Կիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

ՀՀ քննչական կոմիտեում քննություն է կատարվում՝ պարզելու Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները։

Ըստ ոստիկանությունից ստացված հաղորդման՝ 2024թ․ ապրիլի 26-ին՝ ժամը 21.00-ին, Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում մի խումբ անձինք, փակելով ճանապարհը, չեն ենթարկվել այն բացելու ոստիկանության ծառայողների օրինական պահանջին:

Սկսվել է իրարանցում, որի ընթացքում տարածքում լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր: Դեռևս չպարզված անձինք հրմշտել են ոստիկանության աշխատակիցներին և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, դրսևորելով բացահայտ առհամարական վերաբերմունք հասարակական կարգի, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ։ Այդ ընթացքում նրանք քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, որի հետևանքով Ոստիկանության երկու ծառայող ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Իջևան» բժշկական կենտրոն:

Նշված դեպքի առթիվ 2024թ․ ապրիլի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

2024 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 01:41-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Կիրանց բնակավայրում իրականացվող ակցիայի ժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների գործողությունների հետևանքով ստացած վնասվածքներով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել երեք քաղաքացիական անձանց։

Ստացված այս հաղորդման առթիվ նույն օրը ևս նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Նկատի ունենալով, որ վերը նկարագրված առերևույթ հանցանքի դեպքերը կատարվել են նույն ժամանակահատվածում և նույն վայրում, պատշաճ ու համակողմանի քննություն ապահովելու նպատակով, նախաձեռնված վերնշյալ քրեական վարույթները միացվել են։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 142 անգամ
Լրահոս
Մենք կստիպենք իրեն դա անել. Բագրատ Սրբազան Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան Բագրատ Սրբազանը քննարկում է անցկացնում ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետ ՔՊ խմբակցությունը պատասխանել է վարչապետի հրաժարականի վերաբերյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պահանջին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին Հայ ժողովուրդն արժանապատվություն էլ ունի, նամուս էլ ունի ու տեր ա իր հայրենիքին, զիջելու բան չունի. Գառնիկ Դանիելյան Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին Բագրատ Սրբազանը ներկայացրեց իրենց քայլերը Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին ՔՊ-ի «դուխով Նիկոլ» չատում հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը. Տաթևիկ Հայրապետյան Շտապօգնության մասնակցությամբ ավտովթար՝ Արմավիր քաղաքում. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Բագրատ Սրբազանը ևս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին Պուտինը Հաղթանակի տոնի առթիվ շնորհավորել է «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանին Պատմությունը քեզ շատ ցավ է պատճառել, բայց դու ինքդ ես փրկել տունդ ցավից և թշնամուն հաղթել. Արտակ Զաքարյան Կառավարության պատշգամբից թաքուն հետևում և նկարահանում են հանրահավաքը Հենց Նիկոլ Փաշինյանն է խոստացել, որ եթե հրապարակը լցվի, ինքը կգնա, իսկ այսօր հրապարակը լիքն է. Բագրատ Սրբազան Այս կառավարությունն իրենց ղեկավարի գլխավորությամբ ձախողել են ծայրից ծայր երկրի կառավարումը. Բագրատ Սրբազան Շատ եմ ուզում, որ այս շարժումը դառնա ճնշվածի, պարտվածի, ձախողածի խարանի հաղթահարման միջոց. Տաթեւիկ Հայրապետյան Սա չակնկալիքների պայքար է, կա միայն երկու արժեք՝ Հայրենիք ու Պատիվ. Սրբազան Գուրգեն Մելիքյանի հուզիչ խոսքը Հանրապետության հրապարակում (video) «Սրբազա'ն, Սրբազա'ն, Սրբազա'ն». Բագրատ Սրբազանը բարձրացավ բեմ ու խոնարհվեց ժողովրդի առաջ (video) Մինչեւ հասնենք հրապարակ, իրենք պետք է որոշում կայացնեն․ Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին Քաղաքացիները պատշգամբներից ողջունում են երթի մասնակիցներին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծության ժամանակ հրաշքով ողջ մնացած հայտնի փոքրիկները Հանրապետության հրապարակում են Մենք արդեն հոգնել ենք, կոնկրետ քայլերի ենք սպասում․ այլևս հնարավոր չէ․ պահեստազորի սպա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am