Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone

ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։

Աբու-Դաբի-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ ուղի» մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն։

Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով` «Կանաչ ուղի» մաքսային հսկողության գոտու ելքի գիծը հատելուց հետո, Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային հսկողություն իրականացնող մաքսային ծառայողները, ՊԵԿ ներքին անվտանգության վարչության և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի մաքսային ծառայողների հետ համատեղ քաղաքացուն ուղեկցել են «Կարմիր ուղի» մաքսային հսկողության գոտի: Տվյալ քաղաքացին ենթարկվել է մաքսային հսկողության․ արդյունքում նրա ուղեբեռից հայտնաբերվել է 40 «Аpple» մոդելի բջջային հեռախոս։

Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի մաքսային ծառայողների կողմից կազմվել է մաքսային զննման ակտ և մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածով։

Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել են ՊԵԿ Իրավաբանական վարչություն։

դիտվել է 260 անգամ
Լրահոս
Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում «Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Ավարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հերթական կալանքի որոշումը՝ իշխանության սրտի դատավորի կողմից Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ թքած ունի Նիկոլի խաղաղության օրակարգերի էլ, խաչմերուկների վրա էլ... ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ Ջամալյան Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան Խոշոր վթար. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օր է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am