Վոյաժներին ոչինչ չի խանգարում

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Անգամ ժողովրդական շարժումը եւ երկրում տիրող անհանգիստ իրավիճակը ՔՊ-ականներին հետ չեն պահում վոյաժներից․ այս օրերին, երբ մարդիկ անհնազանդության ակցիաներ են իրականացնում իշխանությունների դեմ, խորհրդարանական խմբակի ներկայացուցիչներն իրենց չեն զրկում շրջագայություններից։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեծաթիվ պատվիրակությամբ հերթական գործուղմանը կմեկնի։ 9 հոգանոց խումբը Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար մայիսի 15-18-ը կլինի Ժնեւում։ Պատվիրակության կազմում միայն աշխատակազմի ներկայացուցիչներն են` նրա խոսնակը, խորհրդականը, օպերատորը եւ այլք։

Պաշտպանության հանձնաժողովի անդամներ Քրիստինե Պողոսյանն ու Արմեն Խաչատրյանն էլ երեկվանից քառօրյա այցով Բրյուսելում են՝ Ժնեւի Անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի (DCAF) եւ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» կոնսորցիումի (PfPC) քարտուղարության կազմակերպած «Ժողովրդավարական արժեքների պաշտպանություն. անվտանգության ոլորտի կառավարման եւ խորհրդարանական վերահսկողության դերը» թեմայով կլոր սեղանին մասնակցելու։ Աշխատանքային այցով մայիսի 12-15-ը Բրատիսլավա (Սլովակիայի Հանրապետություն) են գործուղվել ՔՊ-ականներ Հակոբ Արշակյանը, Հասմիկ Հակոբյանը, Թագուհի Ղազարյանը։ Մայիսի 15-18-ը Ռուբեն Ռուբինյանը կլինի Փարիզում: Դե իսկ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն` այսօր Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին մասնակցելու, որտեղ քննարկվելու է «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեման: Նշենք, որ ընդդիմադիրները ներքին որոշում ունեն՝ այս օրերին մերժել գործուղումները:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 14․ 05․ 24 թ համարում։

դիտվել է 495 անգամ
Լրահոս
Ամբողջ «առաջադեմ» աշխարհը վրացի ոստիկաններին հիմա դատապարտում է․ Կարեն Վրթանեսյան Բայդենը 2 քրեական գործով ներում է շնորհել որդուն Ինչու՞ հանկարծ համայնքապետի ԺՊ թեկնածուն պետք է լինի հենց ՔՊ կամ ՔՊ-ի համակիր․ Արմենուհի Կյուրեղյան Վրաստանում և Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները Կոչ ենք անում լինել զգոն և պատրաստ՝ ամեն ձև օժանդակություն տրամադրելու սիրիահայ համայնքին․ ՀՅԴ Բյուրո Այսօր շարունակվելու է «Հունիսի 12-ի» գործով դատավարությունը. Ռուբեն Մելիքյան Հալեպի հյուպատոսը թռել ա․ Բրախողներն ու հավատարիմները․ Հովհաննես Իշխանյան Մենք հասնելու ենք մեր նպատակին․ Համահայկական ճակատ կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանի ելույթը (video) Խմբակցությունից ինձ չեն հեռացրել. Ես հանդիպել եմ նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ. Գեղամ Նազարյան Այսօրվա ծանր վիճակում մենք հստակ գնում ենք մի տրամաբանական ավարտի․․․ ՀՃԿ նախագահ Արսեն Վարդանյան (video) Հազարավոր աշխատատեղերի փակում, համատարած թանկացումներ․ 2025-ի մռայլ հեռանկարները «Բանգլադեշցի» սադիստը շարունակում է կրակել շներին Վերին Լարսն անցնելուն է սպասում 1000 հայկական բեռնատար Ավտոբուսներում և տրոլեյբուսներում այսօրվանից գործելու է բանկային քարտով վճարման եղանակը #ՈՒՂԻՂ․ Աննա Հակոբյանը կարող է իրեն վնասել Փաշինյանի պատճառով․ Էդգար Ղազարյան (video) Աննա Հակոբյանի ազգականն ինքնաառաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար․ ՀԺ Սիրած աղջկան լոգարանից առևանգած պարեկն ազատվել է աշխատանքից Դիվանագետներին տրվող հավելավճարները կավելացվեն․ նախագիծը քննարկվեց ԱԺ հանձնաժողովում (video) Զինյալներն ամբողջությամբ գրավել են Հալեպը, Հայոց թեմի Ազգային առաջնորդարանը շարունակում է հայ համայնքին տիրություն անել. սիրիահայ պատգամավոր Իրական քաղաքական առաջարկներն՝ ընդդեմ պոպուլիստական թատրոնի Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում «ԼՈԽ» Նիկո՛լ, անցիր օրենքները կարդալու. ավանտյուրադ էլ չի անցնում. Գևորգ Պետրոսյան (video) Որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի Ի՞նչ է կառուցում փաշինյանական իշխանությունը, որը 6-7 տարիներին որևէ տեսանելի արդյունք չի ապահովել Հայաստանում սպասվում են թույլ տեղումներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am