Ի սկզբանե ինձ համար սա տեսակի պայքար է, չարի և բարիի միջև․ Տիգրան Քոչարյան
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ժողովուրդ ջան, հավատացե՛ք լիքը ասելու բան կա, բայց գերադասում եմ բուն գործովս զբաղվել ու, նաև, ամեն օր աղոթել առ Աստված , որ երկիրս փրկվի։
Ասել եմ, ի սկզբանե ինձ համար սա տեսակի պայքար է, չարի և բարիի միջև։
Իմ ամբողջ գիտակցական կյանքում եղել եմ ,կամ ու կլինեմ Հայ Առաքելական Եկեղեցու կողքին։
Նեռի դեմ պայքարը դժվար է ու մշտական։
Բայց մենք այլևս ոչ մի նահանջի տեղ էլ չունենք։ Ոչ մի»։