Գուցե եզրակացություն անե՞ք....

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք «մտնում», ընտանիքը մեզ համար «կարմիր գիծ» է: Կրկնենք, ով էլ նա լինի, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը: Բայց մեկ անգամ առիթ ունեցել ենք զգուշացնելու, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ: Որոշ ժամանակ, կարծես, ինչ-որ բան էր փոխվել այդ առումով: Բայց այն, ինչ երեկ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, քիչ է ասել, թե ծանր տպավորություն թողեց:

Իհարկե, որևէ մեկին արգելված չէ որևէ տեղ գնալ երեխաների հետ: Բայց երբ հիանալի գիտեք, որ հասարակության առնվազն 90 տոկոսը ձեզ տեսնելիս կոշտ արձագանք է տալու, «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու» և նման այլ բացականչություններով է դիմավորելու, առավել ևս, որ հենց հիմա հանձնողականության հերթական փուլն եք կյանքի կոչում, պետք է որ խուսափեք նման մարդաշատ վայրերում զավակների հետ հայտնվելուց: Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք կպնդեն, թե տեսնելով, որ երեխա կա, մարդիկ ավելի զուսպ կարող էին լինել: Այլ պայմաններում նրանք, գուցե, իրավացի լինեին: Բայց այսօր ո՛չ «այլ պայմաններ» են, ո՛չ էլ, առավել ևս, սովորական վիճակ է:

Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա ընտանիքի անդամները, թե՛ նրա յուրաքանչյուր թիմակից վերջապես սա պետք է հասկանա, պետք է հասկանան նաև, որ նրանք տանից դուրս գալու յուրաքանչյուր պարագայում նման արձագանք են ստանալու՝ նույնիսկ տասնյակ թիկնապահներով շրջապատված. սա հանրության իրական վերաբերմունքն է իրենց նկատմամբ: Հենց իրական, ո՛չ ֆեյքային, ո՛չ ֆեյսբուքյան, ո՛չ «կաբինետների» ու «պադավատների» պատուհանից երևացող, ավելի ստույգ՝ թվացող: Ուրեմն, հատկապես անչափահաս երեխաներին հնարավորինս պետք է զերծ պահել նման վիճակներից. դա ծանր, գուցե անջնջելի հոգեբանական հետևանքներ է թողնելու այդ երեխաների ներաշխարհի վրա, նրանք դա երբեք չեն մոռանալու: Ու սա վերաբերում է ընդհանրապես քաղաքականությամբ զբաղվող բոլորին:

Երեխաները, կրկնում ենք՝ հատկապես անչափահասները (չափահասներն իրենք կարող են նաև որոշում կայացնել ու պատասխանատվություն ստանձնել) չպետք է դառնան իրենց ծնողների քայլերի զոհը: Կրկնենք, չափազանց ծանր էր երեկվա պատկերը: Իսկ գուցե այս ամենից պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ, հատկապես, երբ խոսվում է արժանապատվություն ունենալու մասին...

դիտվել է 330 անգամ
Լրահոս
Դավիթ Բաղդասարյանը հաղթեց թուրքին, եզրափակչում կմենամարտի ադրբեջանցու հետ Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում. video ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար Որոշ ուժեր օգտագործում են ցուցարարների զայրույթը, տեսեք, թե դրանք ինչի են հասցրել Վրաստանը. Արթուր Միրզոյան Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան 2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում. բացառիկ հարցազրույց Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան․ «Հրապարակ» Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին․ Արմեն Աշոտյան «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի ուղերձը Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ Դեսպան Հույս, հավատ, սեր ու տրամաբանություն մեր Ավետյաց երկիր Հայոց Հայրենիքին․ Աստված տա՝ հարությունը մոտ լինի Մենք մեր տղաներին ենք խոստացել․ պատրաստ ենք նրանց պես կռվել մեր հողի համար․ Զոհված զինվորի մայր՝ Ալիսա Գևորգյան Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Պատգամավոր Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը Տավուշեցիների պահանջը պետք է ստանա մասշտաբային բնույթ Այս շարժումը դուրս է եկել տեղային սահմաններից և ՀՀ տարբեր տեղերից մարդիկ եկել են Տավուշ՝ իրենց հող ու ջրին տեր կանգնելու. Գառնիկ Դանիելյան Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը Ադրբեջանը հնարավոր բոլոր միջոցներով ու հարթակներով հայտարարելու է, որ «Հայաստանը օկուպանտ» է. Արմեն Հովասափյան Երևանում Nissan-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով մի քանի մետր շպրտվել և բախվել է կայանված Mazda-ին․ նա մահացել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am