Միջազգային երաշխիքների ներքո ԼՂ ժողովրդի հայրենիք վերադարձին նպաստելը կարեւոր նշանակություն ունի խաղաղության խթանման համար. Քոչարյան

Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում:

«Հարգելի' գործընկերներ,

Վեց ամիս է անցել այն օրից, երբ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Լեռնային Ղարաբաղի վրա եւ գրավել այն: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, շուրջ 10 ամիս տեւած շրջափակումից հետո, որը հանգեցրեց զանգվածային սովի, զրկանքների, հիվանդությունների եւ մահվան, ավելի քան 120.000 հայ` գրեթե ամբողջ բնակչությունը, որը կանգնած էր ոչնչացման վտանգի առջեւ, ստիպված եղավ լքել իր հայրենիքն ընդամենը մի քանի օրվա ընթացքում:

Իմ ծննդավայրում տեղի ունեցող իրադարձություններին մեծ անհանգստությամբ ու ցավով էի հետեւում Հայաստանից եւ վերապրեցի 1990-ականների սկզբին ադրբեջանական օդային ռմբակոծություններից օրերով ու շաբաթներով ապաստանում անցկացրած իմ մանկության հիշողությունները: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հնագույն եւ խոր կապ ունի իր հայրենիքի հետ, որի պատմական վկայությունները սկիզբ են առնում դարերի խորքից: Սերունդներն ապրել, աշխատել եւ կառուցել են իրենց կյանքն այս տարածաշրջանում` ստեղծելով հարուստ մշակութային ժառանգություն, որը նրանց կապում է այս հողին:

Չնայած դժվարություններին` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է անսասան մնալ հայրենիք վերադառնալու, իր քաղաքական ապագան որոշելու եւ սեփական ժողովրդավարական ինքնակառավարումն իրականացնելու ձգտումներում: Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի համաձայն` Լեռնային Ղարաբաղի հայերը բացարձակ իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք: ՄԱԿ-ի Միջազգային դատարանն անցյալ տարվա նոյեմբերի 17-ին վճռել էր, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի «անվտանգ, անարգել եւ առանց խոչընդոտների վերադարձը»:

Մարտի 12-ին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել` կոչ անելով Ադրբեջանին «անկեղծորեն գնալ համապարփակ եւ թափանցիկ երկխոսության Ղարաբաղի հայերի հետ` ապահովելու նրանց իրավունքների հարգանքը եւ երաշխավորելու նրանց անվտանգությունը, ներառյալ` իրենց տները վերադառնալու ու այնտեղ ապրելու իրավունքն արժանապատիվ եւ անվտանգ պայմաններում»: Տարածաշրջանում հարատեւ խաղաղության հասնելը հնարավոր չէ, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բռնի տեղահանված է իր հայրենիքից, իսկ Հայաստանին հարկադրում են «խաղաղություն» հասկացությունը:

Միջազգային պաշտպանության եւ երաշխիքների ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հայրենիք վերադարձին նպաստելը կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանում կայուն եւ հարատեւ խաղաղության խթանման համար, եւ այդ հասկացությունը պետք է ներառվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրում: Իսկապես, վերադարձի իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունը ոչ միայն արդարության եւ մարդու իրավունքների խնդիր է, այլեւ կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ հաշտեցման առաջխաղացման համար: Միջազգային հանրությունը պարտավոր է համաձայնեցված ջանքեր գործադրել միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման եւ հակամարտությունից տուժած բոլոր անձանց արժանապատվության եւ իրավունքների ապահովման ուղղությամբ:

Շնորհակալություն»,- ասել է Լեւոն Քոչարյանը:

դիտվել է 413 անգամ
Լրահոս
Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա Հայաստան Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաք Երեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ Սրբազան Կիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Սրանք մեզ պատերազմ են հայտարարել․ Նիկոլենց բանտախուց լցրեք բոլոր միջոցներով․ Արամազդ Զաքարյան (video) Հասնելու ենք կուլմինացիոն կետին․ Նիկոլին հեռացնելու համար այս քայլերը պետք է հստակ անել․ Շահինյան (video) Ասացինք՝ մեքենայից դու՛րս եկեք, տեսնենք՝թուրքե՞ր են մեջը․Զաքարյանը՝ երեկվա բախման ու պայթյունի մասին (video) Թքա՛ծ ունեմ, ոչ մեկդ խաղեր չտաք․ երեկ թուրքերին բերել էին մեր վրա․ տավուշեցիներ (video) Տղե՛րք, երդում եք կերել․ հողատուների հրամանը մի՛ կատարեք, ներսի թշնամու հարցը լուծեք․ կիրանցիներ (video) Նիկո՛լ, դու լսու՞մ ես՝ ինչ որ մի ռազմական թուլա ինչ է քեզ ասում․ Նաիրա Զոհրաբյանը՝ Ոսկեպարում (video) Սրանք պետք է իրենց «մռթին ուտեն»․ Հովհաննես Շահինյանը՝ Ոսկեպարից (video) Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավակա՛ն է խխունջացած ապրել. Բագրատ Սրբազանի ուղերձը (video) Այո՛ Աննա, դուք «ցեղասպան եք, դուք դավաճան եք»․ ո՞վ ես դու․ քմծիծաղդ գիտե՞ս՝ ինչ ենք անելու․ քաղաքացի (video) Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը. Գալստյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am