Ինտելեկտուալ, հակադրվող մարդկանցից Փաշինյանը վախ ունի. Մանուկ Սուքիասյան

 «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարին , հիմնադիր,  «Առաքելություն» կուսակցության նախկին անդամ Մանուկ Սուքիասյանը, ով նաև գործարարությամբ է զբաղվում, դիմեց ՀՀ բոլոր ղեկավարներին: Նշենք, որ   նրան է պատկանում Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Յանկի» փաբը։  

«Ես դիմում եմ առաջին նախագահին։ Ես ուզում եմ ասել, որ ես ճանաչելով թե՛ առաջին նախագահին, թե ներկայիս վարչապետին, ես կարծում եմ, Փաշինյանը Լևոն Տեր- Պետրոսյանի հոգեզավակը չէ։ Ուզում եմ դիմել առաջին նախագահին, ըստ մամուլի հրապարակումների՝ պատերազմի մեկնարկից առաջ ՌԴ դեսպանը դիմել է ձեզ, և ձեր միջոցով փորձել է Փաշինյանի վրա ազդել, և Դուք հայտարարել եք, որ որևէ ազդեցություն չունեք նրա վրա։ Խնդրում եմ պարզաբանեք, եղե՞լ է նման միջնորդություն, թե՞ ոչ»,- ասաց Սուքիասյանը:
«Ձեր կառավարման տարիները գնահատվում են ժողովրդի վիճակի բարելավման, կենսամակարդակի բարելավման տարիներ, եղել են նաև արատավոր երևույթներ։ Ես Ձեզ կոչ եմ անում, որ Դուք խոսեք այդ արատավոր բաների մասին»,- դիմելով Ռոբերտ Քոչարյանին՝ ասաց նա:

«Ուզում եմ հիշատակել հետևյալը, որ 2020 թվականի օգոստոսին բաց նամակ եմ գրել և հորդորել եմ բացահայտել 2018-ի իրադարձությունների բոլոր ծալքերը, քանի որ խոսակցություններ կան, որ դրանք կազմակերպված մեծ խաբեություն էին։Պարոն նախագահ, պարզարաբենք, որ մենք իմանանք ճշմարտությունը»,-Սերժ Սարգսյանին դիմեց և այսպես խոսեց:

Ապա   դիմեց Նիկոլ Փաշինյանին․

«Ես ծանոթ եմ վարչապետին, և այս իշխանության բովանդակությանը, 2017 թվականին, երբ Փաշինյանը թռուցիկներ էր բաժանում, նրա կողքը կար մի հոգի, այդ մի հոգին ես էի։ Տարիների ընթացքում ես հասկացա, որ ինտելեկտուալ, հակադրվող մարդկանցից նա վախ ունի։ Ես հույս ունեի, որ երբ նա հասնի իր քաղաքական բարձունքին, ես մտածում էի, որ նա կհասկանա, որ երկիրը կարիք ունի խելացի մարդկանց, սակայն նրա ամբիցիաներն ու հոգեբանական բարդույթները չհաղթահարվեցին։ Ես մի բան կասեմ, որ ի թիվս այլ դրվագների՝ ինքն է հայտարարել, որ թալանի գումարներից 2 ու կես միլիարդ դրամ կվերադարձնի բանակին։ Ի՞նչ եղավ այդ թալանը, կամ վախեցել ես, կամ քեզ բաժին են տվել դրանից։ Հիմա եթե այդ թալանը չես վերադարձրել, այդ կաբինետում դու ի՞նչ ես անում։ Մենք համերաշխության կարիք ունենք»։

դիտվել է 453 անգամ
Լրահոս
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Արցախի թեմը շարունակում է միջազգային և միջեկեղեցական հարթակներում քայլեր ձեռնարկել արցախահայերի իրավունքների պաշտպանության համար․ Գարեգին Բ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները Հիմա բոլորդ, ամեն համայնք, գյուղ, բոլորդ պիտի բողոքի ձայնը բաձրացնե՛ք»․ Բագրատ Սրբազանի կոչը. video «Երիտասարդությու՛ն, հենց պայքարին միացար, 10 օրում Նիկոլը գնալու է»․ Սուրեն Պետրոսյան. video Երեկ Ոսկեպարում Նիկոլը հատեց վերջին կետը, վերջը մոտ է. Բագրատ Սրբազան. video Էդ վիժվածք Ալիևը էնքան է ցինիկացել, որ խաղաղություն չի լինի մինչև Հայաստանը էլի չստորանա․ Զոհրաբյան. video «Երեկվա օրը աննախադեպ էր, ոստիկանությունը չկարողացավ գյուղի դիմադրությունը ջարդել»․ Գառնիկ Դանիելյան. video «Բագրատ Սրբազանի խոսքով՝ գործելու ժամանակն է. ընդվզե՛ք ամենուր». Դավիթ Սահակյանցը՝ Ոսկեպարից. video «Ես ձեզ բան եմ ասում, Կիրանցից սկսվելու է ազատագրական շարժումը»․ Նաիրա Զոհրաբյան Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ Տավուշի համար բողոքի ձայն բարձրացրած երիտասարդներն Օպերայում ընթացող միջոցառման ժամանակ բեմ բարձրացան՝ պաստառներով Հիշու՞մ եք՝ Թանկյանը «հեղափոխությանը» նվիրված ֆիլմ էր պատրաստել, որն այդպես էլ հասարակությունը չդիտեց․ Այ, հիմա ցուցադրելու ճիշտ ժամանակն է, հիշողության թարմացումը կարևոր էներգիա կտա․ Աշոտյան Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿ Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր. Տիգրան Աբրահամյան «Հերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք». Մրոն՝ Ոսկեպարից «Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան. video Հիմա բոլորդ, ամեն համայնք, գյուղ, բոլորդ պիտի բողոքի ձայնը բաձրացնե՛ք»․ Բագրատ Սրբազանի կոչը. video Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը. կան զոհեր ու վիրավորներ Լրագրողներն աշխատում են վրաններում, ճանապարհը շարունակում փակ մնալ. իրավիճակը Կիրանցում հիմա. video Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում. video «Մեր հողն ա, ոչ մեկին չենք տալու» կիրանցի. video «Սա հանուն Հայաստանի սրբազան կռիվ է». Նաիրա Զոհրաբյան. video Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am