Արցախի թեմը շարունակում է միջազգային և միջեկեղեցական հարթակներում քայլեր ձեռնարկել արցախահայերի իրավունքների պաշտպանության համար․ Գարեգին Բ

Ապրիլի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» (ԴՀԽ) հասարակական կազմակերպության անդամներին։

Հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։

Հանդիպմանը ԴՀԽ-ի նախագահ տիար Գուրգեն Մելիքյանը Հայոց Հայրապետին ներկայացրեց կազմակերպության նպատակներն ու ծրագրերը՝ հայցելով Նորին Սրբության օրհնությունը նորաստեղծ խորհրդի արդյունավոր գործունեության համար։

Իր հայրական օրհնությունը բերելով ՀԿ-ի անդամներին՝ Նորին Սրբություն անդրադարձավ հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին ու անվտանգային սպառնալիքներին։ Հայոց Հայրապետը կարևորեց հայ դիվանագետների ջանքերը արտաքին գործընթացների մասնագիտական վերլուծության և լուծումներ գտնելու ուղղությամբ՝ ի պաշտպանություն մեր ժողովրդի արդար իրավունքների։

Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկացրեց, որ Արցախի թեմը թեմական խորհրդի հետ միասին շարունակում է միջազգային և միջեկեղեցական հարթակներում քայլեր ձեռնարկել՝ ի խնդիր արցախահայերի իրավունքների պաշտպանության և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության։

Զրուցակիցները կարևորությամբ անդրադարձան նաև Հայոց ցեղասպանության ճանաչման, արցախահայերի իրավունքների պաշտպանության և Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձման ուղղությամբ ջանքերի ներդրմանը:

դիտվել է 504 անգամ
Լրահոս
Էս դավաճան, էս սրիկա համակարգը 6 տարի է միայն կեղեքում, քայքայում է․ քաղաքացի (video) Որ չասեն՝ գնում է Քոչարյանի հետ հանդիպման, տեղեկացնեմ՝ գնում եմ վիրակապերս փոխեմ․ Սրբազան (video) Ո՞վ է Բագրատ Սրբազանի դեմ կեղտոտ արշավ իրականացնող ֆեյքերի հովանավորը Ինչի՞ եք խառնվել իրար, ինձ համար Տավուշի թեմի առաջնորդի աթոռն ավելի բարձր է․ Բագրատ Սրբազան (video) Պարալիզացված է Կիրանց Ոսկեպար ճանապարհը. Ոստիկանները սպառնում են բերման ենթարկել մարդկանց (video) Վարչապետի միակ թեկնածուն Բագրատ Սրբազանը պիտի լինի. Գառնիկ Իսագուլյան (video) Ամենաուժեղ երիտասարդությունն ունենք․ մենք պետք լինի ոտաբոբիկ կհասնենք Արցախ․ Գայա Արզումանյան (video) Հենց հիմա 35 ընդիմադիր պատգամավորները կարող են քվեարկել Նիկոլի հրաժարականի համար․ Սուրեն Սուրենյանց (video) Ամեն մեկն իր անելիքն ունի Եթե ժողովուրդը ցանկանա, Հայոց Հայրապետն էլ օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ․ Բագրատ Սրբազան (video) «Մայր Հայաստանը» մասնակցելու է Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին Անհնազանդության ակցիաներին մասնակցության իրավական ուղեցույցը․ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև «Բացարձակ թյուր ու անհիմն է տարածված այն կարծիքը, որ հոգևորականը չի կարող երկիր ղեկավարել». Վահե Դավթյան ՀՀ-ում իրականացվող ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել Թուրքերին վրդովեցրել է պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին Լիոնի քաղաքապետի լուսանկարը Թատերական ինստիտուտը ևս միացավ համապետական դասադուլին Իշխան Զաքարյան գո՛ղ, չես փախչելու․ քեզ բերելու են՝ Նիկոլին դեմ քվեարկես․ Նաիրա Զոհրաբյան (video) Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում. Oragir.news Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին Արտակարգ դեպք` Երևան-Սևան ավտոճանապարհին Այ լակո՛տ, ձենդ կտրիր, թե չէ․ դու ո՞վ ես, որ մեր սրբազանների մասին այսպես խոսես․ Ախոյանը՝ Բաքոյանին (video) Ալմաթիում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Երևանում բախվել են երթուղայինն ու «ՎԱԶ 2121»-ը Ալեն Սիմոնյա՛ն, մոռացե՞լ ես՝ ինչ էիր ասում դեռ այն ժամանակ․ դերասան Դավիթ Հակոբյանը միացավ Սրբազանին (video) Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am