Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ֆաշիստական Գերմանիայի ծավալապաշտական գործողություններից և Ֆրանսիան օկուպացնելուց հետո ֆրանսիացի հայտնի գեներալ և Ֆրանսիայի պարծանք գեներալ Շառլ դը Գոլը 1940 թվականի հունիսի 18-ին, Լոնդոնի ռադիոյով ուղերձով դիմեց Բրիտանիայի տարածքում գտնվող ֆրանսիացի բոլոր սպաներին, զինվորներին և ռազմական մասնագետներին՝ պայքարը շարունակելու կոչով:

Մեծ Բրիտանիան ոչ միայն գեներալի ուղերձը չդիտարկեց որպես իր ինքնիշխանությանն ուղղված սպառնալիք, այլ ճանաչեց Շառլ դը Գոլի կառավարությունը որպես վտարանդի:

Հետագայում այն ճանաչեցին այդ ժամանակվա հսկաները` ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը:


Իսկ թե ինչու է Հայաստանի կառավարության նիստում մարդ վատացել և ուշաթափվել Արցախի նախագահի այն հայտարարությունից, ով ֆրանսիական «Ֆիգարո»-ի հետ զրույցում նշել է, թե «այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները», արդեն պարզ է:

Նախ Փաշինյանը հավաստիացրել է իր ադրբեջանցի գործընկերներին, որ անհանգստանալու բան չկա, իրենք ոչ միայն չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, այլ Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի:

Երկրորդ, իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի նաև այն պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիային և տարածքային պահանջատիրությանը, հայտարարելով, թե ինչպես ՀՀ իշխանությունները իրենց երկիրը կարող են անվտանգ համարել, երբ ՀՀ տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից, իսկ Բաքվի առաջնորդները հրապարակայնորեն հայտարարում են մյուս տարածքներերի նկատմամբ իրենց իրավունքների մասին:

Սա փաշինյանական իշխանության հաշվարկից դուրս է, որովհետև ի տարբերություն իրենց, ովքեր յուրաքանչյուր անգամ տարածք հանձնելով կամ զիջելով, դրանք սկզբում ադրբեջանական են հռչակում, հետո փորձում թեման փակել, Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է:

Դիմադրության, պայքարի ցանկացած դրսևորում, որի հիմքում հայկական շահերի առաջ մղումն է, փաշինյանական իշխանության կոշտ դիմադրությանն է արժանանում, սակայն այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի»։

դիտվել է 159 անգամ
Լրահոս
Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում «Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Ավարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հերթական կալանքի որոշումը՝ իշխանության սրտի դատավորի կողմից Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ թքած ունի Նիկոլի խաղաղության օրակարգերի էլ, խաչմերուկների վրա էլ... ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ Ջամալյան Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան Խոշոր վթար. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օր է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am