ, որ ինձ համար անընդունելի է, ավելին՝ անբարոյականություն է թիրախավորել սրբազան հայրերին, առավել ևս Բագրատ Սրբազանին, ով այս պահին խաչը վերցրել է ձեռքը ու հայրենիքի համար պայքար է տանում:

դիտվել է 375 անգամ
Լրահոս
Քրիստինե Վարդանյանի ելույթը հունից հանեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Ո՞վ սպանեց Իրանի նախագահին․ Արգիշտի Կիվիրյան (video) «Արցախը ՀՅԴ-ն հանձնեց», «Սուտ ես ասում»․ լարված վիճակ՝ Հակոբ Ասլանյանի ելույթի ժամանակ (video) Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել կատարվածի մեջ. Politico ՔՊ-ականների հոսքի դեմը չենք կարողանալու առնել․ Դանիելյանը ՔՊ–ականների՝ շարժմանը միանալու մասին (video) Պատերազմի հրահրո՛ղն էլ եք դուք, հեղինակն էլ․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին (video) Ինչու՞ է թաքցվում՝ ՍԴ անդամի թեկնածուն եղել է «Սորոսի» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ (video) Թեժ վիճաբանություն ԱԺ նիստերի դահլիճում՝ ընդմիջման ժամանակ (video) Տնավերնե՛ր, հիմա էլ Տավուշի պապական օջախնե՞րն եք հանձնում. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականներին (video) «Իմ հոր տունը առևտրի տեղ մի’ սարքեք»․ Ալեն Սիմոնյանն իր տեղը չի գտնում Սրբազան շարժման պատճառով (video) Բագրատ Սրբազանով ու Եռաբլուրի տղերքով ենք սրանց հարցը լուծելու․ Արամ Հարությունյան (video) Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին Մայիսի 26-ը վճռական օր է լինելու․ պատմե՛ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին․ Բագրատ Սրբազան (video) Արարատի մարզում 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս» Ալեն Սիմոնյանը ծաղրեց Կիրանցում տուն, հայրենիք կորցնող բնակիչներին (video) Չափագրողները կրկին Կիրանցում են (video) Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ Նայե´ք թաղավարդցի երեխաների աչքերին․ Մետաքսե Հակոբյան Թույլ չտաք հարձակվեն մարդկանց վրա, տղե՛րք, ես գիտեմ՝ դուք ինչ վիճակում եք․ Սրբազանը` ոստիկաններին (video) Այդպիսի բան մեկ էլ տեսել էի Արցախում 2023 թ-ի, բայց այն ժամանակ թուրքն էր փակել ճանապարհը․ Նաիրի Հոխիկյան Նիկոլը խուճապի մեջ է․ Կիրանցում ոստիկանական ջարդը մի բան է փաստում․ Էդգար Էլբակյան (video) Ֆրանսիան պաշտպանել է Նեթանյահուի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ձերբակալության օրդերների տրամադրումը Ինչպես Կիրանցում իրավիճակը լարվեց, երբ ոստիկանական մեքենայով փորձեցին գյուղ տանել Հ1-ի լրագրողին (video) Փաստաբանների գործադուլին միանալու ենք մասնակիորեն. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն «Հետեւեք ձեր բառապաշարին». լեզվակռիվ Ալեն Սիմոնյանի ու Արծվիկ Մինասյանի միջեւ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am