«Время» լրատվականի 50 ամյակին ընդառաջ. Անդրեեւան 20, 30, տարի առաջ/տեսանյութ/
«Время» լրատվականը շուտով կտոնի ծննդյան 50 ամյակը: Ուղիղ կես դար արդեն, աշխարհի տասնյակ երկրների հեռուստաէկրաններից այն մատուցում է լրատվություն: Եկատերինա Անդրեեւան ռուսական «Время» լրատվական հաղորդման գլխավոր խորհրդանիշն է համարվում: Արդեն տասնյակ տարիներ, 1998 թվականից նա, հավատարիմ իր գործին, մասնագիտական հմտությամբ՝ ռուսական գլխավոր լրատվականի երեկոյան թողարկման մեկնաբանն է: «Время» լրատվականի թիմը մի շարք հետաքրքիր տարբերակներ է ներկայացնում: Օրինակ առաջինը` ինչպիսին կլիներ Եկատերինա Անդրեեւան, եթե վարեր երեկոյան լրատվականի գլխավոր թողարկումը 30, 40, 50 տարի առաջ: