Հիմարությունը մարդկային դժբախտությունների աղբյուր է. Взгляд-ը Ալիեւի հայտարարության մասին

Երևանը «ադրբեջանական պատմական տարածք» համարելու մասին Իլհամ Ալիևի խոսքերը հետաքրքրական են ոչ միայն այն պատճառով, որ պատմական տեսակետից կատարյալ հիմարություն են, այլև նրանով, որ լուսանցքային պատմագրությունն ու առասպելաբանությունը կարող են երբեմն բերել վտանգավոր հետևանքների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կերպ է արձագանքել ռուսական Взгляд-ը Ադրբեջանի նախագահի վերջին զավեշտալի ելույթին: «Հասկանալի է, որ Իլհամ Ալիևի կողմից նման բարձրագոչ հայտարարություններն արվում են այս տարվա ապրիլին նշանակված նախագահական ընտրությունների նախաշեմին: Գործնական տեսանկյունից դրանք, իհարկե, ուղղված են ներքին լսարանին և առաջիկայում որևէ արդյունքների չեն բերելու: Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացում էլ ակնկալել պետք չէ, սակայն ռազմաքաղաքական խնդիրների նման բարձրագոչ ձևակերպումը երկրի ղեկավարի կողմից պետք է ուսումնասիրել»,- գրում է հոդվածի հեղինակ Եվգենի Կրուտիկովը: Նա շեշտում է, որ միգուցե նման հռետորաբանությունը կարող է Ալիևի համար օգտակար լինել կենցաղում, սակայն որևէ կերպ չի կարող ազդել իրական կյանքի վրա, այլ զուտ կարող է խթանել անառողջ երևակայություն՝ պատմության մեջ տվյալ երկրի տեղի, քսենոֆոբիայի և կենցաղային ռասիզմի առումով: «Գործնականում, ցավոք, մենք տեսնում ենք, որ 1980-ականների երկրորդ կեսից այդպիսի կարծես թե լուսանցքային դատողությունները բնորոշ են փոքր թվով թերուս մարդկանց, սակայն դրանք կարող են բերել պատերազմների, իսկ կենցաղային վարքը կարող է վերափոխվել այլ ժողովուրդների հանդեպ քսենոֆոբիայի: Քանզի հիմարությունը մարդկային դժբախտությունների ու ողբերգությունների նույնատիպ աղբյուր է, ինչպես օրինակ չար կամքը»,- նշում է հոդվածագիրը: Կրուտիկովը միաժամանակ ընդգծում է, որ լուսանցքային պատմագրությունը այդքան էլ անվնաս երևույթ չէ, ինչքան կարող է թվալ առաջին հայացքից: «Ամեն ինչ կարող է շատ ավելի վատ լինել»,- ամփոփում է նա:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Դու քո երեխեքին ադրբեջանցուց այդպես կպաշտպանե՞ս․ ոսկեպարցին՝ Փաշինյանին (video) Նիկո՛լ, դավաճա՛ն, Նիկո՛լ, դավաճան․ ինչպես են Դանիայում դիմավորում Փաշինյանին (video) Փաշինյանն ու ՔՊ-ն արդեն զգում են՝ ամեն ինչ կորցնում են․ Հովհաննես Իշխանյան (video) «Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը»․ Կոնջորյա՛ն, դու սա լավ հիշի․ Նաիրա Զոհրաբյան (video) Անբարոյականնե՛ր են սրանք․ Բագրատ Սրբազանին մի բան կասեմ․ նախկին դատախազ Սոկրատ Հովսեփյան (video) Ոստիկանը կնոջն է ասել` երեխայիդ ծախի ապրի , միտինգ մի արա (video) Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձը Կիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է․ Ավետիք Չալաբյան (video) 1 գիշերվա ընթացքում մի քանի ավտոմեքենաներ են թալանել. տեսախցիկը արձանագրել է այդ պահը Դուք շաղախված եք արյան մեջ․ սրիկանե՛ր․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյան (video) ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն հերքում է վերջինիս՝ ՌԴ քաղաքացի լինելու լուրը Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել Չհոգնե՛ք, չվախենա՛ք, սա գնալու է․ Արմեն Աշոտյան (video) Հաջող մեկնարկած գործընթացի նկատմամբ վտանգ եմ կանխազգում ոչ միայն քարկոծողներից, այլև երկրպագողներից. Հրանտ Խաչատրյան Կանադայի քաղաքացիությունը ինձ համար սոսկ անցաթուղթ է և վկայություն է, որ ես այնտեղ ապրել եմ (video) Իրենք են վկայում՝ այսօր նոր սերնդի կյանքի մեջ թմրանյութն է տեղ գտնում (video) Կիրանցում ոստիկանության ուժի կիրառման մասով մեր հաղորդումը վարույթ է ընդունվել․ Սողոմոնյան (video) Ադրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը Խնդրեցի, որ Հովիկ Աղազարյանին ենթարկեն պատասխանատվության. Բագրատ Սրբազան (video) Սա հեղափոխություն չէ, անմահության երթ է. Բագրատ Սրբազան (video) Հորդորում ենք ՆԳՆ–ին՝ տե՛ր կանգնեք ձեր սանձարձակ աշխատակիցներին, ոստիկանների կոչումը խայտառակողներին կարգի հրավիրեք․ Լիա Խոջոյան Տավուշից 5000 հեկտար Նիկոլը տվել է Ադրբեջանին․Հրանտ Բագրատյան (video) Աղանդավորական կազմակերպությունները, սորոսական ՀԿ-ները չպետք է հարկվեն, Առաքելական եկեղեցին պետք է հարկվի՞․ aysor.am Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի Ես էդ եզին ասել եմ՝ համազգեստդ հանելու ես ու պատասխան ես տալու․ Արագած Ախոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am