Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ

Կառավարություն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 40+10 հազար աջակցության ծրագրի հիման վրա եւս 9 ամիս շարունակել աջակցության տրամադրումը, այսինքն շահառուների կեցության եւ այլ ծախսերը հոգալու համար տրամադրել աջակցություն 2024-ի ապրիլից մինչեւ դեկտեմբերը ներառյալ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Նարեկ Մկրտչյանը ներյկայացնելով նախագիծը՝ նշեց, որ աջակցությունը կհատկացվի ընտանիքի բոլոր անդամներին, այդ թվում անչափահասներին:

«Այս նոր նախագծով ընդլայնում ենք շահառուների շրջանակը, մասնավորապես, որպես շահառու ենք դիտարկում արդեն 2020-ից հետո տեղահանված ընտանիքների անդամներին, նրանց թիվը շուրջ 6 հազար է: Նաեւ շահառու կդառնան բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված եւ ծնվող երեխաները:

Այս ծրագրով շահառու չեն հանդիսանա ՀՀ-ում բնակարանային ծրագրի շահառուները, սա վերաբերում է բնակարանային հավաստագրի իրավունք ունեցող ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին:

Նույն ծրագրի շրջանակներում ժամկետների փոփոխություն ենք իրականացնում 50 եւ 100 հազարի ծրագրերում՝ հնարավորություն տալով շուրջ 350 հոգու դառնալ այդ ծրագրերի եւ մյուս ծրագրերի շահառու, եթե նրանց տեղահանված ճանաչելու ուղղությամբ ընթացիկ քննվող դիմումների հիման վրա մենք միգրացիոն ծառայությունից կստանանք հաստատում տեղահանված լինելու փաստի մասով»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ դիմումներն ընդունվելու են ապրիլի 15-ից, իսկ 40+10 ծրագրի համակարգում դիմում ունեցող չափահասները կրկին դիմելու կարիք չեն ունենալու:

«Տարեվերջին ծրագրի տվյալ պահի դրությունը կուսումնասիրենք եւ կդիտարկենք ծրագրի շարունակման նպատակահարմարությունը»,- ընդգծեց Նարեկ Մկրտչյանը:

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավակա՛ն է խխունջացած ապրել. Բագրատ Սրբազանի ուղերձը (video) Այո՛ Աննա, դուք «ցեղասպան եք, դուք դավաճան եք»․ ո՞վ ես դու․ քմծիծաղդ գիտե՞ս՝ ինչ ենք անելու․ քաղաքացի (video) Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը. Գալստյան Ասեցի՝թուրքերը ճանապարհը փակեն, բացելո՞ւ եք․ նյարդերը պայթեցին ու ինձ բերման ենթարկեցին․ Պատգամավոր (video) Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել Նիկո՛լ, դու ո՞նց ես մոռանալու քո աղջիկ երեխու հայացքը․ ազատամարտիկ (video) Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞ Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ» Տավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել» Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան Նիկո՛լ, դու չես հասկանու՞մ՝ քո երեխեքի համար էլ դու արդեն պապա չես․ քաղաքացի (video) «Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար Պողոսյան Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան» Կիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան Երեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները ՀՐԱՏԱՊ․ Սեյրան Չիլինգարյանը՝ Ոսկեպարից․ իրավիճակը լարված է (video) Գնդապետը`ոստիկանների լուսաձայնային նռնակներ նետելու,մեքենայում թաքնված անձանց, Մհեր Գրիգորյանի մասին (video) Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am