Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը
Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը
Որևէ մեկին չի՞ հետաքրքրում, թե սահմանային հարցերով ինչու՞ ոչ մի հրապարակային կարծիք չի արտահայտում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային անվտանգության և սահմանազատման հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա և Ադրբեջանի փոխվարչապետ, համանման հանձնաժողովի նախագահ Շահին Մուստաֆաևի միջև հանդիպումները սկսել են գաղտնի բնույթ կրել։ Այդ հանձնաժողովներն ամբողջական կազմով, 2022 թվականի մայիսի 23-ից (հիմնադրման պահից) մինչ օրս, դեռ ոչ մի համատեղ նիստ չեն հրավիրել։ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովն ամբողջական կազմով դեռ ոչ մի առանձին նիստ չի հրավիրել նաև Հայաստանում։
Էդգար Ղազարյան