Ի՞նչ է հեռարձակվելու «ՌՏՌ»-ի արգելափակված հաղորդումների փոխարեն
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀՌՑ ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում։
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին։
Կապ հաստատեցինք ՀՌՀ անդամներից մեկի հետ։ Հարցրեցինք, թե՝ արգելված հաղորդման փոխարեն ի՞նչ է հեռարձակվելու եթերում։ ՀՌՀ անդամը նշեց, որ այս պահին այդ հարցին պատասխանել չի կարող, որովհետև հանձնաժողովն այդ մասին լրացուցիչ տեղեկության չի տիրապետում։
«Եթե հանձնաժողովը լրացուցիչ տեղեկություն ունենա, և դա լինի հանձնաժողովի իրավասության շրջանակներում՝ դա կհրապարակվի, կամ այլ աղբյուրներից կտեղեկանաք»,- ասաց ՀՌՀ անդամը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխատանքից ազատման դիմում է գրել ՀՀՌՑ ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը։ Նա ապրիլի 1-ից չի աշխատելու։ Ասեկոսեներ են պտտվում, թե Միլիտոնյանին ազատել են աշխատանքից։ Եվ պաշտոնանկությունը քաղաքական ենթատեքստ ունի։