«Դիրքերից իջել է, լողանալիս է եղել ու էդ դեպքն եղել ա». մահացած զինծառայողն այսօր պետք է տուն գնար. news.am

Հունվարի 6-ին Արցախում դժբախտ պատահարի հետեւանքով մահացած պայմանագրային զինծառայող Մհեր Զիրոյանը Գյումրիից էր: NEWS.am-ի հետ զրույցում նրա հորեղբորորդին՝ Արթուր Զիրոյանը նշեց, որ դեպքի օրը Մհերը դիրքերից է իջել, նախնական տվյալներով, խեղդվել է շմոլ գազից՝ լոգասենյակում:«Դիրքերից էր իջել, մտել է, որ լողանա, էդ դեպքը եղել է: Նա էսօր պետք է գար տուն, պատրաստվել է, որ գա, եւ դժբախտ դեպքը եղել է: Այս պահին այսքանը գիտենք»,- ասաց նա: Արթուր Զիրոյանը նշեց, որ Մհերը ծառայում էր Հադրութում, եղել է ապրիլյան պատերազմի մասնակից, որի ժամանակ վիրավորում է ստացել. «Վաշտի հրամանատար էր, էդ օրերին վիրավորում էր ստացել որովայնի շրջանում»: Մհերը ծառայության էր անցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո: Ունի ավագ եղբայր եւ կրտսեր քույր: Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն տեղեկացրել էր, որ հունվարի 6-ին ժամը 02:10-ի սահմաններում դժբախտ պատահարի հետեւանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992 թվականին ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը: Նախնական տվյալներով՝ զինծառայողը թունավորվել է շմոլ գազից:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է Սրանք ստի, կեղծիքի, ատելության, թուրքասիրության ու ներքին պառակտման քարոզիչներ են․ Նաիրի Հոխիկյան Սեբաստիայում վաճառքի հանված հայկական եկեղեցին ցանկանում են գնել հայտնի աստղեր Ռուսաստանի ՆԳՆ-ն միգրացիայի կարգավորման և միգրանտների նկատմամբ վերահսկողության բարեփոխում է նախապատրաստում Եթե չենք ուզում զինվորը հետ քաշվի, պետք է փոխենք հրաման տվողին. Հովհաննես Ավետիսյան Այս պայքարից հոգնելը մեզ կբերի ինքնաոչնչացման․ ուրեմն չենք հոգնում, չենք կոտրվում․ ԵՊՀ դասախոսի բաց նամակը Փաշինյանը ուզուրպատոր է, նա աշխատում է այլ պետությունների համար․ Սեմյոն Բաղդասարով․ Alphanews.am Մենք երբեք չենք ունեցել ավելի վատ ՄԻՊ, քան ներկայումս քպ-ի կողմից այդ պաշտոնին նշանակված անձն է․ Ռուբեն Մելիքյան Քաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը, նա գյուղերը հանձնելու որոշում է կայացրել․ BBC Երկակի ստանդարտները դարձել են միջազգային կառույցների թերևս գլխավոր բնութագրիչը․ Վահե Դավթյան Ժողովրդի մեծ սերը վայելող Փաշինյանը հիրավի ձեռք է բերել կարևոր հենարան. այդ հենարանը Բաքուն է․․․ ադրբեջանագետ Վաղը՝ ժամը 17:00 պետք է Ազատության հրապարակում մեր ընդվզումը հայտնենք Փաշինյանին. Բագրատ Սրբազան Պայքարի արդյունքը պիտի լինի հաղթանակը՝ Ճշմարտության հաղթանակը․ Մենք ուրիշ տարբերակ չունենք․ Բագրատ Սրբազան Պատրաստ եմ հանդիպել ՔՊ-ի հետ․ Բագրատ Սրբազան Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota»-ն վթարի է ենթարկվել Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի բնակչի ոտքերի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ Օկուպացված Շուշիում ադրբեջանցի վանդալների՝ հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձերը «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրողի վիճակը օր օրի վատանում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am