Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան

«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի ուժային կառույցների սվինների օգնությամբ և արտաքին օժանդակությամբ նա կարող է մնալ աթոռին: Պետք է նախորդած ժամանակաշրջանից հետևություններ անել ու դասեր քաղել»,-նշում է «Մայր Հայաստան» շարժման հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Նա նշում է՝ իշխանափոխությունը ժամերի կամ օրերի խնդիր է դառնում հետևյալ կարևոր գործոնների դեպքում՝

«1. քաղաքական-գաղափարական հստակ այլընտրանքային կոդի առկայություն,
2. իշխանության քաղաքական հակաթիմի առկայություն՝ հակաառաջնորդությամբ,
3. կազմակերպչակառուցվածքային աշխատանք, իշխանափոխության մենեջմենթ,
4. ժողովրդական լայն զանգվածների ներգրավվածություն, որի պայմաններում բողոքի գործողություններն ու անհնազանդության ակցիաները կլինեն «օրգանիկ», այլ ոչ թե միայն կուսակցական ռեսուրսով ապահովվող (դրանց ՕԳԳ-ն համարյա զրոյական է),
5. իշխանության ներսում և հատկապես ուժային կառույցներում ճաքերի առաջացում, իշխող ուժի ներսում դիմադրության կամքի զգալի ոչնչացում, ՔՊԿ-ի ներսում պառակտում, իշխանական բուրգի փլուզում:

Իշխանափոխությունը պահանջում է նաև կիրք ու նպատակասլացություն, բայց միևնույն ժամանակ՝ սառը հաշվարկ և զգացմունքները մի կողմ դնելու կարողություն:

Օրինակ՝ չի կարելի մեկ օրվա տարբերությամբ իրարից 180 աստիճանով տարբերվող տեսակետներ հայտնել Կիրանցում ցուցարարներին միացած պայմանագրային զինծառայողների մասին: Չի կարելի 24 ժամվա ընթացքում գրել «Կեցցե՛ն մեր հերոս զինծառայողները, որ միացել են ժողովրդին» և «Անիծվեն այդ նույն զինծառայողները, որ վախեցան իշխանական ճնշումներից». դա անլուրջ է: Սա այսրոպեական ոգևորության և հիասթափության վառ օրինակ է, որի կրկնությունը կարող է դեպրեսիայի հասցնել ընդդիմադիր տրամադրությամբ մարդկանց: Ո՛չ ոգևորվելն է ճիշտ, ո՛չ հիասթափվելը: Միայն սառը հաշվարկ:

Պետք է իմանալ, որ միջին վիճակագրական մարդը, այդ թվում՝ զինվորականը, հերոս չէ: Իրենից պետք չէ պահանջել անձնազոհություն, պետք չէ մարդկանց մղել մի քայլի, որից հետո չգիտես, թե արդյոք կարո՞ղ ես այդ քայլին տեր կանգնել, թե՞ ոչ:

Հերոսները եզակի են: Մյուսների համար պետք է անշառ ու անվտանգ ներգրավվածության սխեմաներ մշակել ու առաջարկել:

Զինվորականների միանալը ու հետո իրենց քայլից հետ կանգնելն ընդամենը պետք է գնահատել ուժերի հաշվակշռի տեսանկյունից: Պետք է հասկանալ, թե ինչու այդպես եղավ:
Զինվորականները հաստատ չեն ուզեցել «փչանալ»: Նրանք կարծել են, որ ուժերի հաշվակշիռը փոխվել է, արել են իրենց քայլը և անկեղծորեն միացել Կիրանցի ճանապարհը փակած մարդկանց: Բայց հետո պարզվել է, որ իշխանությունը դեռ այնքան ուժ ունի, որ նրանց կարող է ստիպել հետ կանգնել իրենց քայլից ու հանդես գալ մեղայականով: Դա նշանակում է, որ պետք է ստեղծել այնպիսի մթնոլորտ և կուտակել այնպիսի ուժեր, որ իշխանությունը չկարողանա ճնշել իշխանական բուրգի ներսում ճաքեր առաջացնող շրջանակներին:

Նույնը վերաբերում է ոստիկանությանը: Եթե ոստիկանությունը կամ առանձին ոստիկաններ տեսնեն, որ ուժը թեքվում է դեպի հակաիշխանական դաշտ, ապա կա՛մ չեն կատարելու «վերևի» հրամաննները, կա՛մ բացահայտ անցնելու են հակաիշխանական դաշտ: Հակառակ դեպքում իրենք հանուն փողի և հանուն այլ բանի (օրինակ՝ ոստիկաններին կարող են ներշնչել, որ իրենք ցուցարարներին ծեծում են, բերման են ենթարկում հանուն հայրենիքի, ինքնիշխանության, և որ իրենց արածը օրինական է) կշարունակեն ենիչերություն անել:

Պետք է նյարդերի պայքար մղել ու բարոյապես ոչնչացնել փաշինյանական իշխանությանը բոլոր պարամետրերով, ինչին անխուսափելիորեն կհաջորդի իշխանական բուրգի փլուզումը թղթե տնակի պես:

Սա՛ է իրական աշխատանքը: Մնացածը լիրիկայի ժանրից է: Այնպես որ բոլորս պետք է ջանքեր գործադրենք՝ վերևում նշված 5 կետերը կյանքի կոչելու համար»։

դիտվել է 1734 անգամ
Լրահոս
Հայտարարություն տրիբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին Ի՞նչ առաջարկներ է ներկայացնում Անդրանիկ Միհրանյանը Սրբազանին և շարժման մյուս անդամներին Ադրբեջանական մամուլն ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան. Հայրապետյան Կարեն Ջալավյանը` Քյոխը, Հանրապետության հրապարակում է Տեսանյութ են հրապարակել, որ իմ տնակից դուրս է գալիս Իշխան Սաղաթելյանը. բա մյուս մարդկանց ինչո՞ւ չեք նկարել. Սրբազան Թե ով կլինի մեր թեկնածուն, դա ժամանակի ընթացքում կորոշվի. Բագրատ Սրբազան Ռեժիմը պետք է մնա մաշեցնող անորոշության մեջ․ ինչ պետք է անի ԱԺ ընդդիմությունը հիմա Վաղը ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու․ հանրահավաք չի լինելու․ Բագրատ Սրբազան Ամենաշատ դիմորդներ ունի ԵՊՀ-ն, ամենաքիչը՝ ագրարային համալսարանը 2 զոհ,1 վիրավոր․ Սիսիան-Նորավան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «KamAZ»-ը Մենք այսօր պատրաստ ենք վերահաստատել մեր իրավունքը՝ մեր հողում ապրելու․ Սուրեն Պետրոսյան Բագրատ Սրբազանն ազդարարեց գործող իշխանության մերժման մեկնարկը Մենք Արցախում ապրել ենք այդ ամենը, ինչն այսօր տեսնում ենք մայր հայրենիքում. Ղուլյան Մեզ հոգևոր առաջնորդ է պետք, որովհետև սա հոգու սովի արդյունք է․ Գևորգ Գրիգորյան Ավարայր, Սարդարապատ, Շուշի կերտած հայ ժողովուրդը երբեք ծնկի չի գալու. Աբրահամ Գասպարյան Մենք հայրենիքի տերն ենք, ունենք պատիվ և հայրենիք. Գառնիկ Դանիելյան Անվճար իրավաբանական խորհրդատվություն եմ տալիս ՔՊ պատգամավորներին․ Բաբայան Կոչ եմ անում ուսանողական խորհրդարանին չհեռանալ արմատներից․ բժշկական համալսարանի ՈւԽ հիմնադիր անդամ Բաքուն և Անկարան կգա՞ն Նիկոլին օգնության Ալիևը փաստում է՝ առանց Նիկոլի նա ոչինչ չի կարող ստանալ Հայաստանից ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի կողմից ատելության խոսք տարածելու կապակցությամբ Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել մի շարք կառույցների Բերման ենթարկված 10 քաղաքացիներն ազատ են արձակվել «Ավերակված է մեր երկիրը՝ ֆիզիկապես ավերակված է, հոգեպես ավերակված է․ բարոյապես ավերակված է, մտքով ավերակված է»․ Բագրատ Սրբազան Ալիևները մեկնել են օկուպացված Շուշի Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am