Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող

Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բացառիկ հարցազրույց է անցկացրել թուրք լրագրող, գրող Սերդար Քորուջուի հետ։ Նա ծնվել է Ստամբուլում։ Ավարտել է տեղի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Աշխատել է տարբեր հեռուստաալիքների լրատվական ծրագրերի բաժիններում որպես խմբագիր, պրոդյուսեր, խորհրդատու։ Հայոց ցեղասպանության թեմայով Քորուջուն հրապարակել է բազմաթիվ գրքեր:

– Դուք, որպես մարդ, հայ ժողովդի ցավը ինչպե՞ս եք ընկալում։ Եթե դուք լինեիք հայ ժովովրդի զավակը, այդ վերքը ինչպե՞ս կբուժեիք։

– Ես չեմ կարող լիովին հասկանալ հայ ժողովրդի ցավը: Որովհետև ցավը, սուգը զգում և հասկանում է միայն այն ապրողը: Նմանատիպ բաներ ապրածները կարող են կարեկցանք ունենալ այդ ցավի, սգի նկատմամբ: Բայց նույնիսկ նրանք չեն կարող լիովին հասկանալ: Ինչքան էլ հետազոտություններ անեք, անհնար է ունենալ այդ զգացումը: Դա պետք է ինքներդ ապրեք, անմիջականորեն զգաք:

Ինչ վերաբերում է վերքի ապաքինման ճանապարհին… Ամենակարևոր գործոնը, կարծում եմ, հարգանքն է, անցյալի նկատմամբ հարգանք ցուցաբերելը… Այսինքն, եթե դուք ունեք ցավ, սուգ, և մեկը գալիս է ու փորձում է այն արժեզրկել, ինչպե՞ս կարող եք հաղորդակցվել նրա հետ: Եվ քանի որ չեք կարող հաղորդակցվել, ո՞վ կարող է մեղադրել ձեզ: Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող: Առաջնահերթ հարցն ուղղակի սա է. հարգանք ցուցաբերել հայ հանրության ցավի, ցեղասպանության կորուստների նկատմամբ…

– Դուք շատ եք խոսում և գրում Հայոց ցեղասպանության մասին։ Ո՞րն է ձեր նպատակը։

– Այս հարցն ինձ շատ տարբեր շրջանակների մարդկանց կողմից է տրվում։ Ոմանք քննադատելու, ոմանք էլ իրոք հասկանալու համար են հարցում։ Ըստ իմ որոշ լիբերալ ընկերների՝ իմ արած աշխատանքը «ազգայնական» բնույթ ունի։ Անգամ ի շահ Անկարայի… Քանի որ Թուրքիայից ոչ հայ անձը զբաղվում է Հայոց ցեղասպանության թեմայով, կարելի է դրական համարել «հանցագործ ինքնության» տեսանկյունից։

Բայց պիտի մի բան հստակ նշեմ. Ցեղասպանության հարցերով աշխատանքն արվում է ցեղասպանության ենթարկավածների համար, այլ ոչ թե հանցագործ ինքնության։ Այսինքն երբ գերմանացին ուսումնասիրում է ցեղասպանության հարցը, դա պետք է անի ոչ թե «գերմանականության» համար, այլ ցեղասպանության թիրախ հանդիսացող խմբերի համար, ինչպիսիք են հրեաները, գնչուները և համասեռամոլները։ Նույնը վերաբերում է նաև թուրքական օրինակին։

Հայոց ցեղասպանության վերաբերյալ աշխատելն իրականում պատասխանատվություն է։ Ես 24 տարի է, ինչ զբաղվում եմ լրագրությամբ։ Այս ոլորտում գրելու պատասխանատվությունը զգում եմ։ Եվ հավատացեք, ես ոչ մեկից չեմ թաքցրել իմ տեսակետները։ Ցավոք սրտի, իմ մուտքն այս ասպարեզ եղավ Հրանտ Դինքի սպանությունից հետո։ Ասում եմ ցավոք սրտի, քանի որ չէի ցանկանա, որ այն մոտիվացիան, որն ինձ ստիպել է ուսումնասիրել ցեղասպանությունը հիմնված լինի մեկ այլ ցավի վրա։ Շատ երիտասարդ էի, 23 տարեկան էի։ Թեև Հայոց ցեղասպանության մասին քննարկումներ կային, բայց թեմայից այդքան տեղյակ չէի։ Սկսեցի հետաքրքրվել, կարդալ և իմանալ Դինքի սպանությունից հետո։ Այսինքն այն ինձ համար առաքելություն է և պատասխանատվություն։

– Աշխարհը զարգանում է և հասարակությունները փորձում են քաղաքակիրթ դառնալ, սկսում են այլ կերպ նայել և ընդունել տեղի ունեցած իրադարձությունները։ Ձեր կարծիքով կգա՞ մի օր, երբ թուրք հասարակությունը պատրաստ կլինի առերեսվել Հայոց ցեղասպանության հետ։

– Դժվար է ասել, որ աշխարհում փոփոխությունները դեպի ավելի լավն են գնում։ Իշխանության են գալիս շատ ավելի ազգայնական-պահպանողական իշխանություններ։ Ռասիզմը ավելի շատ է աճում։ Այնպես որ աշխարհի չորս կողմում սոցիալական մեդիայում նույնիսկ Հոլոքոստն այժմ հեշտությամբ կարելի է քննարկել։ Մարդիկ նույնիսկ կարող են ասել, որ համաձայն են Հիտլերի հետ։ Նրանք մեծ ատելությամբ փորձում են յուրովի արդարացնել 6 մլն հրեաների սպանությունը, որից 1.5 միլիոնը եղել են երեխաներ։

2023-ի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍԻ-ի հարձակումից հետո Իսրայելի սկսած գործողությունը հանգեցրել է հազարավոր քաղաքացիական զոհերի և դրանում կա հակասեմականության ազդեցությունը։ Քանի դեռ աշխարհում մթնոլորտն այսպիսին է, Թուրքիայում Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու հետ կապված դրական քայլ դժվար է ակնկալել։

– Փոխվում է Թուրքիայի կառավարությունը, բայց չի փոխվում Հայոց ցեղասպանության հանդեպ ժխտողականությունը։ Ի՞նչ եք կարծում, կգա՞ մի օր, երբ Թուրքիան կընդունի և կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

– Մենք տեսել ենք այն օրերը, երբ Թուրքիայում բարձրաձայն քննարկվում էր Հայոց ցեղասպանությունը։ Դա տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում։ Օրինակ Թուրքիայի Հանրապետությունում առաջին անգամ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչապետության շրջանում հայերի համար հրապարակվել է ցավակցական ուղերձ և այդ օրվանից ի վեր ուղերձն ապրիլի 24-ին հղում են Հայոց պատրիարքարանին։ Դա կարևոր է, որովհետև «հարգանքով է հիշում օսմանյան հայերին և ցավակցում նրանց ժառագներին» արտահայտությունը ցույց է տալիս, որ Թուրքիայի հին քաղաքականությունը որոշ չափով փոխվել է, այն փոխարինվել է հարգանքով հիշելուն։ Բայց, այնուամենայնիվ անհնար է այսօր հուսալ, որ վաղն ամեն ինչ կփոխվի։

«Արդյո՞ք Թուրքիայում հանցագործություն է 1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն որակելը։ Եվ արդյո՞ք նման պնդումներ անողները քրեորեն կհետապնդվեն» հարցին ի պատասխան Թուրքիայի արտգործնախարարությունը պարզաբանել է հետևյալը. «1915 թվականի դեպքերը Թուրքիայում տաբու չեն: Իրարից տարբերվող պատմություններ պաշտպանելը օրինական է արտահայտվելու ազատության համատեքստում»: Բայց այսօր էլ Թուրքիայում Հայոց ցեղասպանության եզրույթը օգտագործելն ենթակա է քրեական հետապնդման։

Թեև այս հոդվածով դատվողների բանտարկության ենթարկվելու հավանականությունը մեծ չէ, բայց տեսնում ենք, որ Հրանտ Դինքին սպանության թիրախ դարձրած 301-րդ հոդվածը «Թուրքությունը, Հանրապետությունը կամ Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովը հրապարակայնորեն վիրավորելու» հանցանքի համար, դեռևս գործում է:

Այս գործընթացի տխուր կողմն այն է, որ եթե «ցեղասպանություն» բառի օգտագործման համար «թրքությունը վիրավորելու» հանցանք սահմանվի, ապա դա պետք է կիրառվի ոչ թե այդ արտահայտությունն օգտագործողների, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրողների կամ հետազոտողների նկատմամբ, այլ նրանց նկատմամբ, ովքեր ցեղասպանության խարանը կպցնում են թուրքերի ճակատին և նույնիսկ թուրքերի հետ միասին ցեղասպանությանը մասնակցած այլ ժողովուրդների ճակատին: Այսինքն՝ ցեղասպանության կատարողների համար, որոնց անունները այսօր տրվում են դպրոցներին և փողոցներին…

– Դուք, որպես Թուրքիայի քաղաքացի և լրագրող, ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում։

– Պատմության հետ առերեսվելը, պատմության մասին խոսելը դժվար է յուրաքանչյուր երկրի համար, հատկապես եթե դուք հանցագործի աթոռին եք։ Մյուս կողմից ուշագրավ են նաև Հայաստանում ծավալվող քննարկումները։ Ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ «ցեղասպանության զոհերի ցուցակի» վեճը, կամ Փաշինյանի կողմից «ցեղասպանություն» իրավական եզրույթի փոխարեն «Մեծ եղեռն» արտահայտության կիրառումը և այն հայտարարությունը, որ դա հետքայլ չէ…

Դժվար է ասել, թե ի՞նչ կլինի, կամ չի լինի՝ որպես սրա շարունակություն երկու կողմերի համար, բայց մի բան պետք է ասեմ ապագայի մասին։ 2020 թվականից հետո, կարծում եմ, Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան։ Անհնար է սկսել կարգավորման նախկին գործընթացը, այսինքն՝ երբ երկու երկրների միջև հարցեր էին քննարկվում: Եթե ​​ինչ-որ գործընթաց էլ մեկնարկի, ապա Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է որպես երրորդ կողմ։ Դա նույնպես պետք է հաշվի առնել և հնարավոր չէ դա բացառել բանակցություններից։

Թուրքիայի և Ադրբեջանի միջև տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող անջատվածությունը, հաղորդակցության բացակայությունը վերջին ժամանակներս լրացվել է, և ինչպես շատ լավ գիտի Հայաստանը, հաստատվել է ուժեղ դաշինք, բառիս բուն իմաստով «մեկ ազգ, երկու պետություն» ոգին: Այսինքն, կամ տեղի կունենա Անկարա-Բաքու-Երևան նորմալացում, կամ էլ կշարունակենք ապրել սահմանների և հաղորդակցության անջատման սահմանակից լինելու պայմաններում: Մեր ուսերին ծանր բեռներով…

դիտվել է 711 անգամ
Լրահոս
Դուք շաղախված եք արյան մեջ․ սրիկանե՛ր․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյան (video) ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն հերքում է վերջինիս՝ ՌԴ քաղաքացի լինելու լուրը Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել Չհոգնե՛ք, չվախենա՛ք, սա գնալու է․ Արմեն Աշոտյան (video) Հաջող մեկնարկած գործընթացի նկատմամբ վտանգ եմ կանխազգում ոչ միայն քարկոծողներից, այլև երկրպագողներից. Հրանտ Խաչատրյան Կանադայի քաղաքացիությունը ինձ համար սոսկ անցաթուղթ է և վկայություն է, որ ես այնտեղ ապրել եմ (video) Իրենք են վկայում՝ այսօր նոր սերնդի կյանքի մեջ թմրանյութն է տեղ գտնում (video) Կիրանցում ոստիկանության ուժի կիրառման մասով մեր հաղորդումը վարույթ է ընդունվել․ Սողոմոնյան (video) Ադրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը Խնդրեցի, որ Հովիկ Աղազարյանին ենթարկեն պատասխանատվության. Բագրատ Սրբազան (video) Սա հեղափոխություն չէ, անմահության երթ է. Բագրատ Սրբազան (video) Հորդորում ենք ՆԳՆ–ին՝ տե՛ր կանգնեք ձեր սանձարձակ աշխատակիցներին, ոստիկանների կոչումը խայտառակողներին կարգի հրավիրեք․ Լիա Խոջոյան Տավուշից 5000 հեկտար Նիկոլը տվել է Ադրբեջանին․Հրանտ Բագրատյան (video) Աղանդավորական կազմակերպությունները, սորոսական ՀԿ-ները չպետք է հարկվեն, Առաքելական եկեղեցին պետք է հարկվի՞․ aysor.am Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի Ես էդ եզին ասել եմ՝ համազգեստդ հանելու ես ու պատասխան ես տալու․ Արագած Ախոյան (video) Բայրամովը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Համակարգի պարագլուխներին կոչ եմ անում՝ «դասականի ասած» սթափվել ու խելքները գլուխները հավաքել․ Վահե Գրիգորյան Նիկո՛լ, դու էլ վարչապետ չես լինելու, իսկ Հայաստանը մնալու է․ Լարիսա Ալավերդյան (video) ՔՊ-ականնե՛ր, լավ լսեք՝ Նիկոլը հենց այդ երկրից հետ չի գալու․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչպես հերքել անհերքելին Հիմա էլ Քննչական կոմիտեն է սատանաներ փնտրում Աուդիտը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերել. civilnet.am Իրազեկման ակցիա՝ Գյումրու արվեստի ակադեմիայում Ինձ վիրավորողը ղալաթ կանի, գլուխը կտա պատերին ու պոլերին. Մանուկ Սուքիասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am