«Собчак против всех».ինչու բարկացավ Սոբչակը
Россия 1 հեռուստաալիքով հեռարձակվող Օլգա Սկաբաեւայի ու Եվգենի Պոպովի հետ «60 րոպե» հաղորդման հյուրը հեռուստաաստղ, 2018 թվականի ՌԴ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակն էր,ով հաղորդմանն էր եկել սեւ շապիկով`«Собчак против всех» գրությամբ,որը նրա նախընտրական քարոզչության առանցքն է լինելու, իսկ առայժմ ուշադրության է հրավիրվում համանուն կայքը, որտեղ հավաքվում են Սոբչակի կողմնակիցների օնլայն կարծիքներն ու ստորագրությունները: «Որտե՞ղ կորցնել Ղրիմը, եթե դառնաք նախագահ» հարցի ժամանակ Սոբչակը բարկացավ. «Ի՞նչ է նշանակում որտեղ կորցնել, դա 2 միլիոն 300 հազար մարդ է, կենդանի մարդիկ, չի կարելի նրանց ուղղակի մի տեղ կորցնել:Միայն մեկ հարցով երկրից երկիր անցում չի կարող որոշվել, դա հանրաքվեի քվեարկության նման չէ, պետք է Ղրիմում անցկացնել միջազգային հանրաքվե` միջազգային կառույցների հատուկ վերահսկողությամբ, ղրիմեցիներն իրենք կորոշեն ուր գնալ, պետք է ներկայացնել 3 հարց` ցանկանու՞մ եք լինել Ռուսաստանի կազմում, ցանկանու՞մ եք լինել Ուկրաինայի կազմում, եւ առհասարակ ցանկանու՞մ եք լինել անկախ, այս երրորդ հարցի պատասխանը, հավատացեք անակնկալ կլինի»,-ասաց նա: