«Իմ քայլի» 88 պատգամավորից 8-ը չի աշխատել, 43-ը զբաղեցրել է պետական պաշտոններ. խմբակցության բոլոր պատգամավորների աշխատավայրերը (լուսանկարներ). tert.am

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հաստատել է ԱԺ պատգամավորների անվանական ցանկը, ըստ որի՝ «Իմ քայլը» խմբակցությունն ունենալու է 88 անդամ: 88 պատգամավորներից 8-ը մինչև պատգամավոր դառնալը չեն աշխատել, իսկ 43-ը նախկինում զբաղեցրել են տարբեր պետական պաշտոններ: «Իմ քայլի» 9 պատգամավոր նաև 6-րդ գումարման Ազգային ժողովի տարբեր խմբակցությունների անդամներ են եղել: Խմբակցության 26 պատգամավոր անկուսակցական է, 4-ը՝ «Առաքելություն» կուսակցության անդամ, 1-ը՝ «Հզոր հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ և 57-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Ստորև ներկայացված են 7-րդ գումարման ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորների անունները և նրանց աշխատանքի վայրերն ու նախկինում զբաղեցրած պաշտոնները: Պատգամավորների կուսակցական պատկանելիության մասին նշված են միայն այն անձանց կողքին, ովքեր անկուսակցական են կամ այլ կուսակցության անդամ: Պատգամավորները, որոնց անվան դիմաց ոչինչ չի նշված, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ են: 1 - Միրզոյան Արարատ - առաջին փոխվարչապետի պաշտոնակատար, ԱԺ նախագահի թեկնածու 2 - Նազարյան Լենա – 6-րդ գումարման ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ԱԺ փոխնախագահի թեկնածու 3 - Սիմոնյան Ալեն - 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ԱԺ փոխնախագահի թեկնածու 4 - Միքայելյան Սասուն - 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր 5 - Մակունց Լիլիթ - ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի թեկնածու 6 - Ռուբինյան Ռուբեն - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ 7 - Հայրապետյան Մխիթար - ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար 8 - Կարապետյան Մարիա - «Իմեջին» կոնֆլիկտների հաղթահարման կենտրոնի զարգացման գծով տնօրեն 9 - Մկրտչյան Արեն - անկուսակցական, ՀՀ վարչապետի օգնական 10 - Խաչատուրյան Նարինե - անկուսակցական, Թումանյանի թանգարանի տնօրեն, Երևանի ավագանու անդամ 11 - Աբրահամյան Գայանե - անկուսակցական, Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ նախագահ, Երևանի ավագանու անդամ 12 - Բադալյան Լուսինե - «Ռադիո Վան» ռադիոկայանի հաղորդավար, Երևանի ավագանու անդամ 13 - Սարուխանյան Կարեն - Շիրակի մարզպետ 14 - Բեղլոյան Անուշ - Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս, ԵԽ հայաստանյան գրասենյակի փորձագետ 15 - Ղալումյան Վահե - Տավուշի մարզպետ 16 - Կոնջորյան Հայկ - անկուսակցական, ԱԺ պատգամավոր 17 - Հովակիմյան Վահագն – 6-րդ գումարման ԱԺ-ի «Ելք» խմբակցության փորձագետ 18 - Սիմիդյան Հակոբ - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ 19 - Աղազարյան Հովիկ - ԱԺ պատգամավոր 20 - Տիգրանյան Հերիքնազ - անկուսակցական, չի աշխատում 21 - Սողոմոնյան Եղիշե - «Առաքելություն» կուսակցություն, «Ֆինս» ՓԲԸ տնօրեն 22 - Գրիգորյան Հռիփսիմե - Զբոսաշրջության կոմիտեի նախագահ 23 - Խաչատրյան Արամ - Լոռու մարզպետի տեղակալ 24 - Փամբուխչյան Արմեն – ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ 25 - Թորոսյան Շիրակ - «Հզոր հայրենիք» կուսակցություն, ԱԺ պատգամավոր 26 - Կարապետյան Աննա - ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար 27 - Գևորգյան Հայկ - անկուսակցական, «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն 28 - Քոչարյան Անդրանիկ - անկուսակցական, Ժողովրդավարության անվտանգության զարգացման կենտրոն ՀԿ նախագահ 29 - Իգիթյան Հովհաննես - անկուսակցական, Հայաստանում առևտրային գործունեությամբ զբաղվող եվրոպական ընկերությունների միության գործադիր տնօրեն 30 - Դավոյան Արփինե - վարչապետի օգնական 31 - Բոշյան Արման - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության պետ 32 - Եղոյան Արման - վարչապետի մամուլի քարտուղար 33 - Ավետիսյան Ալեքսանդր - չի աշխատում 34 - Պողոսյան Քրիստինե - առաջին փոխվարչապետի օգնական 35 - Վարդանյան Վլադիմիր - Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար 36 - Ուլիխանյան Տիգրան - Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալ 37 - Սարգսյան Հայկ - Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ 38 - Ղազարյան Թագուհի - Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագետ 39 - Ջուլֆալակյան Արսեն - անկուսակցական, մարզիկ, ըմբշամարտի  միջազգային ֆեդերացիայի ատլետների հանձնաժողովի անդամ 40 - Բաղդասարյան Նիկոլայ - վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, «Առնի Լեգալ Էյդ» ՍՊԸ տնօրեն 41 - Հովհաննիսյան Հովհաննես - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ 42 - Ղազարյան Սոնա - Անշարժ գույքի և կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից 43 - Մկրտչյան Կորյուն - «Առաքելություն» կուսակցություն, Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավարի խորհրդական 44 - Մանուկյան Արտակ - անկուսակցական, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ 45 - Գրիգորյան Սուրեն - «Կոնցեռն Դիալոգ» ՓԲԸ ավագ իրավաբան 46 - Գալստյան Մերի - անկուսակցական, ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական, Ամերիկյան համալսարանի դասախոս 47 - Զեյնալյան Նարեկ - Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկ 48 - Դանիելյան Համազասպ - անկուսակցական, YES Armenia ծրագրի կառավարիչ 49 - Գաբրիելյան Սիսակ - Ազատություն ռադիոկայանի լրագրող 50 - Թովմասյան Թագուհի - «Ժողովուրդ» թերթի հիմնադիր տնօրեն 51 - Առաքելյան Էդգար - անկուսակցական, «Թեոկեն» ՍՊԸ 52 - Գևորգյան Գոռ - անկուսակցական, ԵՊՀ դասախոս, ֆինանսների նախարարի օգնական, Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտաշխատող 53 - Թունյան Բաբկեն - անկուսակցական, b4b.am կայքի հիմնադիր, գլխավոր խմբագիր, «168 ժամ» թերթի տնտեսական վերլուծաբան 54 - Հայրապետյան Տաթևիկ - ԵՊՀ դասախոս 55 - Խաչատրյան Արմեն - չի աշխատում 56 - Ավետիսյան Սոս - ԵՊՀ դասախոս 57 - Թևոսյան Վահագն - անկուսակցական, Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների նախկին տնօրեն 58 - Վարդանյան Ծովինար - HM Tils ՓԲԸ գործադիր տնօրեն 59 - Դավթյան Արթուր - «Դավթյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրեն, իրավունքի պաշտպան միավորում ՀԿ նախագահ 60 - Զոլյան Միքայել - անկուսակցական, ԵՊԼՀ դոցենտ 61 - Կարապետյան Վարազդատ - անկուսակցական, վարչապետի խորհրդական 62 - Ջուլհակյան Արուսյակ - Երևանի ավագանու անդամ 63 - Խանդանյան Սարգիս - վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 64 - Ստեփանյան Լիլիթ - Կոտայքի մարզպետարանի կրթության վարչության պետ 65 - Գրիգորյան Վահագն - HSBC Bank Հայաստանի քարտային ծառայությունների բաժնի ղեկավար 66 - Ենգիբարյան Վիկտոր - անկուսակցական, Հայաստանի եվրոպական շարժում ՀԿ նախագահ 67 - Պապոյան Գևորգ - ՀՊՏՀ դոցենտ, «ԲԴ ռիթեյլ գրուպի» փոխտնօրեն 68 - Համբարձումյան Կարեն - անկուսակցական, չի աշխատում 69 - Հովհաննիսյան Վահե - «Առաքելություն» կուսակցություն, «Մոգո ՈՒՎԿ» ՍՊԸ մասնաճյուղի կառավարիչ 70 - Կարապետյան Տիգրան - անկուսակցական, «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն 71 - Պետրոսյան Արտաշես - «Առաքելություն» կուսակցություն, «Արտ Գլոբալ» ՍՊԸ փոխտնօրեն 72 - Հովսեփյան Սոֆիա - Շիրակի մարզպետի տեղակալ 73 - Մովսիսյան Սերգեյ - չի աշխատում 74 - Ատոմյան Սերգեյ - անկուսակցական, չի աշխատում 75 - Ասատրյան Մաթևոս - Մ. Ասատրյանի անվան մարզադպրոցի տնօրեն 76 - Բաղդասարյան Նազելի - անկուսակցական, Շիրակի մարզպետի խորհրդական 77 - Հակոբյան Երջանիկ - չի աշխատում 78 - Մեխակյան Արգիշտի - անկուսակցական, Էջմիածնի համայնքապետի տեղակալ 79 - Գասպարյան Տաթևիկ - անկուսակցական, Եվրասիա միջազգային համալսարանի դասախոս, «Նորարարական կրթություն» հիմնադրամի դասախոս 80 - Թևոնյան Սեդրակ - անկուսակցական, չի աշխատում 81 - Հակոբյան Վաղարշակ - սփյուռքի նախարարի օգնական 82 - Հակոբյան Հրաչյա - ԱԺ պատգամավոր 83 - Փաշինյան Սիփան – Տարածքային կառավարման և զարգացման նախարարության վարչական վերահսկողության և համայնքային ծառայության վարչության խորհրդական 84 - Մկրտչյան Նարեկ - Հայաստանի ամերիկյան համալսարանի և ԵՊՀ դասախոս 85 - Բակոյան Ռուստամ - «Լալըշ» եզդիական արբանյակային հեռուստաընկերության տնօրեն, Հանրային ռադիո խմբագիր, թարգմանիչ 86 - Սանդիկով Ալեքսեյ - «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության փոխտնօրեն 87 - Միխայլով Արսեն - ԱԺ պատգամավոր 88 - Հասանով Կնյազ - ԱԺ պատգամավոր  

Հակոբ Ասլանյան

դիտվել է 856 անգամ
Լրահոս
Հերթական կալանքի որոշումը՝ իշխանության սրտի դատավորի կողմից Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ թքած ունի Նիկոլի խաղաղության օրակարգերի էլ, խաչմերուկների վրա էլ... ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ Ջամալյան Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան Խոշոր վթար. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օր է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն Վթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am