«Անապահով խավն է տուժում»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Մեր քաղաքացիները երբեմն դժգոհություն են արտահայտում, որ Հայաստանը ապրանքների և ծառայությունների գնային քաղաքականության առումով քիչ-քիչ նմանվում է եվրոպական երկրներին, իսկ եկամուտների ու սոցիալական առումով ավելի է հեռանում դրանցից: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն ասում է՝ ապրանքներ կան, որոնք թանկացել են, որոշ ապրանքներ էլ էժանացել են:

«Ներկայում մտահոգում է հանրային տրանսպորտի սակագնի թանկացումը: Մեզ մոտ անհամեմատ ավելի թանկ է լինելու տրանսպորտը, քան հարևան Թբիլիսիում, որտեղ ավելի մատչելի է, իսկ ծառայությունն՝ ավելի որակյալ: Տրանսպորտային համակարգը իրապես պետք է բարեփոխվի, բարեփոխված տրանսպորտային համակարգի պարագայում նոր կարելի էր խոսել սակագների փոփոխության մասին: Օրինակ՝ վճարումներն ի սկզբանե պետք է դարձնեին տոմսային տարբերակով, որպեսզի վարորդները հասանելիություն չունենային ուղեվարձին, դրանից հետո միայն հասկանալով, թե որքան գումար է հավաքագրվում, կարելի էր խոսել տրանսպորտային համակարգի կրած վնասների և այլնի մասին:

Այնինչ, մեր պարագայում միանգամից գնացին թանկացման ճանապարհով: Սակագների մասով ևս պետք է խելամիտ գործեին: Ինքս աշխատանքի գնալիս նախընտրում եմ տրանսպորտից օգտվել, քանի որ այն ավելի մատչելի է, խցանումներից խուսափում եմ, բացի դա, չեմ ծանրաբեռնում ավտոկայանատեղին, բայց այս պարագայում ես ևս նախընտրելու եմ սեփական մեքենան: Այնինչ քաղաքի երթևեկությունը բեռնաթափելու լավագույն տարբերակը պետք է լինի քաղաքացիներին շահագրգռելը, որ նրանք սեփական մեքենաները «փոխարինեն» հանրային տրանսպորտով: Սա կարող է բողոքի ալիք բարձրացնել, քանի որ այս փոփոխությունը միայն մի խումբ մարդկանց գրպանին չի դիպչելու, այլ բոլորի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Անդրադառնալով ապրանքների գնային քաղաքականությանը՝ մեր զրուցակիցը նշում է՝ այս առումով շատ են տուժում մեր այն հայրենակիցները, որոնք հիմնականում «ապրում» են տրանսֆերտների շնորհիվ: «Գիտենք, որ մեր հայրենակիցներից շատերն են արտագնա աշխատանքի մեկնում: Հատկապես Ռուսաստանում աշխատող մարդկանց եկամուտները պակասել են՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով: Նրանք որոշակի գումար են ուղարկում իրենց ընտանիքներին, երբ այստեղ այդ գումարը վերածում են հայկական դրամի, բավականին քիչ գումար է ստացվում: Անապահով խավն է տուժում»,-ընդգծում է փորձագետը:

Բավականին անվերահսկելի էր նաև անշարժ գույքի, մասնավորաբար՝ վարձակալությամբ տրվող բնակարանների շուկան: Գնային առումով անկառավարելի վիճակը սկսվեց, երբ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված մեծ թվով ռելոկանտներ ժամանեցին մեր երկիր, երկրորդ ալիքն Արցախից մեր հայրենակիցների բռնի տեղահանումն էր: Կառավարությունը, կարծես, փորձեց իրավիճակը կառավարելի դարձնել, երբ հայտարարեց, որ վարձով տրվող տան սեփականատերերը պետք է պետբյուջե պարտադիր վճարումներ կատարեն: Բայց սա էլ իրավիճակը չփրկեց: Փորձագետը փաստում է՝ վարձով տրվող տան գները երկու անգամ կտրուկ բարձրացան, և նույն հարթության վրա էլ մնացին, կարծես թե չնվազեցին:

«150 հազար դրամով վարձակալությամբ բնակարան էր տրվում, իսկ մեր նշած իրադարձությունների շրջանում նույն տան վարձակալության արժեքը բարձրացավ՝ հասնելով մինչև 300 հազարի և ավելիի: Ընդ որում, երբեմն բարձր գներ էին սահմանվում ծայրամասերում, երբ նախկինում երբեք նման բան չէր լինում: Առաջ ծայրամասերում բնակարանների վարձակալության գներն ավելի մատչելի էին, Կենտրոնում՝ ավելի թանկ: Բայց վերջին 2-4 տարում իրավիճակը փոխվեց: Օրենքը, այո, կա, բայց այն չի կիրառվում, տուգանքներ են գործում, եթե պետական հարկեր չեն վճարվում: Մեկ նկատառում էլ. այդ հարկերը փաստացի վճարում են այն մարդիկ, որոնք վարձով են բնակվում, այսինքն՝ վարձակալը այնպիսի գին է սահմանում, որ կարողանա և՛ հարկը վճարել, և՛ իր պատկերացրած գումարը «ստանալ»:

Վարձակալությամբ բնակարան տրամադրող քաղաքացին այս դեպքում հիմնականում չի տուժում: Իսկ երբ խոսում են որակի ու գնի համապատասխանության մասին, այս դեպքում գործում է առաջարկ-պահանջարկ սկզբունքը, շուկան այս դեպքում ինքն իրենով է կարգավորվում, իսկ պետությունն ավելի հաճախ դրան չի միջամտում»,-եզրափակում է Կարեն Չիլինգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 140 անգամ
Լրահոս
Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա Հայաստան Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաք Երեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ Սրբազան Կիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Սրանք մեզ պատերազմ են հայտարարել․ Նիկոլենց բանտախուց լցրեք բոլոր միջոցներով․ Արամազդ Զաքարյան (video) Հասնելու ենք կուլմինացիոն կետին․ Նիկոլին հեռացնելու համար այս քայլերը պետք է հստակ անել․ Շահինյան (video) Ասացինք՝ մեքենայից դու՛րս եկեք, տեսնենք՝թուրքե՞ր են մեջը․Զաքարյանը՝ երեկվա բախման ու պայթյունի մասին (video) Թքա՛ծ ունեմ, ոչ մեկդ խաղեր չտաք․ երեկ թուրքերին բերել էին մեր վրա․ տավուշեցիներ (video) Տղե՛րք, երդում եք կերել․ հողատուների հրամանը մի՛ կատարեք, ներսի թշնամու հարցը լուծեք․ կիրանցիներ (video) Նիկո՛լ, դու լսու՞մ ես՝ ինչ որ մի ռազմական թուլա ինչ է քեզ ասում․ Նաիրա Զոհրաբյանը՝ Ոսկեպարում (video) Սրանք պետք է իրենց «մռթին ուտեն»․ Հովհաննես Շահինյանը՝ Ոսկեպարից (video) Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավակա՛ն է խխունջացած ապրել. Բագրատ Սրբազանի ուղերձը (video) Այո՛ Աննա, դուք «ցեղասպան եք, դուք դավաճան եք»․ ո՞վ ես դու․ քմծիծաղդ գիտե՞ս՝ ինչ ենք անելու․ քաղաքացի (video) Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը. Գալստյան Ասեցի՝թուրքերը ճանապարհը փակեն, բացելո՞ւ եք․ նյարդերը պայթեցին ու ինձ բերման ենթարկեցին․ Պատգամավոր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am