Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում։ Այս անգամ՝ խոսքը քրեական հեղինակություն համարվող «Կիլիկիայի Բոգո»-ին պատկանող ուղևորափոխադրում իրականացնող ընկերության հովանավորչության մասին է, իսկ որպես հիմնական գործող անձ հիշատակվում է փոխնախարար Արմեն Սիմոնյանի անունը։

«Մեր իշխանությունը հնարավոր բոլոր բարձրախոսներով և հնարավոր բոլոր հարթակներոմ հայտարարում է, թե 2018թ․ հետո Հայաստանում հաստատվել են ժողովրդավարական կարգեր, կոռուպցիա չկա, կաշառակերություն չկա, բերրի հող է ստեղծված ազատ տնտեսական մրցակցության համար, չկա հովանավորչություն, մինչդեռ,․ այդ քրեական գործը ապացուցում է՝ այդ բոլոր պնդումները սուտ են։ Հովանավորչությունը վխտում է այդ ասպարեզում»,- նշեց Հովհաննիսյանը։

«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն դեռևս 1,5 տարի առաջ հաղորդում է ներկայացրել, ինչի առնչությամբ թե՛ ՔԿ-ում, թե՛ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ-ում քննվող քրեական գործը վերաբերում է քրեական հեղինակությանը պատկանող ընկերության կողմից ենթադրաբար ապօրինի ձեռնարկատիրությանը, ՀԿԿ-ում քննվող գործը վերաբերում է փոխնախարարի կողմից հրապարակային սակարկությունների և գնումների ասպարեզում չարաշահումներ թույլ տալու, պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերին։ Քրեական գործով, սակայն, շուրջ մեկ տարի քննություն չի իրականացնում։

«Այդ գործով շուրջ մեկ տարի որևէ գործողություն չի իրականացվոևւմ, գործն անշարժ վիճակում է։ Խնդրում ենք կատարել առերեսում՝ փոխնախարարի հետ, սակայն չի իրականացվում՝ ինձ անհայտ պատճառներով։ Սակայն իմ վստահորդի հավաստմամբ և ողջամիտ ենթադրություններով այդ գործն անշարժ մնացել է, որ կոնկրետ այն ժամանակ, երբ պետք կլինի իշխանությանը, այս գործով ևս կլինեն լուրջ բացահայտումներ, կալանքներ՝ ինչպես էկոնոմիկայի նախարարությունում։ Այս գործը «Դամոկլյան սրի» նման կախված պահում են ՏԿԵ-ի վրա, և երբ պետք լինի, բացահայտումները կիրականացնեն։ Կոնկրետ փոխնախարարը՝ իմ վստահորդին իր աշխատասենյակում ասել է՝ քանի դեռ ինքը զբաղեցնում է այդ պաշտոնը, իմ վստահորդը չի իրականացնելու ուղևորափոխադրումը, ուղևորափոխադրումները կիրականացնի այն ընկերությունը, որն ինքն է ցանկանում, այսինքն՝ այն ընկերությունը, որը պատկանում է Կիլիկիայի Բոգոյին և Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող անձին»,- նշեց փասռաբանը։

Վահան Հովհաննիսյանը պատմում է՝ ի հավաստումը սպառնալիքների՝ իր վստահորդին պատկանող ընկերության համար արհեստական խոչընդոտներ են ստեղծել, օրինակ՝ վարորդի կողքը նստած ուղևորի ամրագոտի չգցելու համար միկրոավտոբուսը՝ ուղևորների հետ, տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք և օրեր շարունակ չի վերադարձվել, վարորդների նկատմամբ սպառնալիքներ, բռնություն է եղել։ Ուղևորափոխադրողի գործունեությունը դադարեցվել է հատվածաբար, երկու ամիս առաջ՝ դադարեցվել է ամբողջությամբ, իսկ այս ընթացքում, ըստ փաստաբանի, փոխադրումներն ապօրինի կերպով իրականացնում է «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն, որը չունի լիցենզիա։ Ավելին՝ որևէ մեկը չի վերահսկում վարորդների սթափությունը, կոմպետենտությունը, մեքենաների վիճակը։

Ընդ որում, նշված ընկերության կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու վերաբերյալ քրեական վարույթի առկայության պայմաններում՝ գործունեության կասեցում չի իրականացվել։ ՔԿ-ում քննվող գործով ևս, ըստ փաստաբանի, պատշաճ քննություն չի իրականացվում։ «Փաստինֆո»-ն գործերի քննության ընթացքի մասին տեղեկանալու համար դիմել է թե՛ Քննչական կոմիտեին, թե՛ Հակակոռուպցիոն կոմիտեին։ Քննչական կոմիտեից որևէ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց՝ պահանջելով գրավոր հարցում, իսկ վերջին շրջանում ձևավորված արատավոր պրակտիկան ցույց է տալիս, որ հարցումներն անպատասխան են մնում, իսկ ՏԿԵ փոխնախարարին առնչվող գործով Հակակոռուպցիոն կոմիտեից հավաստեցից, որ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան, նախաքննություն է իրականացվում։

 pastinfo.am 

դիտվել է 1277 անգամ
Լրահոս
Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաք Երեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ Սրբազան Կիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Սրանք մեզ պատերազմ են հայտարարել․ Նիկոլենց բանտախուց լցրեք բոլոր միջոցներով․ Արամազդ Զաքարյան (video) Հասնելու ենք կուլմինացիոն կետին․ Նիկոլին հեռացնելու համար այս քայլերը պետք է հստակ անել․ Շահինյան (video) Ասացինք՝ մեքենայից դու՛րս եկեք, տեսնենք՝թուրքե՞ր են մեջը․Զաքարյանը՝ երեկվա բախման ու պայթյունի մասին (video) Թքա՛ծ ունեմ, ոչ մեկդ խաղեր չտաք․ երեկ թուրքերին բերել էին մեր վրա․ տավուշեցիներ (video) Տղե՛րք, երդում եք կերել․ հողատուների հրամանը մի՛ կատարեք, ներսի թշնամու հարցը լուծեք․ կիրանցիներ (video) Նիկո՛լ, դու լսու՞մ ես՝ ինչ որ մի ռազմական թուլա ինչ է քեզ ասում․ Նաիրա Զոհրաբյանը՝ Ոսկեպարում (video) Սրանք պետք է իրենց «մռթին ուտեն»․ Հովհաննես Շահինյանը՝ Ոսկեպարից (video) Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավակա՛ն է խխունջացած ապրել. Բագրատ Սրբազանի ուղերձը (video) Այո՛ Աննա, դուք «ցեղասպան եք, դուք դավաճան եք»․ ո՞վ ես դու․ քմծիծաղդ գիտե՞ս՝ ինչ ենք անելու․ քաղաքացի (video) Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը. Գալստյան Ասեցի՝թուրքերը ճանապարհը փակեն, բացելո՞ւ եք․ նյարդերը պայթեցին ու ինձ բերման ենթարկեցին․ Պատգամավոր (video) Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել Նիկո՛լ, դու ո՞նց ես մոռանալու քո աղջիկ երեխու հայացքը․ ազատամարտիկ (video) Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞ Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am